ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2022 թվականի N 73-Ա
ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Մանուշյան փողոց թիվ 8 հասցեում գտնվող վարչական շենքից ընդհանուր 25 677 492,9 դրամ սկզբնական արժեքով, 581.77 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից (այսուհետ՝ կոմիտե)։
(1-ին կետը փոփ. 17.08.23 N 1403-Ա)
2. Սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի՝
1) 1-ին հարկից 162.26 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին.
2) 2-րդ հարկից 363.06 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքն ամրացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին.
3) 3-րդ հարկից 56.45 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքն ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին։
(2-րդ կետը փոփ. 17.08.23 N 1403-Ա)
3. Կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
27.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |