Գլխավոր տեղեկություն
Номер
N 7-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (11.02.2017-05.08.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.02.01/4(573) Հոդ.36
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
11.01.2017
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
11.01.2017
Дата вступления в силу
11.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60617026

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 հունվարի 2017 թ.
ք. Երևան

N 7-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով, 60-րդ հոդվածի 7-րդ մասով և 64-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանությունների անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության 

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2017 թ. հունվարի 11-ի N 7-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքները (այսուհետ` անհատական կնիքներ) բաշխելու և քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների գործառույթները և 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը որոշելու վիճակահանությունների անցկացման կարգը:

2. Քվեարկության նախորդ օրը անհատական կնիքները բաշխելու նպատակով տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը անհատական կնիքները տեղավորում է վիճակահանության արկղի մեջ, հանձնաժողովի անդամները, այդ թվում հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, վիճակահանության արկղից հանում են մեկական անհատական կնիք: Անհատական կնիքը հանձնաժողովի անդամին ամրագրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանի համապատասխան մասում հանձնաժողովի անդամի կողմից իր ազգանվան դիմաց անհատական կնիք դնելու միջոցով:

3. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում ընտրողներին գրանցող հանձնաժողովի անդամներին, քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող հանձնաժողովի անդամներին, ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին, իսկ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող առնվազն մեկ անդամի և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը որոշելու նպատակով, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պատրաստում է վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին հավասար թվով (հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանությանը չեն մասնակցում) իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից՝

1) մեկի վրա նշում է «ցուցակ-1», իսկ ընտրական տեղամասում 1000-ից ավել ընտրողի դեպքում՝ հաջորդ թերթիկի վրա` «ցուցակ-2» բառերը,

2) մեկի վրա նշում է «քվեաթերթիկ-1», իսկ ընտրական տեղամասում 1000-ից ավել ընտրողի դեպքում՝ հաջորդ թերթիկի վրա` «քվեաթերթիկ-2» բառերը: Ստացիոնար բժշկական հաստատությունում և ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու դեպքում երկրորդ թերթիկի վրա նշվում է «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» բառերը,

3) մեկի վրա նշում է «քվեատուփ» բառը,

4) մեկի վրա նշում է «շրջիկ արկղ» բառերը` ստացիոնար բժշկական հաստատությունում և ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու դեպքում, եթե ընտրական տեղամասում ընտրողների թիվը չի գերազանցում 1000-ը:

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը բոլոր թերթիկները (նաև նշում չպարունակող) ծալում է այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորում վիճակահանության արկղի մեջ: Հանձնաժողովի անդամները, բացառությամբ հանձնաժողովի նախագահի և քարտուղարի, վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ:

Վեց հերթափոխից յուրաքանչյուրի համար տեղամասային ընտրական հանձնաժողովն իրականացնում է առանձին վիճակահանություն:

5. Տեղամասային ընտրական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ամեն հերթափոխի ժամանակ իրականացնում է այն գործառույթը, որի անվանումը պարունակող թերթիկը վիճակահանությամբ բաժին է ընկել իրեն, բացառությամբ «շրջիկ արկղ» բառերը բաժին ընկած հանձնաժողովի անդամների` 1000 ընտրողը չգերազանցող ընտրական տեղամասի դեպքում, և «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» բառերը բաժին ընկած հանձնաժողովի անդամների ընտրական տեղամասում 1000-ից ավել ընտրողի դեպքում` շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու մասով:

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանության արկղից հանձնաժողովի անդամները անհատական կնիքները և թերթիկները հանում են ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում՝ անունների (հայրանունների) այբբենական հերթականությամբ:

7. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անցկացվող վիճակահանությունների արդյունքները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: