ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 297-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՆՈՐ ԳԻՆԴ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00801756) և «Արտկոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00403814) հետ 2024 թվականի ապրիլի 2-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «ՆՈՐ ԳԻՆԴ» ՍՊԸ-ի կողմից «Թումո տուփ» կենտրոնների պոլիուրեթանային հատակների պատրաստման աշխատանքների իրականացում՝ 11,830,610 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «Արտկոն» ՓԲԸ-ի կողմից վերոհիշյալ շինարարական աշխատանքներին աջակցման ծառայությունների մատուցում՝ 550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) ՖրաքթալԷյթ ԷյԲի ընկերության (12373 Ստոկհոլմ, Շվեդիա) հետ 2024 թվականի փետրվարի 23-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև 2025 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում դրամաշնորհների խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ ամսական 3,432 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
26.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |