Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-380-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.10.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.10.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
26.10.2022
Дата вступления в силу
01.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 14․ Ոստիկանության պարտականությունները զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս

 

1Ոստիկանությունը պարտավոր է օրենքով սահմանված կարգով տրամադրել՝

1) քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի, հարդարման և հրաձգարանի գործարկման լիցենզիաները․

2) զենք ձեռք բերելու, պահելու, կրելու, պահելու և կրելու, պահելու և օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու և դրանք ցուցադրելու թույլտվությունները․

3) ոստիկանությունից ժամանակավոր օգտագործման համար ստացված՝ մարտական հրաձգային զենքերի առանձին տեսակներն ու մոդելներն օգտագործելու թույլտվությունները։

2․ Ոստիկանությունը պարտավոր է վերահսկել քաղաքացիական և ծառայողական զենքի, դրանց փամփուշտների, ինչպես նաև արդյունաբերական կիրառման պայթուցիկ նյութերի շրջանառության՝ օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանումը։

3․ Ոստիկանությունը պարտավոր է կատարել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված այլ պարտականություններ։»։

 

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «զինամթերքի» բառը փոխարինել «ռազմամթերքի» բառով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. հոկտեմբերի 26

Երևան

ՀՕ-380-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական: