ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1076-Ա |
«21» մարտի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 12.11.1992թ. «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին շենքեր հատկացնելու մասին» հ.570 որոշումը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի 15.09.2023թ. N 1116/48569-23 և Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի N Ա/0649-2023 գրությունները, ՀՀ կադաստրի կոմիտեի 17.10.2023թ. N ԱՏ-17102023-01-0749 տեղեկանքը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.12 հասցեում գտնվող, ՀՀ կառավարության 12.11.1992թ. «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին շենքեր հատկացնելու մասին» հ.570 որոշման հիման վրա ՀՀ արտաքին գործերի նախարարության հաշվեկշռին փոխանցված շինությունների զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 2179․22քմ:
ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պայմանական նշաններով քննարկվող՝ 2179.22քմ մակերեսով հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գոտում է, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների, ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 2-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/57685-23 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.12 հասցեում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում 2179․22քմ:
2. Հողամասի սահմանները որոշվում են 2179․22քմ մակերեսի համար հաստատված հատակագծով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշման համաձայն, Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.12 հասցեում գտնվող` 2179.22քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ հասարակական կառուցապատման։
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |