ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2016 թվականի |
թիվ 95 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 14–րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 1 հավելված)` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Մաքսային հայտարարագրերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20–ի թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող
1. Մաքսային վճարների վճարման մասով արտոնությունների դասակարգչում (Հավելված 7)՝
ա) 1.1-ին ենթաբաժնում՝
«ВС» ծածկագրով դիրքում ծանոթագրության «*» նշանը փոխարինել ծանոթագրության «*» նշանով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«Մաքսատուրքերի վճարման գծով 1.1-ին ենթաբաժնում չնշված այլ արտոնություններ ТИ»
բ) 2.2-րդ ենթաբաժնում՝
«МЮ», «МВ» և «КТ» ծածկագրերով դիրքերը երկրորդ սյունակում լրացնել ծանոթագրության «2» նշանով.
2.2.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2.2.3. Մաքսատուրքերի վճարման գծով 2.2-րդ ենթաբաժնում չնշված այլ արտոնություններ ПИ2»
գ) 3.2–րդ ենթաբաժնի 3.2.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3.2.3. Մաքսատուրքերի վճարման գծով 3.2-րդ ենթաբաժնում չնշված այլ արտոնություններ ПИ3»
դ) 4.2-րդ ենթաբաժնում՝
«МЮ», «МВ» «КТ», «МУ» և «МО» ծածկագրերով դիրքերը 2-րդ սյունակում լրացնել ծանոթագրության «4» նշանով.
4.2.3. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4.2.3. Մաքսատուրքերի վճարման գծով 4.2-րդ ենթաբաժնում չնշված այլ արտոնություններ, ПИ4»
ե) 5.2–րդ ենթաբաժնի 5.2.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5.2.2. Մաքսատուրքերի վճարման գծով 5.2-րդ ենթաբաժնի 5.2.1 կետում չնշված այլ արտոնություններ, ПИ5»
զ) 6.2-րդ ենթաբաժնի 6.2.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6.2.2. Մաքսատուրքերի վճարման գծով 6.2-րդ ենթաբաժնի 6.2.1 կետում չնշված այլ արտոնություններ, ПИ6»
է) ծանոթագրություններում՝
ծանոթագրության «*» նշանը փոխարինել «1» նշանով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-6-րդ ծանոթագրություններով՝
«2 Ներմուծվող (ներմուծված) ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ նշվում է մինչև 2010 թվականի հունվարի 1-ը ստորագրված՝ Բելառուսի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված ներմուծման մաքսատուրքերի վճարման գծով արտոնությունների կիրառման դեպքում:
3 Ներմուծվող (ներմուծված) ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ նշվում է մինչև 2010 թվականի հունվարի 1-ը ստորագրված՝ Ղազախստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված ներմուծման մաքսատուրքերի վճարման գծով արտոնությունների կիրառման դեպքում:
4 Ներմուծվող (ներմուծված) ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ նշվում է մինչև 2010 թվականի հունվարի 1-ը ստորագրված՝ Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերով սահմանված ներմուծման մաքսատուրքերի վճարման գծով արտոնությունների կիրառման դեպքում:
5 Ներմուծվող (ներմուծված) ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ նշվում է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծման մաքսատուրքերի վճարման գծով արտոնությունների կիրառման դեպքում:
6 Ներմուծվող (ներմուծված) ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ նշվում է մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը կնքված՝ Ղրղզստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծման մաքսատուրքերի վճարման գծով արտոնությունների կիրառման դեպքում:»:
2. Մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչի 1-ին բաժնում (Հավելված 8)՝
ա) 01191 ծածկագրով դիրքում «՝ բացառությամբ 01192 ծածկագրով դիրքում նշված փաստաթղթի» բառերը հանել.
բ) 01192 ծածկագրով դիրքը հանել.
3. Արժույթների դասակարգչում (Հավելված 23)՝
ա) 191 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«191 HRK Կունա».
բ) 454 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«454 MWK Մալավիական կվաչա».
գ) 604 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«604 PEN Սոլ»
դ) 946 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«964 RON Ռումինական լեյ»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: