ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 7-ին
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Այլընտրանքային ծառայության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-6-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում «հաշմանդամություն ունեցող» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում «խեղման» բառը փոխարինել «վնասվածքի» բառով, իսկ «հաշմանդամ» բառը՝ «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով։
Հոդված 3. Օրենքում գործածվող՝ աշխատանքային վնասվածք ստացած այլընտրանքային աշխատանքային ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը աշխատանքային խեղում ստացած այլընտրանքային աշխատանքային ծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մարտի 1 Երևան ՀՕ-59-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2024 թվական: