ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 1-ին հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) կուտակային բաղադրիչը.
3) կամավոր կենսաթոշակային բաղադրիչը:».
2) 4-րդ մասի «Պարտադիր կուտակային կենսաթոշակային» բառերը փոխարինել «Կուտակային» բառով, իսկ «պարտադիր կուտակային վճարների» բառերը` «կուտակային հատկացումների» բառերով.
3) 5-րդ մասի «Կամավոր կուտակային կենսաթոշակային» բառերը փոխարինել «կամավոր կենսաթոշակային» բառերով, իսկ «կամավոր կուտակային վճարների» բառերը` «կամավոր կենսաթոշակային վճարների» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. հունիսի 27 Երևան ՀՕ-77-Ն |