ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.2» կետով.
«գ.2) օրենքով սահմանված կարգով ստեղծված տեսչական մարմնում` այդ մարմնի ղեկավարը, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի.».
2) 2.1-ին մասը «պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-255-Ն |