ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2023 թվականի N 1844-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԱՆ ՖՈՒԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2028 թվականի օգոստոսի 17-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
26.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1844-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
(վերնագիրը խմբ. 23.05.24 N 748-Ա)
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը 10 նիշի մակար- դակով |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու-թյուններ** |
ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1. |
3920104009 |
Պոլիէթիլենային տպագրված թաղանթ դոյպակ պատրաստելու համար |
Դոյպակ փաթեթավորելու համար |
կգ |
440 000 |
Իրան, Թուրքիա, Չինաստան |
Իրան, Թուրքիա, Չինաստան |
1 100 000 000 |
|
2. |
2002909100 |
Տոմատի մածուկ ասեպտիկ փաթեթավոր-մամբ չոր նյութերի քանակը 36-38 |
Ասեպտիկ փաթեթա-վորմամբ (մանրէա-զերծված, երկարատև պահպանման հնարա-վորությամբ) |
կգ |
6 600 000 |
Իրան, Թուրքիա, Չինաստան |
Իրան, Թուրքիա, Չինաստան |
4 620 000 000 |
|
3. |
3505105000 |
Օսլա մոդիֆիկացված E1422 , E1442 |
Սննդային հավելում (զանգված ձևավորող) |
կգ |
750 000 |
Չինաստան, ԵՄ երկրներ, Թուրքիա, Իրան |
Չինաստան, ԵՄ երկրներ, Թուրքիա, Իրան |
1 200 000 000 |
|
4. |
2918140000 |
Կիտրոնաթթու (моногидрат) |
Սննդային հավելում (թթվայնության կարգավորիչ) |
կգ |
200 000 |
Իրան, Թուրքիա, Չինաստան, ԵՄ երկրներ |
Իրան, Թուրքիա, Չինաստան, ԵՄ երկրներ |
80 000 000 |
|
5. |
2916199500 |
Կալիում սորբինա-թթվական |
Անտիսեպտիկ սննդային հավելում, հակա-միկրոբային հավելում |
կգ |
50 000 000 |
Իրան, Թուրքիա, Չինաստան, ԵՄ երկրներ |
Իրան, Թուրքիա, Չինաստան, ԵՄ երկրներ |
57 500 000 |
|
6. |
2922420000 |
Նատրիումի գլուտամատ |
Սննդային հավելում համի (усилитель вкуса) |
կգ |
40 000 |
Իրան, Թուրքիա, Չինաստան, ԵՄ երկրներ |
Իրան, Թուրքիա, Չինաստան, ԵՄ երկրներ |
26 000 000 |
|
Ընդամենը |
7 083 500 000 |
(հավելվածը խմբ. 23.05.24 N 748-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
26.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |