«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2005 թվականի N 1728-Ն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԱՅՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում` համազգեստի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը, ժամկետները և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԱՅՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն իրավական ակտով սահմանվում են քրեակատարողական ծառայողի հանդերձանքի` համազգեստի, խորհրդանշանի, տարբերանշանների նկարագրերը, դրանց տրամադրման կարգը, ժամկետները և պայմանները:
1.2. Հանդերձանք` սույն իրավական ակտի իմաստով հանդերձանք է համարվում քրեակատարողական ծառայողի համազգեստը, խորհրդանշանը և տարբերանշանները:
Բ Ա Ժ Ի Ն 2
արդարադատության գեներալ-լեյտենանտի, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
(վերնագիրը լրաց. 21.07.16 N 765-Ն)
2.1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` մուգ խակի գույնի կտորից
Մուգ խակի գույնի կտորից է` սև լաքապատ հովարով: Գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ հյուսվածքով զարդապարան: Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով եզրաքուղ` կարմիր մահուդից: Ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
2.2. Ականջակալներով ձմեռային գլխարկ` բնական կարակուլից
Բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից: Ականջակալները և ճակատային մասը մոխրագույն բնական կարակուլից են, թասակը` մահուդից: Թասակը 4-տապականի է: Ճակատային մասի կենտրոնում ամրացվում է գլխարկանշան:
2.3. Ականջակալներով ձմեռային գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց
Բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից: Ականջակալները և ճակատային մասը ոչխարի կամ այլ մոխրագույն մորթուց են, թասակը` մահուդից: Թասակը 4-տապականի է: Ճակատային մասի կենտրոնում ամրացվում է գլխարկանշան:
2.4. Բրդյա կտորից ձմեռային վերարկու` կարակուլե օձիքով և ուսադիրներով
Մուգ խակի գույնի կտորից է` բնական կարակուլե հանովի օձիքով: Ձևվածքն ունի իրանին կիպ նստած ուրվագիծ: Լանջափեշերը կոճկվում են 3 զույգ ոսկեգույն կոճակով: Գրպանները ներկարովի են և կափույրներով: Օձիքը ծալովի է, ծայրերը` կարմիր եզրակարերով: Մեջքամասը մեջտեղի կարով է, հետևի մասում ունի 2 կոճակով իրանաձիգ գոտի: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները կարովի են` մուգ խակի գույնի, աստղերը` ասեղնագործված:
2.5. Տոնական ուսադիրներով բրդյա տարազաբաճկոն (այսուհետ` կիտել) և ազատթող փողքերով տաբատ
Կիտելը մուգ խակի գույնի կտորից է` մետաքսե աստառով: Լանջափեշերը կոճկվում են 3 զույգ ոսկեգույն կոճակով: Ունի 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 ծոցագրպան, լանջափեշերին ասեղնագործված են տերևներ: Ուսադիրները կարովի են և ոսկեգույն թելերով ասեղնագործված:
Տաբատը մուգ խակի գույնի բրդյա կտորից է` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում ունի մեկ գրպան` կափույրով: Տաբատն առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով, կողքերին ունի 2 լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն:
2.6. Ամենօրյա ուսադիրներով բրդյա կիտել և ազատթող փողքերով տաբատ
Կիտելը մուգ խակի գույնի կտորից է` մետաքսե աստառով: Ունի 2 ներկարված գրպան` կափույրներով, կրծքավանդակի մասում ունի 2 ծոցագրպան, լանջափեշերը 3 զույգ ոսկեգույն կոճակով են և ասեղնագործված տերևներով: Ուսադիրները մուգ խակի գույնի են, աստղերը` ասեղնագործված:
Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է 2.5-րդ կետում նկարագրված տաբատին:
2.7. Հանովի ուսադիրներով բրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ
Բաճկոնը մուգ խակի գույնի կտորից է` մետաքսե աստառով: Առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: Ունի 2 ներկարված կողային գրպան: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Ուսադիրները հանովի են` մուգ խակի գույնի, աստղերը` ասեղնագործված:
Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է 2.5-րդ կետում նկարագրված տաբատին:
2.8. Հանովի ուսադիրներով թիկնոց
Թիկնոցն անջրանցիկ, մուգ խակի գույնի կտորից է: Ներդիրը հանովի է` բրդյա կտորից, որն ամրացվում է կայծակաճարմանդով: Գոտկատեղին ունի ուղղանկյուն ճարմանդով 50 մմ լայնությամբ գոտի: Ունի 2 կողային ներկարված գրպան և մեկ ծոցագրպան:
2.9. Թիկնոց - ուսնոց
Թիկնոց-ուսնոցն անջրանցիկ մուգ խակի գույնի կտորից է` ձեռքերի համար նախատեսված 2 կողային բացվածքով և գլխանոցով:
2.10. Տոնական ձեռնոց
Ձեռնոցը հնգամատ է` սպիտակ բամբակյա թելից:
2.11. Աշնանային - գարնանային ձեռնոց
Ձեռնոցը հնգամատ է` խիտ բամբակյա թելից, գույնը սպիտակ է կամ խակի գույնի:
2.12. Ձմեռային ձեռնոց
Ձեռնոցը հնգամատ է` բնական սև կաշվից: Աստառը ոչխարի կամ այլ մորթուց է:
2.13. Գարնանային - աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով
Կիսավերարկուն անջրանցիկ մուգ խակի գույնի կտորից է` մետաքսյա աստառով, տաք ներդիրով, 2 կողային ներկարված գրպանով և մեկ ծոցագրպանով: Գոտկատեղին ունի ճարմանդով գոտի, լանջափեշերին ասեղնագործված են ոսկեգույն տերևներ: Ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
2.14. Մորթե կիսաճտքավոր սև կոշիկ
Կոշիկը սև, բնական կաշվից է, աստառը` բնական մորթուց:
2.15. Սև կոշիկ
Կոշիկը սև է` բնական կաշվից:
2.16. Յուֆտե ճտքավոր կոշիկ` մորթե ներդիրով
Կոշիկը երկար ճտքերով է` յուֆտից, աստառը` բնական մորթուց:
2.17. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը սպիտակ բամբակյա կտորից է` ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով: Ունի կափույրով և շերտակարված վրադիր գրպաններ, ուղիղ գոտի, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:
2.18. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին, թևքերը` կարճ:
2.19. Մուգ խակի գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` երկար:
2.20. Մուգ խակի գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` կարճ:
2.21. Սև փողկապ
Փողկապը սև կիսաբրդյա կտորից է: Օձիքի մասում ունի ռետինե ժապավեն և ամրակ:
2.22. Մուգ խակի գույնի փողկապ
Փողկապը մուգ խակի գույնի կիսաբրդյա կտորից է: Օձիքի մասում ունի ռետինե ժապավեն և ամրակ:
2.23. Մուգ խակի գույնի վզպատ թաշկինակ (այսուհետ` կաշնե)
Կաշնեն մուգ խակի գույնի կիսաբրդյա կտորից է` 125 x 24 սմ չափսերով:
2.24. Տոնական գոտի` քրեակատարողական ծառայության խորհրդանիշի պատկերը կրող ճարմանդով
Գոտին ծիրանագույն սինթետիկ կտորից է` քրեակատարողական ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող ոսկեգույն մետաղյա ճարմանդով: Գոտու լայնությունը 50 մմ է:
2.25. Կաշվե գոտի
Գոտին դարչնագույն բնական կաշվից է, լայնությունը` 50 մմ: Գոտին երկանցք է` մետաղյա ճարմանդով:
2.26. Ուսակապ` արույրե 2 ծայրապանակով
Ուսակապը ոսկեգույն լարահյուսքով է:
Բ Ա Ժ Ի Ն 3
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
3.1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` մուգ խակի գույնի կտորից
Ձևով և նկարագրությամբ նման է 2.1-ին կետում նկարագրված գլխարկին:
3.2. Ականջակալներով ձմեռային գլխարկ` բնական կարակուլից (արդարադատության գնդապետի կոչում ունեցողների համար)
Ձևով և նկարագրությամբ նման է 2.2-րդ կետում նկարագրված գլխարկին:
3.3. Ականջակալներով ձմեռային գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց
Ձևով և նկարագրությամբ նման է 2.3-րդ կետում նկարագրված գլխարկին:
3.4. Ձմեռային կիսաբրդյա վերարկու` կարակուլե օձիքով և ուսադիրներով (արդարադատության գնդապետի կոչում ունեցողների համար)
Վերարկուն հանովի բնական կարակուլե օձիքով է: Օձիքը ծալվում է, ծայրերը` գունավոր եզրակարերով: Ձևվածքն իրանը գրկող է: Վերևի 2 գրպանը ներկարովի կափույրով են, ներքևի 2 գրպանը` վրադիր: Կոճկվում է գաղտնի կայծակաճարմանդով: Գոտկատեղում ունի գաղտնի գոտի: Թևերը ներկարված են` երկկարանի: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները կարովի են` մուգ խակի գույնի:
3.5. Ձմեռային կիսաբրդյա վերարկու` ոչխարի կամ այլ մորթուց օձիքով և ուսադիրներով
Նկարագրությամբ և ձևով նման է 3.4-րդ կետում նկարագրված վերարկուին` կարակուլի փոխարեն` ոչխարի կամ այլ մորթուց օձիքով:
3.6. Տոնական ուսադիրներով կիտել և ազատթող փողքերով տաբատ
Կիտելը և տաբատը նկարագրությամբ և ձևով նման են 2.5-րդ կետում նկարագրված կիտելին և տաբատին: Աստղերը ոսկեգույն մետաղից են: Տաբատը կողքերին ունի մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն:
3.7. Ամենօրյա ուսադիրներով կիտել և ազատթող փողքերով տաբատ
Կիտելը երկփեշ է, ոսկեգույն 6 կոճակը տեղադրված են երկշարք: 2 լանջափեշով է` ծալված օձիքով: Կիտելի փեշերի ներքևի մասը ձևավոր կափույրով ներկարված է: Ունի ուղիղ գրպաններ: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները կարովի են: Թիկունքը կարով է, ներքևի մասը` բացվածքով: Թևքերը ներկարված են:
Տաբատը կոճկվում է 2 կոճակով և կայծակաճարմանդով: Աստառը մետաքսյա է, կողքերին ունի մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն: Գրպանները թեք են: Հետևամասի աջ կողմում ունի կոճակով կոճկվող կափույրով գրպան: Գույնը մուգ խակի է:
3.8. Հանովի ուսադիրներով բրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ
Բաճկոնը նկարագրությամբ և ձևով նման է 2.7-րդ կետում նկարագրված բաճկոնին: Աստղերը ոսկեգույն մետաղից են:
Տաբատը նկարագրությամբ և ձևով նման է 3.7-րդ կետում նկարագրված տաբատին:
3.9. Հանովի ուսադիրներով թիկնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.8-րդ կետում նկարագրված թիկնոցին:
3.10. Թիկնոց-ուսնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.9-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:
3.11. Գարնանային - աշնանային կիսավերարկու` ուսադիրներով
Կիսավերարկուն կիսաբրդյա կտորից է, ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը` 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով, պլաստմասսայե ճարմանդով կոճկվող գոտիով: Օձիքը մեկ լանջափեշով է: Մեջքը վերին կտրվածքով է, մեջտեղում` կարով: Թևերը ներկարված են` երկկարանի, կոճակով ամրացված լեզվակով: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան: 2 լանջափեշերի վրա թեք ներկարված են մեծ գրպաններ: Ուսադիրները հանովի են` մուգ խակի գույնի:
3.12. Կիսաճտքավոր ձմեռային կոշիկ
Կարվում է սև, բնական կաշվից, աստառը` բնական կամ այլ մորթուց:
3.13. Կոշիկ
Նկարագրությամբ և ձևով նման է 2.15-րդ կետում նկարագրված կոշիկին:
3.14. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին:
3.15. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին, թևքերը` կարճ:
3.16. Մուգ խակի գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` երկար:
3.17. Մուգ խակի գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` կարճ:
3.18. Սև փողկապ
Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է 2.21-րդ կետում նկարագրված փողկապին:
3.19. Մուգ խակի գույնի փողկապ
Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է 2.22-րդ կետում նկարագրված փողկապին:
3.20. Մուգ խակի գույնի վզպատ թաշկինակ (այսուհետ` կաշնե)
Կաշնեն նկարագրությամբ և ձևով նման է 2.23-րդ կետում նկարագրված կաշնեին:
3.21. Տոնական ձեռնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.10-րդ կետում նկարագրված ձեռնոցին:
3.22. Աշնանային - գարնանային ձեռնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.11-րդ կետում նկարագրված ձեռնոցին:
3.23. Ձմեռային ձեռնոց
Ձեռնոցը նկարագրությամբ և ձևով նման է 2.12-րդ կետում նկարագրված ձեռնոցին:
3.24. Կաշվե գոտի
Գոտին նկարագրությամբ և ձևով նման է 2.25-րդ կետում նկարագրված գոտուն:
3.25. Ուսակապ` արույրե 2 ծայրապանակով
Ուսակապն արծաթագույն լարահյուսքով է:
Բ Ա Ժ Ի Ն 4
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՍԵՐԺԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
4.1. Գլխարկ` կեպի (այսուհետ` կեպի)
Կեպին մուգ խակի գույն կտորից է` կարմիր եզրաքուղով և լաքապատ հովարով: Թասակը շրջանաձև է: Գլխարկանշանն ամրացվում է ճակատային մասում (գլխարկանշան 1):
4.2. Ականջակալներով ձմեռային գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.3-րդ կետում նկարագրված գլխարկին (նկար 3` փոքր գլխարկանշան):
4.3. Ձմեռային վերարկու
Նկարագրությամբ նման է 3.4-րդ կետում նկարագրված վերարկուին:
4.4. Աշնանային-գարնանային կիսավերարկու
Նկարագրությամբ նման է 3.11-րդ կետում նկարագրված կիսավերարկուին:
4.5. Տոնական ուսադիրներով կիտել և ազատթող փողքերով տաբատ
Կիտելը մուգ խակի գույնի կտորից է` մետաքսե աստառով: Լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: Ունի 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 ծոցագրպան: Ուսադիրները կարովի են` մուգ խակի գույնի:
Տաբատը մուգ խակի գույնի բրդյա կտորից է` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում ունի մեկ գրպան` կափույրով: Տաբատն առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով, կողքերին ունի մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն:
4.6. Ամենօրյա ուսադիրներով կիտել և ազատթող փողքերով տաբատ
Կիտելը երկփեշ է, ոսկեգույն 3 կոճակով: 2 լանջափեշով է` ծալված օձիքով: Կիտելի փեշերի ներքևի մասը ձևավոր կափույրով ներկարված է: Ունի ուղիղ գրպաններ: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները կարովի են: Թիկունքը կարով է, ներքևի մասը` բացվածքով: Թևքերը ներկարված են:
Տաբատը կոճկվում է 2 կոճակով և կայծակաճարմանդով: Աստառը մետաքսյա է, կողքերին ունի մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն: Գրպանները թեք են: Հետևամասի աջ կողմում ունի կոճակով կոճկվող կափույրով գրպան: Գույնը մուգ խակի է:
4.7. Բաճկոն և տաբատ
Բաճկոնը միակողմ է, վերադիր օձիքով: Կոճկվում է կայծակաճարմանդով: Կրծքամասի 2 կողմերում ունի վրադիր շերտակարով ոսկեգույն կոճակով կափույրով գրպաններ: Փեշամասում ունի ներկարված գրպաններ` կայծակաճարմանդով: Մեջքը` վերին կտրվածքով, թևքերը` միակար թեզանիքներով և կտրվածքով: Թեզանիքները կոճկվում են 2 ոսկեգույն կոճակով: Գոտկատեղի կողամասերում կան ոսկեգույն կոճակով կոճկվող բացվածքներ: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները հանովի են:
Տաբատը նկարագրությամբ նման է 4.5-րդ կետում նկարագրված տաբատին:
4.8. Թիկնոց-ուսնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.9-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:
4.9. Ձմեռային կիսաճտքավոր կոշիկ
Նկարագրությամբ և ձևով նման է 3.13-րդ կետում նկարագրված կոշիկներին:
4.10. Կոշիկ
Նկարագրությամբ և ձևով նման է 3.14-րդ կետում նկարագրված կոշիկներին:
4.11. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին:
4.12. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Թևքերը կարճ են:
4.13. Մուգ խակի գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` երկար:
4.14. Մուգ խակի գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` կարճ:
4.15. Սև փողկապ
Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է 2.21-րդ կետում նկարագրված փողկապին:
4.16. Մուգ խակի գույնի փողկապ
Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է 2.22-րդ կետում նկարագրված փողկապին:
4.17. Տոնական ձեռնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.10-րդ կետում նկարագրված ձեռնոցին:
4.18. Աշնանային - գարնանային ձեռնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.11-րդ կետում նկարագրված ձեռնոցին:
4.19. Ձմեռային ձեռնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.12-րդ կետում նկարագրված ձեռնոցին:
4.20. Մուգ խակի գույնի վզպատ թաշկինակ (այսուհետ` կաշնե)
Կաշնեն նկարագրությամբ և ձևով նման է 1.23-րդ կետում նկարագրված կաշնեին:
4.21. Կաշվե գոտի
Գոտին նկարագրությամբ և ձևով նման է 2.25-րդ կետում նկարագրված գոտուն:
4.22. Ուսակապ` արույրե 2 ծայրապանակով
Նկարագրությամբ և ձևով նման է 3.26-րդ կետում նկարագրված ուսակապին:
Բ Ա Ժ Ի Ն 5
ԿԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
5.1. Բրդյա գլխարկ-պիլոտկա (այսուհետ` պիլոտկա)
Պիլոտկան մուգ խակի գույնի կտորից է` կարմիր մահուդե եզրաքուղով և գլխարկանշանով:
5.2. Ականջակալներով գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.3-րդ կետում նկարագրված գլխարկին: Տարբեր է միայն գլխարկանշանը:
5.3. Ձմեռային վերարկու
Նկարագրությամբ և ձևով նման է 2.4-րդ կետում նկարագրված վերարկուին: Բացակայում է միայն ոսկեգույն եզրաքուղը:
5.4. Մորթե օձիքով ձմեռային բաճկոն
Բաճկոնը բամբակյա մուգ խակի գույնի կտորից է` տաք աստառով, բաճկոնն ունի 2 ներկարված կողային գրպան, մեկ ծոցագրպան և ևս մեկ ծոցագրպան` ատրճանակի համար: Առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: Օձիքը հանովի է` ոչխարի կամ այլ մորթուց: Տաբատը կարված է ուղիղ կարով, ունի 2 կողային գրպան, առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով:
5.5. Աշնանային-գարնանային կիսավերարկու
Նկարագրությամբ նման է 3.11-րդ կետում նկարագրված կիսավերարկուին:
5.6. Տոնական ուսադիրներով կիտել և կիսաշրջազգեստ
Կիտելը մուգ խակի գույնի կտորից է, ունի 2 կողային ներկարված գրպան` կափույրներով, կրծքային մասում` մեկ ներկարված գրպան` առանց կափույրի: Ուսադիրները ոսկեգույն են: Կիտելի առջևի մասում մեկ շարքով տեղադրված է 3 ոսկեգույն կոճակ:
Կիսաշրջազգեստը մուգ խակի գույնի կտորից է, երկարությունը` ծնկին հավասար, հետևի վերին միջնամասում ունի կայծակաճարմանդ, իսկ հետևի ստորին մասում ունի 10 սմ երկարությամբ կտրվածք:
5.7. Ամենօրյա ուսադիրներով կիտել, կիսաշրջազգեստ կամ ազատթող փողքերով տաբատ
Կիտելը մուգ խակի գույնի կտորից է, ունի 2 կողային ներկարված գրպան` կափույներով, կրծքային մասում` մեկ ներկարված գրպան` առանց կափույրի: Ուսադիրները` մուգ խակի գույնի:
Կիսաշրջազգեստը նկարագրությամբ և ձևով նման է 5.6-րդ կետում նկարագրված կիսաշրջազգեստին:
Տաբատը մուգ խակի գույնի կտորից է: Առջևի մասում տեղադրված է ձախից աջ կոճկվող կայծակաճարմանդ, կողքերի երկայնքով կա 2 մմ լայնքով կարմիր ժապավեն: Առջևի մասում ունի 2 ներկարված կողային գրպան:
5.8. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին:
5.9. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Թևքերը կարճ են:
5.10. Մուգ խակի գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` երկար:
5.11. Մուգ խակի գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` կարճ:
5.12. Թիկնոց-ուսնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.9-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:
5.13. Սև փողկապ
Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է 2.21-րդ կետում նկարագրված փողկապին:
5.14. Մուգ խակի գույնի փողկապ
Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է 2.22-րդ կետում նկարագրված փողկապին:
5.15. Երկարաճիտ կոշիկ
Կոշիկը սև կաշվից է` երկար ճտքերով, երեսամասը` ամբողջական առաջամասով:
5.16. Կնոջ կոշիկ
Կոշիկը սև կաշվից է: Երեսամասն ամբողջական է:
5.17. Տոնական ձեռնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.10-րդ կետում նկարագրված ձեռնոցին:
5.18. Աշնանային - գարնանային ձեռնոց
Նկարագրությամբ և ձևով նման է 2.11-րդ կետում նկարագրված ձեռնոցին:
5.19. Ձմեռային ձեռնոց
Ձեռնոցը նկարագրությամբ և ձևով նման է 2.12-րդ կետում նկարագրված ձեռնոցին:
5.20. Մուգ խակի գույնի վզպատ թաշկինակ (այսուհետ` կաշնե)
Կաշնեն նկարագրությամբ և ձևով նման է 2.23-րդ կետում նկարագրված կաշնեին:
5.21. Կաշվե գոտի
Գոտին նկարագրությամբ և ձևով նման է 2.25-րդ կետում նկարագրված գոտուն:
5.22. Ուսակապ` արույրե 2 ծայրապանակով
Նկարագրությամբ և ձևով նման է 3.26-րդ կետում նկարագրված ուսակապին:
Բ Ա Ժ Ի Ն 6
VI. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
(վերնագիրը խմբ. 21.07.16 N 765-Ն)
6.1. Դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա գունաքողարկված կտորից
Դաշտային կոստյումը կեպիով է` բամբակյա գունաքողարկված կտորից: Բաճկոնն առջևի մասում կոճկվում է 2 կոճգամով և կպչուն կոճկվածքով, կրծքամասում ունի 2 վրադիր գրպան` կափույրներով և կոճգամներով: Ունի նաև 2 ներկարված կողային գրպան: Տաբատն ուղիղ կարվածքով է` 2 կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպանով, առջևի մասում տեղադրված է կայծակաճարմանդ: Ուսադիրները գունաքողարկված կտորից են, աստղերը` մուգ խակի գույնի: Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների աստղերն ասեղնագործված են:
(6.1-ին կետը փոփ. 21.07.16 N 765-Ն)
6.2. Ձմեռային դաշտային կոստյում` այդերուկի աղվամազով և հանովի ուսադիրներով
Կոստյումը բամբակյա գունաքողարկված կտորից է, աստառը` մետաքսյա, բաճկոնը և տաբատը լցոնված են այդերուկի աղվամազով: Բաճկոնը կոճկվում է դիմային կայծակաճարմանդով: Ունի 2 կողային ներկարված գրպան:
Գլխարկը ձևով և նկարագրությամբ նման է 1.2-րդ կետում նկարագրված գլխարկին (նկար 3` փոքր գլխարկանշան):
Տաբատի առջևի մասը կոճկվում է կայծակաճարմանդով: Ունի 2 կողային գրպան: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Ուսադիրները մուգ խակի գույնի են, աստղերը` ասեղնագործված:
6.3. Ձմեռային դաշտային կոստյում` բամբակյա գունաքողարկված կտորից, ոչխարի կամ այլ մորթուց կարված օձիքով, հանովի ուսադիրներով
Կոստյումը գունաքողարկված բամբակյա կտորից է` հաստ աստառով: Բաճկոնն ունի 2 կողային ներկարված գրպան, մեկ ծոցագրպան և գրպան` ատրճանակի համար: Առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: Օձիքը հանովի է` ոչխարի կամ այլ մորթուց: Ուսադիրները մուգ խակի գույնի են: Տաբատը կարված է ուղիղ կարով, ունի 2 կողային գրպան, առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: Գլխարկը ձևով և նկարագրությամբ նման է 1.3-րդ կետում նկարագրված գլխարկին (նկար 3` փոքր գլխարկանշան):
6.4. Դաշտային պայուսակ
Դաշտային պայուսակը դարչնագույն կաշվից է` 22 x 23 սմ չափսերով:
6.5. Դաշտային ամառային կոշիկներ
Դաշտային ամառային կոշիկները երկարաճիտ են` սև կաշվից: Ձմեռային դաշտային երկարաճիտ կոշիկները սև կաշվից են` մորթե աստառով:
6.6. Շապիկ
Շապիկը բամբակյա գունաքողարկված կտորից է` կիսաթև կամ անթև:
6.7. Ելնելով ծառայողական անհրաժեշտությունից` քրեակատարողական ծառայողներին կարող է թույլատրվել կրել այլ նկարագրությամբ կամ ձևի դաշտային համազգեստ:
6.8. Դաշտային համազգեստը նախատեսվում է քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման և ուղեկցումների ստորաբաժանումների քրեակատարողական ծառայողներին հատկացնելու համար: Ըստ անհրաժեշտության, այն կարող է հատկացվել նաև մյուս քրեակատարողական ծառայողներին:
Այդերուկի աղվամազով ձմեռային դաշտային կոստյումը նախատեսված է արդարադատության գեներալ-լեյտենանտ, արդարադատության գեներալ-մայոր կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար:
(6.8-րդ կետը լրաց., փոփ. 21.07.16 N 765-Ն)
6.9. Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական ծառայողներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրամադրվում է նաև հետևյալ նկարագրությամբ և ձևի համազգեստ՝
1) ձմեռային, սև մարզական գլխարկ.
2) սև բերետ.
