Գլխավոր տեղեկություն
Номер
N 763
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.10.2014-13.05.2017)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.11.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.11.2000
Дата вступления в силу
17.11.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2000 թվականի N 763

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`

 

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Աբրահամյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր

Վ. Աթալյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ

Գ. Թևոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետի տեղակալ, գնդապետ

Ն. Բալայան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ

Ս. Սանամյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ

Ա. Մկրտումյան

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության սահմանային ներկայացուցչության և պետական մարմինների հետ համագործակցության խմբի պետ, գնդապետ

Ա. Գիլոյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

Ա. Ավագյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար

Ա. Սահակյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Հ. Վարդանյան

- «Գեոքարտ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության փորձագետ (համաձայնությամբ)

Ն. Մաթոսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքի բաժնի առաջին քարտուղար

Գ. Հայրապետյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

(1-ին կետը փոփ., լրաց. 26.04.01 N 328, փոփ. 01.10.03 N 467-Ա, 18.04.05 N 253-Ա, խմբ. 13.04.06 N 247-Ա, 16.04.09 N 308-Ա, լրաց. 26.05.09 N 431-Ա, փոփ. 16.09.10 N 752-Ա, 05.04.11 N 289-Ա, 29.12.11 N 1303-Ա, խմբ. 28.10.14 N 1049-Ա)

 

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 272 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2000 թ. նոյեմբերի 16
Երևան