Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 60
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.05.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 11.03.2015
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
16.05.2012
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
16.05.2012

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

16 մայիսի 2012 թվականի

Թիվ 60

քաղ. Մոսկվա

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

 

1. Հաստատել «Մաքսային միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի մուտքագրման, բաշխման և վերադարձման հետ կապված տեղեկատվության փոխանակման կարգի մասին» հիմնադրույթը (կցվում է)։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից երեսուն օր հետո։

Նախագահ

Վ. Բ. Խրիստենկո

Հաստատված է
 
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի
մայիսի 16-ի թիվ 60 որոշմամբ

 

Հիմնադրույթ

 

Մաքսային միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի մուտքագրման, բաշխման, փոխանցման և վերադարձման հետ կապված տեղեկատվության փոխանակման կարգի մասին

 

1. Սույն Հիմնադրույթը մշակվել է «Երրորդ երկրների նկատմամբ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման հատուկ միջոցների կիրառման մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի (2011 թվականի հոկտեմբերի 18-ի արձանագրության խմբագրությամբ, այսուհետ՝ Համաձայնագիր) 28.1 հոդվածի 11-րդ կետի համաձայն, և սահմանում է Մաքսային միության անդամ պետությունների (այսուհետ՝ Կողմեր) լիազորված մարմինների միջև Համաձայնագրի 28.1 հոդվածի և «Անցումային ժամանակահատվածի ընթացքում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման կարգի մասին» 2010 թվականի նոյեմբերի 19-ի համաձայնագրի 14-րդ հոդվածի հիման վրա գանձվող հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի մուտքագրման, բաշխման, փոխանցման և վերադարձման հետ կապված տեղեկատվության փոխանակման ձևը, ժամկետները և կարգը:

 

2. Սույն Հիմնադրույթում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Մաքսային միության Մաքսային օրենսգրքով և «Մաքսային միությունում ներմուծման մաքսատուրքերի (այլ տուրքերի, հարկերի և համարժեք գանձումների) մուտքագրման և բաշխման կարգը սահմանելու և կիրառելու մասին» 2010 թվականի մայիսի 20-ի համաձայնագրով սահմանված իմաստով:

 

3. Ամեն օր՝ տեղական ժամանակով (Բելառուսի Հանրապետության համար՝ ք. Մինսկի ժամանակով, Ղազախստանի Հանրապետության համար՝ ք. Աստանայի ժամանակով, Ռուսաստանի Դաշնության համար՝ ք. Մոսկվայի ժամանակով) ընթացիկ օրվա ժամը 16:00-ից ոչ ուշ, Կողմի լիազորված մարմինը մյուս Կողմերի լիազորված մարմիններին ուղարկում է մուտքագրված, բաշխված, փոխանցված, վերադարձված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների մասին հաշվետվություն (այսուհետ՝ Հաշվետվություն)՝ հաշվետու օրվա համար և օրացուցային տարվա սկզբից աճող հանրագումարով՝ սույն Հիմնադրույթի հավելվածին համապատասխան ձևով։ Հաշվետվությունը ներառում է տեղեկատվություն՝

 

Կողմի լիազորված մարմնի միասնական հաշվին մուտքագրված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների մասին.

 

հաշվետու օրվա ընթացքում Կողմի լիազորված մարմնի կողմից հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին կատարված հաշվանցման գումարների մասին.

 

հաշվետու օրվա ընթացքում վերադարձված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների և առանձին՝ ընթացիկ օրվա ընթացքում վերադարձման ենթակա հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների մասին.

 

Կողմերի ազգային (կենտրոնական) բանկերի կողմից՝ հաշվետու օրվա ընթացքում կատարման չընդունված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վերադարձման գումարների մասին.

 

Կողմերի միջև բաշխման ենթակա հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների մասին.

 

բաշխված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների մասին, որոնք մուտքագրվել են այլ Կողմերի արտարժութային հաշիվներին.

 

տվյալ Կողմի լիազորված մարմնի միասնական հաշվից տվյալ Կողմի բյուջե մուտքագրված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բաշխումից ստացված եկամուտների գումարների մասին.

 

լիազորված մարմնի արտարժութային հաշվին մուտքագրված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բաշխումից ստացված եկամուտներից տվյալ Կողմի բյուջե մուտքագրված գումարների մասին.

 

բաշխված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների մասին, որոնց փոխանցումն այլ Կողմերի արտարժութային հաշիվներին կասեցվել է.

 

սույն Հիմնադրույթի 1-ին կետում նշված համաձայնագրերի կատարումը խախտելու դեպքում այլ Կողմերի կողմից կետանցի համար տոկոսների՝ հօգուտ Կողմի մուտքագրված գումարների մասին։

 

4. Ամեն ամիս՝ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը, Կողմի լիազորված մարմինը այլ Կողմերի լիազորված մարմիններին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, ուղարկում է հաշվետու ամսվա վերջին հաշվետու օրվա դրությամբ իրավիճակի վերաբերյալ հաշվետվություն։

 

5. Կողմերի լիազորված մարմինները, ստացված տեղեկատվության համաձայն, իրականացնում են տվյալների օպերատիվ ստուգում՝ համեմատելու միջոցով։ Անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում կազմվում է արձանագրություն, և Կողմերը ձեռնարկում են միջոցներ՝ դրանք կարգավորելու համար։

 

6. Կողմի լիազորված մարմնի կողմից այլ Կողմերի լիազորված մարմիններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ուղարկված հաշվետվությունը, համաձայն սույն Հիմնադրույթի, ստորագրվում է տվյալ լիազորված մարմնի ղեկավարի կամ այլ լիազորված անձի կողմից և ուղարկվում է էլեկտրոնային կապի միջոցներով՝ էլեկտրոնային գրաֆիկական պատճենների ձևով։

 

Հավելված

Մաքսային միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի մուտքագրման, բաշխման, փոխանցման և վերադարձման հետ կապված տեղեկատվության փոխանակման կարգի մասին հիմնադրույթի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

____________________________________________________

(Կողմի լիազորված մարմնի անվանումը)

 

«____» ___________________20 ___ թ–ի դրությամբ մուտքագրված, բաշխված, փոխանցված և վերադարձված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների մասին

 

Թիվ հ/հ

Ցուցիչի անվանումը

Գումարը

օրում

տարվա սկզբից

1

2

3

4

 

I բաժին

(Կողմի ազգային արժույթով)

1

Հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր՝ մուտքագրված լիազորված մարմնի հաշվին

   

2

Հաշվանցված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին

   

3

Վերադարձված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր

   

4

Ընթացիկ օրվա ընթացքում վերադարձման ենթակա հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր

   

5

Ազգային (կենտրոնական) բանկի կողմից վերադարձնելու համար կատարման չընդունված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարը

   

6

Ենթակա է Կողմերի միջև բաշխման, ընդամենը

   
 

այդ թվում բյուջեներ՝

X

X

6.1

Ղազախստանի Հանրապետության

   

6.2

Բելառուսի Հանրապետության

   

6.3

Ռուսաստանի Դաշնության

   

7

Փոխանցված է այլ Կողմերի արտարժութային հաշիվներին՝

X

X

7.1

Այլ Կողմի անվանումը

   

7.2

Այլ Կողմի անվանումը

   

8

Մուտքագրված է Կողմի պետական բյուջեում, ընդամենը

   

8.1

Հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բաշխումից ստացված եկամուտներ՝ փոխանցված Կողմի լիազորված մարմնի հաշվից

   

8.2

Փոխանցումը կասեցված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարը, ընդամենը

   

 

այդ թվում՝

X

X

8.2.1

______________ում (Այլ Կողմի անվանումը)

   

8.2.2

______________ում (Այլ Կողմի անվանումը)

   
 

II բաժին

(Կողմերի ազգային արժույթով)

9

Այլ Կողմերի կողմից մուտքագրված է Կողմի արտարժութային հաշիվներին

X

X

9.1

(Այլ Կողմի անվանումը) -ից (այլ Կողմի ազգային արժույթը), ընդամենը

   

 

այդ թվում՝

X

X

9.1.1

Հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բաշխումից մուտքագրված եկամուտներ

   

9.1.2

Կետանցի համար մուտքագրված տոկոսների գումարը

   

9.2

(Այլ Կողմի անվանումը) -ից (այլ Կողմի ազգային արժույթը), ընդամենը

   

 

այդ թվում՝

X

X

9.2.1

Հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բաշխումից մուտքագրված եկամուտներ

   

9.2.2

Կետանցի համար մուտքագրված տոկոսների գումարը

   

 

Նախորդ հաշվետվության ամսաթիվը «____» _________________20___ թ.

 

Լիազորված մարմնի ղեկավար
(լիազորված անձ)

________________
(ստորագրություն)

_______________________
(Ա. Ա. Հ.)

 

 

Լիազորված մարմնի պատասխանատու կատարող

______________
(ստորագրություն)

____________________
(Ա. Ա. Հ.)

________________
(հեռախոսահամար)

 

Հրապարակվել է կայքում 11 մարտի 2015 թվական: