Գլխավոր տեղեկություն
Номер
N 1029-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.10.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.10.2016
Дата вступления в силу
13.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2016 թվականի N 1029-Ա

 

«ԴԱՐՄԱՆԹԵՍՏ ԼԱԲՈՐԱՏՈՐԻՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածների և 43-րդ հոդվածի 2-րդ մասի ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Դարմանթեստ Լաբորատորիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Պռոշյան, Վանահովիտ 8 և գործունեության իրականացման վայրը` քաղ. Երևան, Աբելյան փողոց, 6/1 շ., Գ.Հ.Ի. տարածք) տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ու Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների ներմուծման գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 12

Երևան