ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2007 թվականի N 675-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշմամբ սահմանված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմում «Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար» բառերը փոխարինել «Ն. Երիցյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար», «Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը` «Կ. Աթոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ», «Ա. Աբովյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերը` «Գ. Կոստանյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ», «Լ. Եպիսկոպոսյան - ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության քաղաքականության վարչության պետ» բառերը` «Ա. Կարապետյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահության էկոնոմիկայի և հաշվապահական հաշվառման վարչության պետ» և «Ա. Հակոբյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ» բառերը` «Ա. Մարկոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|