105.0073.14.06.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
14.06.1999 թ. |
N 73 |
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1999 թ. ապրիլի 22-ի «Սևանա լճի պահպանության և նրա բնական պաշարների օգտագործման կարգավորման առաջնահերթ միջոցառումների մասին» N 261 որոշման, ելնելով Սևանա լճում ձկան արդյունագործական պաշարների վերաբերյալ արդյունագործական ձկնորսության թույլատրագրային հանձնաժողովի 08.06.99 թ. որոշումից (արձանագրության քաղվածքը կցվում է) և ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի գիտական հիմնավորումից (կցվում է)`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Մինչև 2000 թ. ապրիլի 30-ը արգելել Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը և ջրային այլ կենդանիների որսը:
2. Անվերապահորեն ընդունել ՀՀ բնապահպանության, ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարների և Գեղարքունիքի մարզպետի կողմից հաստատված համատեղ միջոցառումների ծրագրի (կցվում է) կատարումը:
3. «Սևան» ազգային պարկին (տնօրեն` Լ. Թովմասյան).
- մինչև ս/թ հունիսի 15-ը կազմել և հաստատել շուրջօրյա հերթապահության ժամանակացույց և ապահովել դրա կատարումը.
- մինչև ս/թ հունիսի 15-ը ապահովել «Սևան» ազգային պարկի տարածքից ձկնորսության համար նախատեսված լողամիջոցների և որսագործիքների (այդ թվում խեցգետնաորսիչների) դուրս բերումը.
- մինչև ս/թ հունիսի 20-ը ապահովել «Սևան» ազգային պարկի տարածքից ձկնորսության համար նախատեսված ժամանակավոր կացարանների (այդ թվում` վագոն-տնակների) դուրս բերումը:
4. ԲՀՊՏ վարչությանը (պետ` Հ. Պառավյան).
- հսկողություն իրականացնել սույն հրամանի 3-րդ կետով սահմանված գործողությունների կատարման ընթացքին.
- օժանդակել ազգային պարկին` ապօրինի ձկնորսության դեմ ձեռնարկվող միջոցառումները իրականացնելուն.
- Գեղարքունիքի մարզի ազգաբնակչության շրջանում կազմակերպել բացատրական աշխատանք ձկնորսության արգելքի անհրաժեշտության վերաբերյալ:
5. ՀԲՊ տեսչությանը (պետի պաշտոնակատար` Ն. Փահլևանյան).
- մինչև ս/թ հունիսի 15-ը կազմել և հաստատել շուրջօրյա հերթապահության ժամանակացույց և ապահովել դրա կատարումը.
- սահմանված կարգով իրականացնել Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի իրականացման աշխատանքների վերահսկողություն.
- ապահովել ամենօրյա օպերատիվ տեղեկատվության ամփոփագրի ներկայացումը իրականացվող միջոցառումների վերաբերյալ.
- մշտական օգնություն ցուցաբերել և վերահսկել խախտումների հայտնաբերման դեպքում փաստաթղթերի` օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպման և հետագա ընթացք տալու հարցերին:
6. Կենսառեսուրսների պահպանության վարչությանը (պետ` Ս. Շաշիկյան).
- մեթոդական օգնություն ցուցաբերել «Սևան» ազգային պարկին, ԲՀՊՏ վարչությանը և ՀԲՊ տեսչությանը.
- ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հետ համատեղ 20 օրյա ժամկետում մշակել ժամանակացույց Սևանա լճում ձկնային պաշարների ուսումնասիրման վերաբերյալ, այդ նպատակով իրականացվող որսի ժամանակ ապահովել տարածքային կառավարման և իրավապահ մարմինների, ՀԲՊ տեսչության, ԲՀՊՏ վարչության և «Սևան» ազգային պարկի մասնակցությունը.
- շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել գիտական ուսումնասիրությունների մոնիտորինգ և յուրաքանչյուր 20 օրը մեկ ներկայացնել վերլուծության արդյունքներն ու առաջարկություններ.
- ՀԲՊ տեսչության հետ համատեղ 10-օրյա ժամկետում ներկայացնել ծրագիր և նախահաշիվ ՀՀ ջրավազաններում (գետերում, լճերում, ջրամբարներում) ձկան պաշարների, այդ թվում արդյունագործական, որոշման համար:
7. ՀԲՊ տեսչությանը, ԲՀՊՏ վարչությանը և «Սևան» ազգային պարկին.
- առգրավված և գիտական նպատակներով որսված ձուկը իրացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Տնտեսագիտական վարչությանը (պետ` Ա. Հարությունյան).
- ՀԲՊ տեսչության և ԲՀՊՏ վարչության հետ համատեղ 15 օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն ձկնորսության արգելքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալների, դրանց աղբյուրների և ֆինանսավորման ժամկետների վերաբերյալ:
9. Հասարակայնության հետ կապերի վարչությանը (պետ` Ա. Պեպանյան).
- հանրապետության լրատվական միջոցներով ապահովել ձեռնարկվող միջոցառումների անհրաժեշտության և ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը:
10. ՀԲՊ տեսչությանը (պետի պաշտոնակատար` Ն. Փահլևանյան) և ԲՀՊՏ-ի վարչությանը (պետ` Հ. Պառավյան).
- ապահովել ձեռնարկվող միջոցառումներին հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավումը:
11. Սույն հրամանով նախատեսված գործընթացի համակարգումը դնել նախարարի տեղակալ Ս. Բալոյանի վրա:
12. Հրամանի կատարման վերահսկողությունը վերապահում եմ ինձ:
Նախարար` |
Գ. Վարդանյան |
1999-2000 ԹԹ. ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը` օգտագործելով ժամանակակից մեթոդները, յուրաքանչյուր տարի կանխորոշում է Սևանա լճում ձկան արդյունագործական որսի չափը: Ինստիտուտի կողմից վերջին տարիներին իրականացված ձկնային պաշարների հետազոտման արդյունքների հիման վրա, բացահայտվել է սիգի պոպուլյացիայի թվաքանակի և կենսազանգվածի կտրուկ անկման, ինչպես նաև նրա վտառի երիտասարդացման տենդենց: Այսպես, վերջին տարիների հաշվարկային ցուցանիշների հիման վրա 3-4 անգամ նվազել է միավոր որսամիջոցի որսված ձկան քանակությունը, սիգի միջին չափսերը որսաբաժնում 32 սմ-ից նվազել են մինչև 28 սմ, իսկ 1999 թ. տվյալներով` մինչև 26 սմ: Զգալիորեն փոխվել է նաև սեռերի հարաբերակցությունը:
Ըստ որում նկատվում է լճում սիգի պոպուլյացիայի կտրուկ նոսրացում, ինչը արտացոլվում է ոչ միայն ձկների աճի (նույն չափի ձկները դարձել են ավելի յուղալի և բտված), այլև լիմնոհամակարգի սննդային շղթաների հավասարակշռության վրա: Վերջինս իր հերթին հանգեցնում է լճում լրացուցիչ օրգանական նյութի կուտակմանը, ինչը, լճի մակարդակի իջեցմանը զուգահեռ, էլ ավելի է խորացնում էվտրոֆացման պրոցեսը: Սիգի պոպուլյացիայի բոլոր այս նեգատիվ փոփոխությունները նրա պաշարների անխնա շահագործման հետևանք են:
Չնայած, ՀԷՁԻ-ի կողմից յուրաքանչյուր տարի որոշվել են սիգի որսաչափերը, այնուամենայնիվ արդյունագործական ծանրաբեռնվածությունը նրա պոպուլյացիայի վրա մի քանի անգամ գերազանցել է թույլատրելի որսի սահմանները, ինչն էլ հանգեցրել է ոչ միայն սիգի, այլև Սևանա լճի մյուս ձկնատեսակների պաշարների կրճատմանը:
Ելնելով վերոհիշյալից, ինստիտուտը բազմիցս նախազգուշացրել է Սևանա լճի արդյունագործական ձկնատեսակների պաշարների հնարավոր խզման մասին: Այսօր մենք արդեն կանգնած ենք արժեքավոր ձկնատեսակներից` Սևանի իշխանի և կողակի պաշարների խզման փաստի առաջ: Հաջորդը Սևանի սիգն է, որի պաշարներին, ինչպես ցույց են տվել 1998-99 թթ-ի ձկնաբանական հետազոտությունները, նույնպես սպառնում է խզման վտանգը:
Այսպես, վերջին գիտարշավի արդյունքների վերլուծությունը, որը իրականացվել է 1999 թ. մայիսի վերջին, ցույց է տվել, որ որսաբաժնում 60% կազմում են 1+տարեկան ոչ արդյունագործական չափի ձկները, իսկ միավոր որսամիջոցի որսաչափը 1996 թ. նույն սեզոնի հետ համեմատած, կրճատվել է մոտ 3 անգամ:
Ուստի, ՀԷՁԻՆ անհրաժեշտ է համարում դադարեցնել բոլոր ձկնատեսակների, մասնավորապես սիգի որսը Սևանա լճում, առնվազն մինչև 2000թ-ի ապրիլի 30-ը: Որսի արգելքի պահանջը պայմանավորված է.
- սիգի բազմացող և նախաբազմացող վտառների և նրանց բնական վերարտադրության հնարավորությունների պահպանման անհրաժեշտությամբ:
- սիգի պոպուլյացիայի, որի հիմքը այսօր կազմում են 1+տարեկան ձկները, պահպանումը մինչև ապրիլի 30-ը թույլ կտա այդ սերունդին հասնել մինչև արդյունագործական չափերի, վերջիններս ոչ միայն հաջորդ տարվա լրացուցիչ սերունդն են, այլև սիգի բազմացող վտառի հիմքը:
Հարկ ենք համարում նշել նաև, որ արգելքի ողջ ժամանակահատվածում ինստիտուտը պետք է շարունակի սիգի արդյունագործական պաշարների, ինչպես նաև լճային էկոհամակարգի գիտական հետազոտությունները:
Ստացված արդյունքների հիման վրա, որսի արգելքի ավարտի փուլում ինստիտուտի կողմից կներկայացվեն առաջարկներ արդյունագործական որսի կազմակերպման կամ արգելման վերաբերյալ:
ՀԷՁԻ-Ի ՁԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ` |
Բ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ |
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀՀ բնապահպանության նախարարության «Սեվանա լճում արդյունագործական ձկնորսության թույլատրագրային հանձնաժողովի» 1999 թ. հունիսի 8-ի նիստի N 2 արձանագրությունից
Լսեցին. Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի մասին:
Որոշեցին.
1. Հաշվի առնելով Սևանա լճում ձկան պաշարների և պոպուլյացիաների ներկա վիճակը` 1999 թ. հունիսի 15-ից մինչև 2000թ. ապրիլի 30-ը արգելել Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը:
2. Հանձնարարել «Սևան» ազգային պարկի տնօրինությանը և ԲՀՊՏ վարչության ու ՀԲՊ տեսչության պետերին`
- Սևանա լճում իրականացնել ամենօրյա հսկողություն.
- խստիվ պահպանել Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հետ կապված հարցերը և բնապահպանության նախարարության հանձնարարականները այդ ուղղությամբ.
- մշակել շահագրգիռ կազմակերպությունների հետ արգելքն ապահովող համատեղ միջոցառումների ծրագիր:
3. Նախարարի տեղակալ` Ս. Բալոյանին.
- հիմք ընդունելով Սևանա լճում արդյունագործական ձկնորսության թույլատրագրային հանձնաժողովի որոշումը` կազմել հրամանի նախագիծ և սահմանված կարգով ներկայացնել:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
Հաստատում եմ |
Հաստատում եմ |
Հաստատում եմ |
Ծ Ր Ա Գ Ի Ր
1999 թ. հունիսի 15-ից մինչեվ 2000 թ. ապրիլի 30-ը Սեվանա լճում արդյունագործական ձկնորսության արգելման ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների
Հ/հ |
Միջոցառումների անվանումը |
Կատարող |
Կատարման |
1 |
2 |
3 |
4 |
1. | «Սևան» ազգային պարկում տեղամասային ծառայության աշխատողների մասնակցությամբ անցկացնել խորհրդակցություն (պարբերաբար) | ԲՀՊՏ-ի վարչ. | 15.06.99-30.04.2000 թթ. |
2. | Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրել խորհրդակցություն` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ | ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ ներքին գործերի նախարարություն, Գեղարքունիքի մարզպետարան | 14.06.99 թ. |
3. | Սևանա լիճը գոտևորող մայրուղու, Ծովազարդ, Նորատուս, Շորժայի կամրջի հատվածում, Մարտունի-Եղեգնաձոր հատվածում և Սևանի պետավտոտեսչության հենակետում հսկիչ շարժական կետերի տեղադրում | ԲՀՊՏ վարչ., «Սևան» ԱՊ, ՀԲՊՏ, ՆԳ մարզային վարչ., Գեղարքունիքի մարզպետարան | 15.08.99-30.04.2000 թթ. |
4. | Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհները փակել և տեղակայել հսկիչ կետեր | «Սևան» ԱՊ, ԲՀՊՏ վարչ. | 15.08.99-30.04.2000 թթ. |
5. | Հսկիչ կետերում «Սևան» ԱՊ և ԲՀՊՏ վարչությունում սահմանել շուրջօրյա հերթապահություն` պահպանելով մշտական կապ իրավապահ մարմինների հետ | ԲՀՊՏ վարչ., «Սևան» ԱՊ | 15.06.99-30.04.2000 թթ. |
6. | Իրականացնել ձկնորսության համար նախատեսված ժամանակավոր կայանների (այդ թվում վագոն-տնակների) դուրս բերումը (անհրաժեշտության դեպքում վերացումը) | ԲՀՊՏ վարչ., «Սևան» ԱՊ | 15.06.99-20.06.99 թթ. |
7. | Ապահովել «Սևան» ազգային պարկի տարածքից ձկնորսության համար նախատեսված լողամիջոցների և որսագործիքների (այդ թվում խեցգետնաորսիչների) դուրս բերումը | ԲՀՊՏ վարչ., «Սևան» ԱՊ | 15.06.99-20.06.99 թթ. |
8. | Երևանի և մարզերի շուկաներում սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցների կազմակերպում | Ներքին գործերի նախարարություն | 15.06.99-30.04.2000 թթ. |
9. | Ստուգայցերի կազմակերպում Սևանա լճի վրա և «Սևան» ԱՊ տարածքում | Ներքին գործերի նախարարություն, «Սևան» ԱՊ, ԲՀՊՏ վարչ., ՀԲՊՏ Գեղարքունիքի մարզպետարան (պարբերաբար) | 15.06.99-30.04.2000 թթ. |
10. | Նախապատրաստվող աշխատանքների և իրականացնող միջոցառումների լայն լուսաբանում հանրապետական և մարզային լրատվամիջոցներով | ՀՀ բնապահպանության նախարարություն, ներքին գործերի նախարարություն, Գեղարքունիքի մարզպետարան | 15.06.99-30.04.2000 թթ. |
11. | Յուրաքանչյուր ամիս անցկացնել համատեղ խորհրդակցություններ` կատարված աշխատանքների նախարարություն ամփոփման նպատակով | ՀՀ բնապահպանության նախարարություն, ներքին գործերի նախարարություն, Գեղարքունիքի մարզպետարան |
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ |
Ս. Բալոյան |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
14 հունիսի 1999 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 105990103
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.07.2008, N 265-Ն | 11.09.2008, N 73 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|