ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի հունիսի 19-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 10-րդ մասից հանել «և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի մշակած Հայաստանի Հանրապետության օրենսդրության առանձնահատկությունների մասին տեղեկատվական ձեռնարկը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «մեկամյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, դրանց քննարկման ընթացքի, անձի քաղաքացիության վերաբերյալ տվյալները ֆիզիկական անձանց, կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օտարերկրյա պետություններին կարող են փոխանցվել կամ տրամադրվել միայն դիմումատուի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձի համաձայնությամբ կամ օրենքով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:
Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված համաձայնությունը ներկայացնելու պարտավորությունը կրում է տվյալներ ստանալու նպատակով հարցմամբ դիմողը:»:
Հոդված 3. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վեցամսյա ժամկետը գործում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները քննարկելիս:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 9 Երևան ՀՕ-74-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|