3) ձմեռային կիսավերարկու՝ ուսադիրներով:
Կիսավերարկուն սև կտորից է, բաղկացած է լանջափեշերից, թևքերից, ծալովի օձիքից՝ հանվող արհեստական մորթուց, հետնամասում՝ շղթայով փակվող ներկարված գրպանից (որի մեջ տեղադրվում է անձրևանոցը (թիկնոցը), առջևի ներքևի փեշերին՝ վրադիր և միջնադիր գրպաններից, կրծքամասում թաքնված՝ ներկարված գրպաններից։ Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով։ Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում՝ ծոցագրպան։ Թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «ՔԿԾ» նշագրմամբ թիկունքանշան.
4) մարտական բաճկոն-տաբատ՝ կեպիով, կիսաբամբակյա:
Սև բրեզենտե կտորով և կաշվից, շղթայով, առանց ուսադիրների, առջևի մասի գրպանը կոճկվող կպչունակով՝ առանց կոճակի, վերևի մասում՝ բռնակ։ Դիմացի մասում տեղադրված մեծ և փոքր գրպաններ, ատրճանակի, ձեռնաշղթայի, ռադիոկապի և փամփշտատուփի համար նախատեսված գրպաններ։ Թիկունքին ամրացվում է կտոր՝ «ՔԿԾ» նշագրմամբ, առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» նշագրումը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար։
Տաբատը՝ սև կտորից, ուղիղ ուրվագծով։ Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով։ Հետևամասի աջ կողմում՝ կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան։
Կեպին՝ սև կտորից։ Բաղկացած է թասակից և երկարեցված գլխարկահովհարից։ Երկու կողմից ունի օդանցքներ։ Առջևի կենտրոնական մասում ամրացվում է փոքր գլխարկանշան.
5) շապիկ:
Սև բրդյա գործվածքից, կլոր վզով, թիկունքի մասում ասեղնագործվում է «ՔԿԾ» նշագրումը.
6) շապիկ՝ տրիկոտաժե:
Ուղիղ ձևվածքով, սև, կարճաթև, կլոր օձիքով.
7) ժիլետ՝ առանց ուսադիրների:
Ցանցապատ, սև կտորից, կողային գրպաններով, կրծքամասում կոճակով կոճկվող 2 արտաքին ձևավոր կափույրով գրպաններով, թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «ՔԿԾ» նշագրմամբ թիկունքանշան, իսկ աջ գրպանի վերևի մասում՝ կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար.
8) մարտական ժիլետ՝ առանց ուսադիրների.
9) գոտի՝ սև, սինթետիկ կամ կաշվից:
50 մմ լայնությամբ, պլաստմասսայե ճարմանդով, վրան հավաքվում են հատուկ հանձնարարությունների կատարման համար անհրաժեշտ պարագաների գրպանիկներ.
10) կոշիկ՝ կիսաճտքավոր:
Սև գույնի կաշվից։ Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարեցված գոտի։ Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ճտքերի ստորին մասը՝ սև բրեզենտե անջրանցիկ կտորից։ Ներբանների եզրերը՝ վրաքաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը՝ սոսնձով և գամերով.
11) ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա.
12) ձեռնոց՝ կաշվե, սև, կիսաբաց մատներով, հինգմատնյա.
13) սև թիկնոց-ուսնոց:
Սև, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը՝ կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով։ Լանջափեշերի վրա՝ թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով։ Օձիքը՝ ծալովի։ Մեջքամասը՝ դեպի դուրս բացվող վերին կարով.
14) սև դիմակ:
(6.9-րդ կետը լրաց. 21.07.16 N 765-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 7
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐՆԵՐԸ
7.1. Սույն բաժնում տրվում են արդարադատության գեներալ-լեյտենանտի, արդարադատության գեներալ-մայորի, արդարադատության գնդապետից մինչև արդարադատության լեյտենանտի, արդարադատության ավագ ենթասպայից մինչև արդարադատության կրտսեր սերժանտի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների և կին քրեակատարողական ծառայողների համազգեստի նկարները:
(7.1-ին կետը լրաց. 21.07.16 N 765-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 8
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Քրեակատարողական ծառայության խորհրդանշանը
8.1. Քրեակատարողական ծառայության խորհրդանշանը կիսաձվաձև է, բարձրությունը` 100 մմ, լայնությունը` 78 մմ, կարվում է վերնաշապիկի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի ձախ թևքին` ուսակարից 70 մմ ներքև:Խորհրդանշանի վրա պատկերված են ոսկեգույն վահան, թուր, Հայաստանի Հանրապետության զինանշանը, դրոշը և կշեռք: Վահանի վերևում գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», իսկ ներքևում` «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» (նկար 1):
Քրեակատարողական ծառայողների տարբերանշանները
8.2. Քրեակատարողական ծառայողների տարբերանշաններն են` գոտեփոկի ճարմանդները, գլխարկանշանները, կոճակները, ուսադիրները, աստղերը, ժապավենները և օձիքի վրա տեղադրվող տարբերանշանները:
8.3. Գոտեփոկի ճարմանդն ուղղանկյուն է, 75-55 մմ չափսերով, արույրե, որի վրա պատկերված են վահան, թուր և կշեռք:
8.4. Գլխարկանշանները պատրաստվում են ոսկեգույն մետաղից կամ կանաչ պլաստմասսայից: Վերջինը նախատեսված է դաշտային համազգեստի համար:
Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների գլխարկանշանի բարձրությունը 3.5 սմ է, լայնությունը` 3 սմ, պատկերում է կաղնու ոսկեգույն փռված տերևներով երիզված աստղ` եռագույն դրոշի ֆոնի վրա: Աստղի փոխարեն կարող է պատկերվել նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը (նկար 2):
Քրեակատարողական ծառայության արդարադատության գնդապետից մինչև կրտսեր սերժանտի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների մեծ գլխարկանշանի բարձրությունը 4.0 սմ է, լայնությունը` 3.5 սմ: Պատկերում է կաղնու ոսկեգույն տերևներով երիզված աստղ: Փոքր գլխարկանշանը ձվաձև է, բարձրությունը 3 սմ է, լայնությունը` 2.5 սմ, պատկերում է աստղ` եռագույն ֆոնի վրա (նկար 3):
(8.4-րդ կետը փոփ. 21.07.16 N 765-Ն)
8.5. Մեծ կոճակների չափսը 22 մմ է, փոքրինը` 14 մմ` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:
8.6. Կոչումների տարբերանշաններն են ուսադիրները, դրանց վրա ամրացվող մակաշերտերը, աստղերը և ժապավենները:
Ուսադիրներն իրենցից ներկայացնում են ձգված վեցանկյուն` երկարավուն, զուգահեռ կողմերով, որի ներքևի վերջնամասն ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է ստորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով: Ուսադիրի երկարությունը 110-120 մմ է, լայնությունը` արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար 45 մմ է, մյուս քրեակատարողական ծառայողների համար` 40 մմ: Ուսադիրի եզրերը, բացի ստորինից, երիզվում են 2.5 մմ լայնությամբ կարմիր մահուդով: Ուսադիրները պատրաստվում են մուգ խակի կամ ոսկեգույն կիսափափուկ կտորից` մահուդե աստառի վրա:
Արդարադատության գնդապետի, արդարադատության փոխգնդապետի, արդարադատության մայորի ուսադիրները 2 կարմիր մակաշերտով են, իսկ արդարադատության կապիտանի, արդարադատության ավագ լեյտենանտի և արդարադատության լեյտենանտի ուսադիրները` մեկ կարմիր մակաշերտով: Արդարադատության ավագ ենթասպայի, արդարադատության ենթասպայի, արդարադատության ավագի, արդարադատության ավագ սերժանտի, արդարադատության սերժանտի, արդարադատության կրտսեր սերժանտի ուսադիրներն առանց մակաշերտի են:
Տոնական ուսադիրները ոսկեգույն դաշտով են` մուգ խակի գույնի մակաշերտով: Տոնական սպիտակ վերնաշապիկի ուսադիրները սպիտակ դաշտով են` կարմիր մակաշերտով: Ամենօրյա ուսադիրները մուգ խակի գույնի դաշտով են` կարմիր մակաշերտով:
Արդարադատության գեներալ-լեյտենանտից մինչև արդարադատության ենթասպա կոչումների համար նախատեսված ուսադիրների վրա տեղադրվում են հնգաթև ուռուցիկ ասեղնագործած կամ մետաղյա կամ պլաստմասսայե ոսկեգույն աստղեր` համաձայն աղյուսակում նշված չափսերի և քանակի:
Արդարադատության ավագի կոչման համար նախատեսված ուսադիրների վրա ամրացվում են կարմիր ժապավեններ` աղյուսակում նշված չափսերով և թվով:
Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:
(8.6-րդ կետը փոփ. 21.07.16 N 765-Ն)
8.7. Քրեակատարողական ծառայողների ուսադիրների վրա աստղերը տեղադրվում են հետևյալ աղյուսակին համապատասխան`
Հատուկ կոչումը |
Աստղերի թիվը ուսադիրների վրա |
Աստղերի տրամագիծը (մմ) |
Տարածությունն ուսադիրի ներքևի եզրից մինչև 1-ին աստղի կենտրոնը (մմ) |
Ուսադիրների երկարությամբ աստղերի կենտրոնների |
Գեներալ-լեյտենանտ |
2 |
22 |
25 |
25 |
Գեներալ-մայոր |
1 |
22 |
45 |
- |
Գնդապետ |
3 |
20 |
25 |
25 |
Փոխգնդապետ |
2 |
20 |
25 |
- |
Մայոր |
1 |
20 |
45 |
- |
Կապիտան |
4 |
13 |
25 |
25 |
Ավագ լեյտենանտ |
3 |
13 |
25 |
25 |
Լեյտենանտ |
2 |
13 |
25 |
- |
Ավագ ենթասպա |
3 |
13 |
25 |
25 |
Ենթասպա |
2 |
13 |
25 |
25 |
Արդարադատության սերժանտ, արդարադատության ավագ կոչումների ուսադիրների երկայնակի առանցքային գծի վրա տարբերանշանները` ոսկեգույն կամ պաշտպանական գույնի ժապավենները, ամրացվում են հետևյալ աղյուսակին համապատասխան`
Արդարադա-տության կոչումը |
Ուսադիրների վրայի 30 մմ ժապավենների թիվը |
Ուսադիրների վրայի 10 մմ ժապավենների թիվը |
Ուսադիրների ներքևի եզրից մինչև 1-ին ժապավենի միջև տարածությունը (մմ) |
Ուսադիրների երկարությամբ ժապավենների միջև ընկած տարա-ծությունը (մմ) |
Ավագ |
1 |
- |
- |
- |
Ավագ սերժանտ |
1 |
- |
45 |
- |
Սերժանտ |
- |
3 |
45 |
1,0 |
Կրտսեր սերժանտ |
- |
2 |
45 |
1,0 |
(8.7-րդ կետը լրաց. 21.07.16 N 765-Ն)
8.8. Արդարադատության ավագ ենթասպայից մինչև արդարադատության կրտսեր սերժանտը ներառյալ կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների կիտելի, վերարկուի և թիկնոցի օձիքների եզրային մասում և հանովի ուսադիրների վերին միջնամասում ամրացվում է 4-րդ նկարով նախատեսված տարբերանշանը, իսկ արդարադատության լեյտենանտից մինչև գնդապետը ներառյալ` 5-րդ նկարով նախատեսված տարբերանշանը:
Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների կիտելի, վերարկուի և թիկնոցի օձիքների եզրային հատվածում ասեղնագործվում է 6-րդ նկարով նախատեսված տարբերանշանի պատկերը, իսկ հանովի ուսադիրների վերին միջնամասում ասեղնագործվում է տարբերանշան (նկար 5):
(8.8-րդ կետը փոփ. 21.07.16 N 765-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 9
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
9.1. Սույն բաժնում տրվում են քրեակատարողական ծառայողներին հատկացվող համազգեստի քանակը և կրելու ժամկետները`
NN |
Համազգեստի տեսակը |
Քանակը |
Կրելու ժամ-կետը |
1. |
Ամենօրյա կիսաբրդե գլխարկ` մուգ խակի գույնի կտորից |
1 հատ |
2 տարի |
2. |
Ականջակալներով ձմեռային գլխարկ` բնական կարակուլից |
1 հատ |
5 տարի |
3. |
Ականջակալներով ձմեռային գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց |
1 հատ |
5 տարի |
4. |
Գլխարկ` կեպի |
1 հատ |
5 տարի |
5. |
Բրդյա պիլոտկա |
1 հատ |
5 տարի |
6. |
Ձմեռային վերարկու` բրդյա կտորից, կարակուլե օձիքով, ուսադիրներով |
1 հատ |
4 տարի |
7. |
Ձմեռային վերարկու` կիսաբրդյա կտորից, ոչխարի կամ այլ մորթուց օձիքով, ուսադիրներով |
1 հատ |
4 տարի |
8. |
Ձմեռային վերարկու |
1 հատ |
4 տարի |
9. |
Աշնանային-գարնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով |
1 հատ |
4 տարի |
10. |
Տոնական ուսադիրներով բրդյա կիտել և ազատթող փողքերով տաբատ |
1 հատ |
5 տարի |
11. |
Ուսադիրներով ամենօրյա բրդյա կիտել և ազատթող փողքերով տաբատ |
1 լրակազմ |
2 տարի |
12. |
Տոնական ուսադիրներով կիտել և կիսաշրջազգեստ |
1 հատ |
5 տարի |
13. |
Ամենօրյա ուսադիրներով կիտել, կիսաշրջազգեստ և ազատթող փողքերով տաբատ |
1 հատ |
5 տարի |
14. |
Հանովի ուսադիրներով բրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ |
1 լրակազմ |
2 տարի |
15. |
Բաճկոն և տաբատ |
1 հատ |
5 տարի |
16. |
Ձմեռային բաճկոն |
.... հատ |
.. տարի |
17. |
Հանովի ուսադիրներով թիկնոց |
1 հատ |
4 տարի |
18. |
Թիկնոց- ուսնոց |
1 հատ |
2 տարի |
19. |
Աշնանային-գարնանային ձեռնոց |
1 զույգ |
2 տարի |
20. |
Ձմեռային ձեռնոց |
1 զույգ |
2 տարի |
21. |
Գարնանային-աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով |
1 հատ |
4 տարի |
22. |
Մորթե կիսաճտքավոր սև կոշիկ |
1 զույգ |
1 տարի |
23. |
Սև կոշիկ |
1 զույգ |
1 տարի |
24. |
Կնոջ երկարաճիտ կոշիկ |
1 զույգ |
1 տարի |
25. |
Կնոջ կոշիկ |
1 զույգ |
1 տարի |
26. |
Ձմեռային կոշիկ |
1 զույգ |
1 տարի |
27. |
Յուֆտե ճտքավոր կոշիկ` մորթե աստառով |
1 զույգ |
1 տարի |
28. |
Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով |
1 հատ |
1 տարի |
29. |
Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով |
1 հատ |
1 տարի |
30. |
Մուգ խակի գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով |
1 հատ |
1 տարի |
31. |
Մուգ խակի գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով |
1 հատ |
1 տարի |
32. |
Սև փողկապ |
1 հատ |
2 տարի |
33. |
Մուգ խակի գույնի փողկապ |
1 հատ |
2 տարի |
34. |
Մուգ խակի գույնի կաշնե |
1 հատ |
2 տարի |
35. |
Տոնական գոտի |
1 հատ |
2 տարի |
36. |
Կաշվե գոտի |
1 հատ |
2 տարի |
37. |
Ուսակապ |
1 հատ |
2 տարի |
38. |
Փողկապի ամրակ |
1 հատ |
5 տարի |
39. | Դաշտային կոստյում՝ կեպիով, բամբակյա, գունաքողարկված կտորից |
1 հատ |
2 տարի |
40. | Ձմեռային դաշտային կոստյում՝ այդերուկի աղվամազով և հանովի ուսադիրներով |
1 հատ |
4 տարի |
41. | Ձմեռային դաշտային կոստյում՝ բամբակյա, գունաքողարկված կտորից, ոչխարի կամ այլ մորթուց կարված օձիքով, հանովի ուսադիրներով |
1 հատ |
4 տարի |
42. | Դաշտային պայուսակ |
1 հատ |
5 տարի |
43. | Դաշտային ամառային կոշիկներ |
1 զույգ |
1 տարի |
44. | Շապիկ՝ կիսաթև |
2 հատ |
1 տարի |
45. | Շապիկ՝ անթև |
2 հատ |
1 տարի |
Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական ծառայողների համազգեստի նկարագիրը և կրելու ժամկետները | |||
46. | Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով |
1 հատ |
4 տարի |
47. | Ձմեռային, սև մարզական գլխարկ |
1 հատ |
3 տարի |
48. | Մարտական բաճկոն-տաբատ՝ կեպիով, կիսաբամբակյա |
1 լրակազմ |
2 տարի |
49. | Շապիկ՝ տրիկոտաժե |
2 հատ |
1 տարի |
50. | Ժիլետ՝ առանց ուսադիրների |
1 հատ |
2 տարի |
51. | Մարտական ժիլետ՝ առանց ուսադիրների |
1 հատ |
2 տարի |
52. |
Սև բերետ |
1 հատ |
2 տարի |
53. |
Սև դիմակ |
1 հատ |
2 տարի |
54. |
Գոտի՝ սև, սինթետիկ կամ կաշվից |
1 հատ |
2 տարի |
55. | Կոշիկ՝ կիսաճտքավոր |
1 զույգ |
1 տարի |
56. |
Ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա |
1 զույգ |
2 տարի |
57. |
Շապիկ |
1 հատ |
3 տարի |
58. |
Ձեռնոց՝ կաշվե, սև, կիսաբաց մատներով, հինգմատնյա |
1 զույգ |
2 տարի |
59. |
Սև թիկնոց-ուսնոց |
1 հատ |
2 տարի |
(9.1-ին կետը լրաց. 21.07.16 N 765-Ն)
9.2. Համազգեստի արտաքին տեսքի պատշաճ պահպանման նպատակով պահպանության ապահովման և ուղեկցումների ստորաբաժանումների ծառայողներին դաշտային համազգեստ կարող է տրամադրվել յուրաքանչյուր տարի։
(9.2-րդ կետը լրաց. 21.07.16 N 765-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 10
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
10.1. Հանդերձանք կրում են բոլոր քրեակատարողական ծառայողները:
Քրեակատարողական ծառայությունում բուժական, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող, ինչպես նաև օպերատիվ ստորաբաժանման քրեակատարողական ծառայողներին թույլատրվում է հանդերձանքի փոխարեն կրել քաղաքացիական հագուստ:
(10.1-ին կետը լրաց. 21.07.16 N 765-Ն)
10.2. Քրեակատարողական ծառայողի հանդերձանքը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերին ու նկարագրությանը և պահվի անթերի վիճակում:
10.3. Սահմանվում են քրեակատարողական ծառայողի հանդերձանքի հետևյալ ձևերը`
ա) տոնական,
բ) ամենօրյա,
գ) դաշտային,
դ) հատուկ նշանակության:
Քրեակատարողական ծառայողի հանդերձանքի ձևերից յուրաքանչյուրը բաղկացած է ամառային և ձմեռային տեսակներից:
(10.3-րդ կետը լրաց. 21.07.16 N 765-Ն)
10.4. Քրեակատարողական ծառայողները կրում են շնորհված կոչումներին համապատասխանող հանդերձանք:
10.5. Քրեակատարողական ծառայողները տոնական հանդերձանք կրում են տոնակատարություններին մասնակցելու, մեդալներ, շքանշաններ և կառավարական պարգևներ շնորհելու, նոր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ կազմակերպվող ընդունելությունների, կոչումներ շնորհելու և երդման արարողակարգի ժամանակ:
10.6. Քրեակատարողական ծառայողներն ամենօրյա հանդերձանք կրում են ամենօրյա ծառայողական պարտականությունները կատարելու, ատեստավորման, հատուկ ուսուցման և վերապատրաստման ժամանակ: Շարային ստուգատեսների ժամանակ համազգեստի ձևը նախօրոք հայտարարվում է ստուգատեսն անցկացնող պաշտոնատար անձի հրամանով:
10.7. Ամառային կամ ձմեռային հանդերձանքի անցնելը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի հրամանով:
10.8. Քրեակատարողական ծառայողներին թույլատրվում է ծառայությունից ազատ ժամերին կրել քաղաքացիական հագուստ:
10.9. Քրեակատարողական ծառայողին արգելվում է`
ա) համազգեստը, խորհրդանշանը և կոչումների տարբերանշանները կրել սահմանված ձևերին չհամապատասխանող ձևով,
բ) համազգեստի վրա կրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված կրծքանշաններ, քաղաքացիական հագուստի պարագաներ և այլ իրեր:
10.10. Քրեակատարողական ծառայողների համազգեստի առանձին մասերի կրելու առանձնահատկությունները հետևյալն են`
1) գլխարկը կրելու կարգը
բերետը կամ պիլոտկան դրվում է փոքր-ինչ դեպի աջ թեքությամբ, իսկ գլխարկ-կեպին, ամենօրյա կիսաբրդե գլխարկը կամ ականջակալներով գլխարկը` ուղիղ, այնպես, որ հովարի եզրը գտնվի հոնքերի հետ հավասար բարձրության վրա: Բոլոր գլխարկների ներքևի մասը պետք է գտնվի հոնքերից 2 մատնաչափ դեպի վեր բարձրության վրա:
Ականջակալներով գլխարկի ականջակալները թույլատրվում է իջեցնել - 100 C և ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում` քրեակատարողական հիմնարկի ղեկավարի հրամանով:
Իջեցված ականջակալների ժապավենաթելերը պետք է կապված լինեն ծնոտի տակ, իսկ բարձրացված ականջակալների դեպքում` կապված ժապավենաթելերը մտցվում են ականջակալների տակ:
Գլխարկը հանելիս այն պահվում է ձախ, ազատ թողնված ձեռքում: Ականջակալներով գլխարկը, պիլոտկան, ամենօրյա կիսաբրդե գլխարկը և գլխարկ-կեպին պահվում են գլխարկանշանը դեպի առաջ դիրքով:
2) վերնազգեստը կրելու կարգը
2 լանջափեշով ձմեռային վերարկուն կրվում է բոլոր կոճակները դեպի աջ կոճկված վիճակում: Մեկ լանջափեշով ձմեռային վերարկուն կրվում է գոտկատեղային գոտիով կոճկված վիճակում:
Ձմեռային վերարկուի ներքևի եզրից մինչև գետին եղած հեռավորությունը 35 սմ է:
Կին քրեակատարողական ծառայողները վերարկուն կրում են բոլոր կոճակները դեպի ձախ կոճկված վիճակում: Վերարկուի ներքևի եզրից մինչև գետին ընկած հեռավորությունը կազմում է 45 սմ:
Ձմեռային բաճկոնը կոճկվում է ամրակներով և բոլոր կոճակներով:
Հանովի ուսադիրներով թիկնոցը կոճկվում է դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ): Ամառային թիկնոցի եզրից մինչև գետին եղած հեռավորությունը 35 սմ է:
Թիկնոց-ուսնոցը կրում են անբարենպաստ եղանակային պայմաններում` ամառային կամ ձմեռային վերնազգեստի վրայից:
Կիտելը կրում են բոլոր կոճակները դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ) կոճկված վիճակում:
Վերը նշված բոլոր վերնազգեստները, ինչպես նաև տաբատը, պետք է միշտ լինեն մաքուր, հարդարված և արդուկված:
Այդ համազգեստների գրպանների կափույրները պետք է դուրս հանված լինեն:
Քրեակատարողական ծառայողների տոնական գոտին պետք է ամրացվի առջևի մասում` վերնազգեստի կոճակների` վերևից հաշված երկրորդ շարքի վերին մասում: Գոտու ճարմանդը պետք է լինի առջևի միջնամասում:
Գոտկատեղի գոտին կրում են վերարկուի, բաճկոնի, թիկնոցի, կիտելի, տաբատի վրայից:
Ատրճանակը կրում են վերարկուի կամ կիտելի վրայից, ինչպես նաև տակից` աջ ազդրի վրա:
Ուսակապը կրում են հատուկ կարգադրության դեպքում:
3) վերնաշապիկը, փողկապը, կաշնեն, ձեռնոցները կրելու կարգը
Վերնաշապիկը կրում են կիտելի կամ բաճկոնի հետ: Վերնաշապիկի օձիքի հետևի մասը պետք է կիտելի կամ բաճկոնի օձիքի հետ հավասար կամ 0.5 սմ-ից ոչ ավելի բարձրության վրա լինի:
Վերնաշապիկը թույլատրվում է կրել առանց կիտելի կամ բաճկոնի` փողկապով և ուսադիրներով, իսկ կարճաթև վերնաշապիկը` ուսադիրներով, առանց փողկապի:
Վերնաշապիկը պետք է լինի մաքուր, արդուկված, ճիշտ տեղադրված ուսադիրներով: Վերնաշապիկը կոճկվում է դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ):
Արգելվում է կրել գունաթափված և չարդուկված վերնաշապիկ:
Կաշնեն կրում են վերարկուի օձիքի տակից: Կաշնեի վերին եզրը պետք է համաչափ 1-2 սմ լայնությամբ երևա օձիքի վրա:
Փողկապն ամրացվում է վերնաշապիկին: Այն միշտ պետք է մաքուր և կոկիկ վիճակում լինի: Արգելվում է կրել գունաթափված և մաշված փողկապ: Փողկապի ամրակն ամրացվում է վերնաշապիկի վերին 3-րդ և 4-րդ կոճակների մեջտեղում:Տոնական ձեռնոցներ կրելը պարտադիր է տոնական համազգեստ կրելիս, իսկ ամենօրյա համազգեստ կրելու դեպքում այն պարտադիր չէ:
Ձեռնոցները պատվի առնելիս չեն հանվում:
4) կոշիկները և կիսագուլպաները կրելու կարգը
Համազգեստ կրելու դեպքում կոշիկները պետք է լինեն սահմանված նմուշի, բարվոք և մշտապես մաքուր վիճակում, կիսաճտքավոր կոշիկների քուղերը` կապված: Կիսաճտքավոր կոշիկների ճտքերն իջեցնելը կամ ծալելն արգելվում է:
Կիսագուլպաները պետք է լինեն սև կամ մուգ կապույտ:
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 21.07.16 N 765-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |