Գլխավոր տեղեկություն
Номер
N 437
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (13.11.1997-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Дата принятия
13.11.1997
Дата подписания
13.11.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

13 նոյեմբերի 1997 թ. N 437

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 398 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԴԻՄԱՑ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՑՈՒՑՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում մասնակի անհատույց սեփականաշնորհման և բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնեմասի դիմաց բաժնեմասերի տրման կարգը կանոնակարգելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել ՀՀ ֆինանսների նախարարի 28.12.95 թ. N 398 հրամանով հաստատված «Մասնակի անհատույց սեփականաշնորհման և բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնեմասի դիմաց բաժնետոմսերի տրման կարգի վերաբերյալ» ցուցումների լրացումը (կցվում է):

 

«Հաստատում եմ»
ՀՀ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
Ա. Ռ. Դարբինյան
13 նոյեմբեր 1997 թ.

 

 

 

 

 

Լ Ր Ա Ց ՈՒ Մ

 

Մասնակի անհատույց սեփականաշնորհման եվ բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքներում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնեմասերի դիմաց բաժնետոմսերի տրման կարգի վերաբերյալ հաստատված ցուցումներում

 

Ցուցումների առաջին կետից հետո ավելացնել հետևյալ պարբերությունը.

«Աշխատավորական կոլեկտիվի ժողովի քվորումի բացակայության դեպքում, մասնակի անհատույց սեփականաշնորհման և բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնեմասի դիմաց բաժնետոմսերի քանակի կլորացման վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել ընկերության խորհրդի անդամների միաձայն որոշմամբ, եթե աշխատավորական կոլեկտիվի անդամներին վճարվող բաժնեմասերի դրամական փոխհատուցումը կատարվում է ընկերության կողմից: Այս դեպքում բաժնեմասի դրամական փոխարժեքը սահմանվում է անկախ գնահատողի (աուդիտորի) կողմից»:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
12 դեկտեմբերի 1997 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ N 20970068

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան