ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1134-Ա |
«26» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
|
Հավելված Երևանի քաղաքապետի 26.03.2025թ. հ. 1134-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Արմեն Համբարձումյան |
Նոր-Նորքի 4-րդ միկրոշրջան, 2-րդ հատված, հ.6 շենք, հ.25
|
բնակարան |
Արմեն Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր-Նորքի 4-րդ միկրոշրջանի 2-րդ հատվածի հ.6 շենքի հ.25 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.03032025-01-0168, ընդ. բաժ. 3.19քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 43.52քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ա. Հովհաննիսյան փողոց, հ.24/1 շենք, բն.25/1 |
01083FD5USHQ |
|
2 |
Նաիրա Բալասանյան |
Ն. Զարյան փողոց, հ.122 |
բնակելի տուն |
Նաիրա Բալասանյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Զարյան փողոցի հ.122 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.18032025-01-0207/ բաժանման հատակագծով առանձնացվող 174.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ն. Զարյան փողոց, հ.122/1 |
01033JMBREAH |
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
