Գլխավոր տեղեկություն
Номер
N 1005-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.10.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.10.2016
Дата вступления в силу
28.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2016 թվականի N 1005-Ա

 

ԷԼԴԱ ԳՐԻՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. Հայ ականավոր արձակագիր, հոգեբան, դատաբժշկական փորձագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլդա Գրինի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հոկտեմբերի 27-ի N 1005-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԷԼԴԱ ԳՐԻՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Ամիրյան

- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Ա. Առաքելյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

   

Ա. Ջանջուղազյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

   

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ս. Հովհաննիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   

Ռ. Մարկոսյան

- Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր (համաձայնությամբ)

   

Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

   

Է. Միլիտոնյան

- «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Էլբակյան

- «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)

   

Ս. Աբրահամյան

- Է. Գրինի որդին (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան