ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
18 դեկտեմբերի 2019 թ. |
N 4733-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 1993-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունիսի 13-ի «Երևանի քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցությունների անցկացման մասին» N 1993-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետում «երկուշաբթի օրը, ժամը 10.00-ին» բառերը փոխարինել «ուրբաթ օրը, ժամը 17.00-ին» բառերով.
2) որոշման N1 և N 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների.
3) որոշման 5-րդ կետում «Ս.Մակարյանին» բառերը փոխարինել «Վ.Խաչատրյանին» բառերով:
Երևանի քաղաքապետ |
Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ |
Հավելված N 1 Երևանի քաղաքապետի 2019 թ. դեկտեմբերի 18-ի N 4733-Ա որոշման |
«Հավելված N 1 Երևանի քաղաքապետի 2017 թ. հունիսի 13-ի N 1993-Ա որոշման |
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ
I. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
1. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
2. Երևանի քաղաքապետի տեղակալներ
3. Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ
4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար
5. Երևանի քաղաքապետի խորհրդականներ
6. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալներ
7. Երևանի քաղաքապետի օգնականներ
8. Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար:
II. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
9. Անշարժ գույքի կառավարման վարչության պետ
10. Առողջապահության վարչության պետ
11. Առևտրի և սպասարկումների վարչության պետ
12. Արտաքին կապերի վարչության պետ
13. Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ
14. Բնապահպանության վարչության պետ
15. Գնումների վարչության պետ
16. Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ
17. Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ
18. Իրավաբանական վարչության պետ
19. Կոմունալ տնտեսության վարչության պետ
20. Կազմակերպական վարչության պետ
21. Հանրակրթության վարչության պետ
22. Մշակույթի և տուրիզմի վարչության պետ
23. Շինարարության և բարեկարգման վարչության պետ
24. Սոցիալական ապահովության վարչության պետ
25. Վերահսկողության վարչության պետ
26. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
27. Տրանսպորտի վարչության պետ
28. Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
29. Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ
30. Ֆինանսական վարչության պետ
31. Քարտուղարության պետ
32. Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
33. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ
34. Առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի պետ
35. Զորահավաքային բաժնի պետ
36. Անձնակազմի կառավարման բաժնի պետ
37. Ներքին աուդիտի բաժնի պետ
38. Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ
39. Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ:
III. ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ
40. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
41. Ավան վարչական շրջանի ղեկավար
42. Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
43. Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար
44. Էրեբունի վարչական շրջանի ղեկավար
45. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
46. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
47. Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
48. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար
49. Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար
50. Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար
51. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար:
IV. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
52. Նվարդ Ղուկասյան
53. Լիանա Ալոյան:
V. ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
54. «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն
55. «Քաղաքաշինության» ՓԲԸ տնօրեն
56. «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն
57. «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ տնօրեն
58. «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ տնօրենի տեղակալ
59. «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն
60. «Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրեն
61. «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն
62. «Նոր բարեկարգում» ՓԲԸ տնօրեն
63. «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն
64. «ԳՇՊՇ» ՓԲԸ տնօրեն
65. «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ տնօրեն
66. «Ջրային կառույցների» ՓԲԸ տնօրեն
67. «Ձևավորում» ՓԲԸ տնօրեն
68. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
69. «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն
70. «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն
71. «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ տնօրեն
72. «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ տնօրեն
73. «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ տնօրեն»
74. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն»:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Վ. Խաչատրյան |
Հավելված N 2 Երևանի քաղաքապետի 2019 թ. դեկտեմբերի 18-ի N 4733-Ա որոշման |
«Հավելված N 2 Երևանի քաղաքապետի 2017 թ. հունիսի 13-ի N 1993-Ա որոշման |
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ
1. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի փրկարարական վարչության ներկայացուցիչ
2. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի ներկայացուցիչ
3. Երևան քաղաքի դատախազի տեղակալ
4. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ներկայացուցիչ
5. ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հարցերի բաժնի ներկայացուցիչ
6. «Երևան» ջրօգտագործողների ընկերության ներկայացուցիչ
7. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի գազաֆիկացման-գազամատակարարման մասնաճյուղի ներկայացուցիչ
8. «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայացուցիչ
9. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ներկայացուցիչ
10. ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ
11. ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ «Երևանի քաղաքային կենտրոն» մասնաճյուղի ներկայացուցիչ
12. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի ներկայացուցիչ»:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Վ. Խաչատրյան |