ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2023 թվականի N 39-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Վանաձոր համայնքի 2024 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝
1) եկամուտներ՝ 7 278 357 600 (յոթ միլիարդ երկու հարյուր յոթանասունութ միլիոն երեք հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ։
2) ծախսեր՝ 7 611 110 500 (յոթ միլիարդ վեց հարյուր տասնմեկ միլիոն հարյուր տասը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
3) դեֆիցիտը՝ 332 752 900 (երեք հարյուր երեսուներկու միլիոն յոթ հարյուր հիսուներկու հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:
(1-ին կետը փոփ. 08.04.24 N 3-Ն)
2. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ թույլատրել համայնքի ղեկավարին 2024 թվականին անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 1-ին կետով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 5 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք:
3. Թույլատրել համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում.
1) համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով և մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը,
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
ԿՈՂՄ ( 16 ) |
|
ԴԵՄ(2) |
ՁԵՌՆՊԱՀ (0) |
Ա. Փելեշյան |
Վ. Օհանյան |
Ա․ Ալավերդյան |
|
Ա. Բերնեցյան | Լ. Թադևոսյան |
Լ. Հովսեփյան |
|
Ա. Դեմիրխանյան | Վ. Մկրտչյան |
|
|
Ա. Խաչատրյան | Հ. Մանուկյան |
|
|
Հ. Խլոպուզյան |
Գ. Հարությունյան |
|
|
Գ․ Քալանթարյան |
Ն. Հովհաննիսյան |
| |
Ս․ Ղամբարյան |
Դ. Խաչատրյան |
| |
Ա․ Հարությունյան |
Է. Մարգարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` |
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ |
2023 թ. նոյեմբերի 29 ք. Վանաձոր |
Հայաստանի Հանրապետության |
(հավելվածը փոփ. 08.04.24 N 3-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2023 թվական: