Գլխավոր տեղեկություն
Номер
N 96-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (02.07.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.03.20/11(580) Հոդ.131«ՀՀ» օրաթերթ 2017.03.18 թիվ 48 (6569)
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
11.03.2017
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
11.03.2017
Дата вступления в силу
19.03.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 մարտի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60617132

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 մարտի 2017 թ.
ք. Երևան

N 96-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ընտրատարածքային ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 30.06.22 N 44-Ն)

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

 (նախաբանը փոփ. 11.05.21 N 19-Ն)

1. Սահմանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները համակարգիչ մուտքագրելու կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.06.22 N 44-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2017 թ. մարտի 11-ի N 96-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ընտրատարածքային ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 30.06.22 N 44-Ն)

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները կազմելու վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում։

(1-ին կետը փոփ. 30.06.22 N 44-Ն)

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները մուտքագրվում են համակարգիչ՝ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի աշխատակցի կողմից:

Տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության թվերը մուտքագրելու համար ընտրվում է անվանացանկի «Արձանագրություն» բաժինը, այնուհետև «Տեղամաս» կետն ու ընտրվում է անհրաժեշտ տեղամասը և արձանագրության թվերը լրացվում են համապատասխան վանդակներում։

Թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը մուտքագրելու համար ընտրվում է համապատասխան դաշտը և լրացվում կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը: Բոլոր տվյալները լրացնելուց հետո հաստատվում է մուտքագրումը:

Վերահաշվարկի արձանագրությունների տվյալները մուտքագրելու համար ընտրվում է «Արձանագրություններ» բաժնի «Վերահաշվարկ» կետը և տվյալների մուտքագրումն իրականացվում է սույն կետում նշված կարգով։

 (2-րդ կետը փոփ. 11.05.21 N 19-Ն, 30.06.22 N 44-Ն)

  3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության յուրաքանչյուր տվյալ մուտքագրվում է քվեարկության արդյունքների այդ տվյալի համար նախատեսված դաշտում՝ հետևյալ աղյուսակներում.

     

ընտրատա-րածքային ընտրա-կան հանձնա-ժողով N

Ընտրա-
կան
տեղա-
մաս N

Ընտրող-ների ցուցա-կում ընտրող-ների թիվը

Քվեարկու-թյան օրն ընտրական տեղամա-սում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների թիվը

Շրջիկ արկղով քվեարկող ընտրող-ների
լրացուցիչ ցուցակում ընտրող-ների թիվը

Ընտրող-ների ընդհա-նուր թիվը

Քվեարկու-թյան մասնակից-ների
ընդհանուր թիվը

Տեղամա-
սային ընտրական հանձնա-ժողովներին հատկաց-ված ինքնա-սոսնձվող դրոշմա-նիշերի
ընդհանուր թիվը

Տեղա-
մասա-
յին ընտրա-կան
հանձնա-
ժողովնե-
րին
հատկաց-ված համարա-կալված կտրոնների ընդհանուր թիվը

Ընտրող-
ներից ստացված տեխնիկա-կան սարքավոր-մամբ տպված քվեարկու-թյան կտրոնների թիվը

Ընտրող-
ներից ստացված համարա-կալ-
ված
քվեարկու-թյան կտրոնների թիվը

Ընտրող-ներից ստացված կտրոնների
ընդհանուր թիվը

Չօգտա-գործ-
ված համա-
րակալ-
ված
կտրոն-ների թիվը

Չօգտա-
գործված ինքնա-սոսնձվող
դրոշմա-նիշերի թիվը

Անվավեր քվեաթեր-թիկների թիվը

Յուրաքան-
չյուր թեկնածուին, կուսակ-
ցությանը,
կուսակ-
ցությունների դաշինքին
կողմ քվեարկված քվեա-թերթիկների թիվը

Անճշտու-թյունների չափը

 (3-րդ կետը խմբ. 11.05.21 N 19-Ն, փոփ. 30.06.22 N 44-Ն)

4. Քվեարկության արդյունքների աղյուսակը պարունակում է ընտրության անվանումը, ամսաթիվը, վերջնական աղյուսակավորման ժամանակ նշում այդ մասին, ինչպես նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի և ընտրական տեղամասի համարները:

 (4-րդ կետը փոփ. 11.05.21 N 19-Ն, 30.06.22 N 44-Ն)

5. «Ընտրություններ» ավտոմատացված համակարգը չի թույլատրում քառանիշ թվերից մեծ թվերի մուտքագրում, համեմատում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության ընտրողների ցուցակի թիվը և լրացուցիչ ցուցակների ընտրողների թվերը լիազոր մարմնի տրամադրած թվերի հետ, հաշվարկում է ընտրողների ընդհանուր թիվը, ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը, անճշտությունների գումարային չափը, թվաբանական սխալի դեպքում արձանագրում է թվերի՝ համակարգի միջոցով ստացված գումարը, մեխանիկական սխալ հայտնաբերելու դեպքում զգուշացնող ազդանշանի միջոցով հնարավորություն է տալիս մուտքագրողին մեկ անգամ ևս ստուգել մուտքագրած տվյալները: Համակարգը ներառում է տվյալների սխալ մուտքագրումից պաշտպանող ողջամիտ երաշխիքներ:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատասխանատու է այդ տվյալների ճշգրիտ մուտքագրման համար:

 (5-րդ կետը փոփ. 30.06.22 N 44-Ն)

6. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, համակարգչի օգնությամբ կատարում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորում ու տպագրում այն՝ ըստ ընտրական տեղամասերի: Աղյուսակավորումը, վավերացված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում:

(6-րդ կետը փոփ. 30.06.22 N 44-Ն)

7. Համակարգիչ մուտքագրված` տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների տվյալները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից Կենտրոնական ընտրական հանձնաժողով փոխանցվում են էլեկտրոնային եղանակով` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով:

(7-րդ կետը փոփ. 30.06.22 N 44-Ն)

8. Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 20 ժամվա ընթացքում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն աղյուսակավորում է քվեարկության արդյունքները` ըստ ընտրական տեղամասերի, ինչպես նաև գումարային արդյունքների:

(8-րդ կետը փոփ. 30.06.22 N 44-Ն)

9. Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ուշ, քան քվեարկության հաջորդ օրը` ժամը 00.00-ից սկսած, իրականացնում է քվեարկության արդյունքների աղյուսակավորում` ըստ ընտրական տեղամասերի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների: Քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումն ավարտվում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվում է ընտրական տեղամասերից քվեարկության արդյունքների վերաբերյալ վերջին տեղեկությունները ստանալուց հետո` ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության ավարտից հետո` 24 ժամվա ընթացքում:

 (9-րդ կետը փոփ. 11.05.21 N 19-Ն, 30.06.22 N 44-Ն)

10. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների աղյուսակավորման վերջնական օրինակը, վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցնում է հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում:

(10-րդ կետը փոփ. 30.06.22 N 44-Ն)

11. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով ստանում է համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների և մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները:

 (11-րդ կետը փոփ. 11.05.21 N 19-Ն, 30.06.22 N 44-Ն)

12. Սույն կարգի դրույթները կիրառվում են հանրաքվեի և տեղական հանրաքվեի քվեարկության ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները համակարգիչ մուտքագրելու դեպքում՝ հաշվի առնելով հանրաքվեի և տեղական հանրաքվեի քվեարկության առանձնահատկությունները:

 (12-րդ կետը լրաց. 11.05.21 N 19-Ն, փոփ. 30.06.22 N 44-Ն)

 (հավելվածը փոփ., խմբ., լրաց. 11.05.21 N 19-Ն, փոփ. 30.06.22 N 44-Ն)