ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2007 թվականի N 1104-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 890-Ն որոշման 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման 5-րդ հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:
2. 2007 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2007 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 336208.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (307817.6 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով, 28390.4 հազ. դրամը` «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 27-ի N 1104-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելա-ցումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |
խումբը |
ենթախումբը |
տարի | |
1 |
2 |
3 |
4 |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ այդ թվում` |
0.0 | ||
04 |
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ այդ թվում` |
(220,575.3) | |
04 |
Հատուկ ընդհանուր կրթություն այդ թվում` |
(220,575.3) | |
03. Հատուկ կրթություն-այլ պետական մարմիններ այդ թվում` |
(220,575.3) | ||
Երևանի քաղաքապետարան |
(38,662.9) | ||
ՀՀ Լոռու մարզպետարան |
(20,197.0) | ||
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
(17,907.6) | ||
ՀՀ Շիրակի մարզպետարան |
(36,861.0) | ||
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
(86,341.1) | ||
ՀՀ Տավուշի մարզպետարան |
(20,605.7) | ||
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով |
(220,575.3) | ||
06 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ այդ թվում` |
(115,632.7) | |
03 |
Պետական նպաստներ այդ թվում` |
(115,632.7) | |
01. Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն այդ թվում` |
(115,632.7) | ||
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
(115,632.7) | ||
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նպաստներ» հոդվածով |
(115,632.7) | ||
14 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ այդ թվում` |
336,208.0 | |
06 |
Այլ ծախսեր այդ թվում` |
336,208.0 | |
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
336,208.0 | ||
ՀՀ կառավարություն |
336,208.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |