ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2014 թվականի N 856-Ա
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՄԻՇՅԱՆԻՆ ԿՐԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանին 2014 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը գործուղել Կրակով (Լեհաստանի Հանրապետություն)՝ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UN OCHA) կողմից կազմակերպվող Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) տարածաշրջանային խմբի հանդիպմանը մասնակցելու համար:
2. Հովհաննես Եմիշյանի՝ Կրակով գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հովհաննես Եմիշյանի` Կրակով գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 8 Երևան |