Գլխավոր տեղեկություն
Номер
N 78
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-по сей день)
Первоисточник
ՀՀԿՈ 1994/8 օգոստոս 1994
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.02.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 փետրվարի 1994 թ. N 78

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի շրջաններում և Ջերմուկ  քաղաքում ռազմաքաղաքական և տնտեսական արտակարգ իրավիճակը և, ելնելով տարածաշրջանի պաշտպանունակության բարձրացման, բնակչության ու տնտեսության կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Գ. Մարտիրոսյան   - ՀՀ պետական նախարար (հանձնաժողովի նախագահ)
Լ. Պետրոսյան   - ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Ավետիսյան   - պատգամավորների Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահ
Ա. Արսենյան   - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության բաժնի պետի տեղակալ
Է. Բաբայան   - Երևանի կայազորի զինվորական դատախազ
Ս. Բարսեղյան   - ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության արարատյան տարածաշրջանային վարչության քաղպաշտպանության շտաբի պետ
Գ. Գասպարյան   - պատգամավորների Արարատի քաղխորհրդի գործկոմի նախագահ
Կ. Գևորգյան   - ՀՀ նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ
Ֆ. Զաքարյան   - պատգամավորների Արարատի շրջխորհրդի գործկոմի նախագահ
Ս. Զաքարյան   - ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետի տեղակալ
Թ. Թադևոսյան   - պատգամավորների Արտաշատի շրջխորհրդի գործկոմի նախագահ
Ա. Թովմասյան   - պատգամավորների Վայքի շրջխորհրդի գործկոմի նախագահ
Ժ. Հակոբյան   - Հայկոոպի նախագահի տեղակալ
Մ. Բազիկյան   - ՀՀ ազգային անվտանգության տարածաշրջանային վարչության պետ
Հ. Հարությունյան   - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Ռ. Հարությունյան   - ՀՀ կապի նախարարի տեղակալ
Ս. Ղազարյան   - պատգամավորների Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ
Ս. Մամիկոնյան   - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տարածքային կառավարման վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
Մ. Մարտիրոսյան   - ՀՀ շինարարության նախարարի տեղակալ
Ա. Միրզոյան   - պատգամավորների Ջերմուկի քաղխորհրդի գործկոմի նախագահ
Ա. Միքայելյան   - ՀՀ պարենի և մթերումների նախարարության վարչության պետ
Կ. Միքայելյան   - պատգամավորների Մասիսի շրջխորհրդի գործկոմի նախագահ
Ա. Մկրտչյան   - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Նիկոյան   - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ
Ա. Շաքարյան   - ՀՀ առևտրի նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան   - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ռ. Պողոսյան   - ՀՀ դատախազի տեղակալ

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնաժողովին`

ա) հրատապ միջոցներ ձեռնարկել Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի շրջաններում պաշտպանական և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, տնտեսական, նյութատեխնիկական, ֆինանսական, մարդկային ռեսուրսների մոբիլիզացման համար.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների փոխհամաձայնեցված մասնակցությունը տարածաշրջանի պաշտպանության ամրապնդմանը, բնակչության և տնտեսության բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանն ուղղված աշխատանքներին.

գ) համակարգել և տարածաշրջանի պաշտպանության ամրապնդմանը, հանցագործությունների կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարին նպատակաուղղել տարածաշրջանային զինվորական ոստիկանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության մարմինների գործունեությունը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող որոշումները և հրահանգները ենթակա են պարտադիր կատարման պետական կառավարման տեղական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից (անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից):

4. Պատգամավորների Արարատի քաղխորհրդի գործկոմին` հանձնաժողովի գործունեության համար նրա նստավայրում` Արարատ քաղաքում ստեղծել անհրաժեշտ աշխատանքային պայմաններ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան


Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