Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 38-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2019-10.11.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.12.26/32(635).1 Հոդ.286.8
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
19.10.2018
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
19.10.2018
Дата вступления в силу
01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հոկտեմբերի 2018 թ.

  թիվ 38-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 175-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև 1-հատուկ տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև 1-հատուկ տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Հաշվետվություն քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև թիվ 1-հատուկ տրանսպորտ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 175-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ՝ Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 38-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18664

 

1. Հատուկ մեքենաների հավաքակայանը տարեվերջին

միավոր

Տողի համարը

 

Ընդամենը

1

2

3

101

Քաղաքի տարածքի մաքրման և կենցաղային մնացուկների տեղափոխման հատուկ մեքենաների քանակը, ընդամենը

 

102

այդ թվում` աղբատար

 

103

  այլ մեքենաներ

 

2. Հատուկ մեքենաների աշխատանքի հիմնական ցուցանիշները

Տողի համարը

 

Չափման միավորը

Ընդամենը

1

2

3

4

201

Մեքենա-օրերի ընդհանուր քանակը կազմակերպությունում, ընդամենը

հազ. մեք. օր

 

202

   այդ թվում` վերանորոգման

- “ -

 

203

կոնսերվացման

- “ -

 

204

պարապուրդի` կապված մթնոլորտային պայմանների հետ

- “ -

 

205

պարապուրդի` կապված այլ պատճառների հետ

- “ -

 

206

աշխատած

- “ -

 

207

Մեքենայացված եղանակով մաքրված մակերեսը

հազ. քառ. մ

 

208

Տարվա ընթացքում տեղափոխվել է` պինդ կենցաղային աղբ

խոր. մ

 

209

հեղուկ մնացուկներ

- “ -

 

210

ձյուն և այլ բեռներ

տոննա

 

211

Տեղափոխման միջին հեռավորությունը` պինդ կենցաղային աղբի

կմ

 

212

հեղուկ մնացուկների

- “ -

 

213

Պինդ կենցաղային թափոնակուտակիչների մակերեսը

հեկտար

 

3. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները

հազ. դրամ

Տողի համարը

 

Ընդամենը

1

2

3

301

Մուտքեր, ընդամենը

 

302

   այդ թվում` բյուջեից

 

303

մատուցվող ծառայություններից ստացված մուտքեր

 

304

որից` բնակչությունից

 

305

նվիրատվությունից

 

306

այլ մուտքեր

 

307

Ծախսեր, ընդամենը

 

308

   այդ թվում` նյութական ծախսեր

 

309

ոչ նյութական ծառայությունների վճարումներ

 

310

գործուղման ծախսեր

 

311

աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ

 

312

հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման ծախսեր

 

313

այլ ծախսեր

 

314

Տարիների ընթացքում գոյացած պարտքերը

ընդամենը

 

315

հաշվետու տարում

 

316

որից` բնակչությունից

ընդամենը

 

317

հաշվետու տարում

 

 

Ղեկավար՝

________________________

____________________

 

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)՝

________________________

____________________

 

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

     
   

« _ _ » ______ ____20___թ.

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 38-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 1-ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև 1-հատուկ տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են քաղաքապետարանները, ինչպես նաև մեքենայացված սանմաքրման աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան: Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 15-ը:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ՀԱՏՈՒԿ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆԸ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ

 

5. Տող 101-ում բերվում է հաշվետու տարեվերջին սանմաքրման աշխատանքներ իրականացնող կազմակերպության հատուկ մեքենաների քանակն` անկախ այն հանգամանքից, դրանք գտնվում են շահագործման, վերանորոգման, կոնսերվացման մեջ կամ պարապուրդում` կապված մթնոլորտային պայմանների և այլ պատճառների հետ:

6. Տող 102-ում լրացվում է աղբատար մեքենաների քանակը:

7. Տող 103-ում լրացվում է այլ նշանակություն ունեցող մեքենաների քանակը, որոնցով կատարվել են աղբահանության աշխատանքներ։

 

III. ՀԱՏՈՒԿ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

8. Տող 201-ում բերվում է կազմակերպության բոլոր հատուկ մեքենաների (առաջին բաժնի 101 տողում ցույց տրված) գումարային մեքենա-օրերի քանակը: Այն հաշվարկվում է որպես կազմակերպության մեքենաների և հաշվետու տարվա օրերի արտադրյալների գումար:

9. Վերանորոգման մեջ գտնվող մեքենաների քանակն ըստ օրերի բերվում է տող 202-ում: Նշված տողում հաշվառվում են կազմակերպության այն մեքենաների պարապուրդը, որոնք հաշվետու տարում գտնվել են վերանորոգման մեջ կամ սպասում են վերանորոգման, անկախ նրանից վերանորոգումը կատարվում է կազմակերպության վերանորոգման բաժանմունքում, թե վերանորոգման արհեստանոցում: Վերանորոգման սպասող են համարում այն մեքենաները, որոնք գիծ բաց չեն թողնվում տեխնիկական անսարքության պատճառով, բայց վերանորոգման չեն ուղարկվել վերանորոգման բազայի ոչ բավարար կարողության, անհրաժեշտ պահեստամասերի բացակայության կամ այլ պատճառներով: Ընդ որում, հաշվառվում են միայն այն մեքենաները, որոնք գտնվում են վերանորոգման մեջ կամ սպասում են վերանորոգման ամբողջ օրը: Եթե վերանորոգումից մեքենան դուրս է եկել գիծ և գտնվել է աշխատանքում ոչ պակաս, քան 2 ժամ, ապա այն տվյալ օրը համարվում է աշխատանքում և նշված տողում չի հաշվառվում:

10. Կոնսերվացման մեջ գտնվող մեքենաների քանակն ըստ օրերի բերվում է տող 203-ում: Մեքենաների կոնսերվացումը կապված է հիմնականում նրանց օգտագործման սեզոնային սահմանափակումով: Օրինակ` ձյուն բարձող մեքենաներն օգտագործվում են միայն ձմռանը և տարվա մյուս եղանակներին նրանք համարվում են կոնսերվացման մեջ: Կոնսերվացման մեջ հաշվում են այն մեքենաները, որոնք գտնվում են տեխնիկապես սարքին վիճակում:

11. Մթնոլորտային պայմանների և այլ պատճառների հետ կապված պարապուրդում գտնվող մեքենաների քանակներն ըստ օրերի առանձնացվում են համապատասխանաբար 204 և 205 տողերում: Օրինակ, անձրևային եղանակին ջրցան մեքենաների պարապուրդը և այլն:

12. Կազմակերպության աշխատած մեքենա-օրերի քանակը (տող 206), հաշվառվում է ըստ գիծ բաց թողնված բոլոր մեքենաների քանակի: Մեքենա-օրերի քանակն աշխատանքում որոշվում է գիծ բաց թողնման, վերադարձի և տեխնիկական վիճակի մասին ցուցակներով, դիսպետչերական մատյաններով կամ հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր օրվա համար հավաքակայանից (պարկից) աշխատանքի դուրս եկած մեքենաներին տրված ուղեգրերով: Եթե մեքենան պարկից դուրս է եկել գիծ (աշխատանքի) և գտնվել է աշխատանքում երկու ժամից ոչ պակաս և վերադարձել է հավաքակայան (անկախ պատճառից) համարվում է աշխատանքի մեջ և հաշվառվում որպես մեկ մեքենա-օր աշխատանքում:

13. Մեքենայացված եղանակով մաքրված մակերեսը բերվում է տող 207-ում:

14. Հաշվետու տարվա ընթացքում տեղափոխված պինդ կենցաղային աղբի, հեղուկ մնացուկների և ձյան ու այլ բեռների ծավալները բերվում են համապատասխանաբար 208, 209 և 210 տողերում, ըստ համապատասխան չափման միավորների:

15. Պինդ կենցաղային աղբի և հեղուկ մնացուկների տեղափոխման միջին հեռավորությունները բերվում են համապատասխանաբար 211 և 212 տողերում: Պինդ կենցաղային թափոնակուտակիչների մակերեսը բերվում է տող 213-ում:

 

IV. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

16. Բաժնում բերվող ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:

17. Տող 301-ում բերվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (տող 302), մատուցված ծառայություններից ստացված մուտքերը (տող 303), մուտքեր նվիրատվությունից (տող 305) և այլ մուտքեր (տող 306): Տող 303-ից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (տող 304):

18. Ընդհանուր ծախսերից (տող 307) առանձնացվում են.

1) «նյութական ծախսերը» տող 308-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» տող 309-ում բերվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» տող 310-ում բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» տող 311-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) տող 312-ում բերվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,

6) սույն հրահանգի 18-րդ կետում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են տող 313-ում:

19. Տարիների ընթացքում գոյացած պարտքերը բերվում են տող 314-ում, որից` հաշվետու տարում գոյացածը` տող 315-ում: Այդ թվում` բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով` համապատասխանաբար 316 և 317 տողերում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.11.2023, թիվ 27-Ն 10.11.2023, թիվ 38-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան