Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 39
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
06.04.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
06.04.2021
Дата вступления в силу
09.05.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 ապրիլի 2021 թվականի

թիվ 39

քաղ. Մոսկվա

 

«ՀԵՂՈՒԿ ԵՎ ԳԱԶԱՆՄԱՆ ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգի 38-րդ կետի հինգերորդ պարբերությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ 2023 թվականի հուլիսի 1-ից չի թույլատրվում «Հեղուկ և գազանման ածխաջրածինների փոխադրման համար նախատեսված մայրուղային խողովակաշարերին ներկայացնող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) պահանջներին չհամապատասխանող՝ հեղուկ և գազանման ածխաջրածինների փոխադրման համար նախատեսված մայրուղային խողովակաշարի օբյեկտների նախագծային փաստաթղթերի մշակումը, հաստատումը, պետական փորձաքննությունը։

Մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը՝ մշակված և հաստատված նախագծային փաստաթղթերի վերաձևակերպում չի պահանջվում տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո։

2. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն ապահովելու համար այն միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի նախագծի մշակումն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացումը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև այն միջպետական ստանդարտների, որոնք պարունակում են տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

                  կոլեգիայի նախագահ՝

 

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: