Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 7
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.02.2016-01.01.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
26.01.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
26.01.2016
Дата вступления в силу
26.02.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

26 հունվարի 2016 թվականի

թիվ 7

քաղ. Մոսկվա

 

ԿԱԼՑԻՈՒՄԻ ԱՂԱՑԱԾ ԲՆԱԿԱՆ ՖՈՍՖԱՏՆԵՐԻ, ԲՆԱԿԱՆ ԱԼՅՈՒՄԻՆԱ-ԿԱԼՑԻՈՒՄԱՅԻՆ ՖՈՍՖԱՏՆԵՐԻ ԵՎ ՖՈՍՖԱՏԱՅԻՆ ԿԱՎՃԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2510 20 000 0 ծածկագրով դասակարգվող կալցիումի աղացած բնական ֆոսֆատների, բնական ալյումինա-կալցիումային ֆոսֆատների և ֆոսֆատային կավճի նկատմամբ՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ 2016 թվականի հունվարի 5-ից մինչև 2019 թվականի հունվարի 4-ը ներառյալ։

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի 4Դ ծանոթագրության մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) «05.01.2015-ից մինչև 04.01.2016-ը ներառյալ» բառերը փոխարինել «05.01.2016-ից մինչև 04.01.2019-ը ներառյալ» բառերով։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2016 թվականի հունվարի 5-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: