ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2014 թվականի N 1299-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 4, 9, 14, 22, 30, 37, 44, 69, 78, 82, 93, 98 և 103 պաշտոնների անձնագրերի (ծածկագրեր՝ 02-1.2-1-02-1.2-13) «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժնի «կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ» բառերը փոխարինել «կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում» բառերով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 107, 117, 121, 128, 147, 150, 154, 157, 160, 168, 171 և 173 պաշտոնների անձնագրերի (ծածկագրեր՝ 02-2.1-8-02-1.2-11, 02-2.1-13-02-2.1-18, 02-2.1-20-02-2.1-21) «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժնի «կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ» բառերը փոխարինել «կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում» բառերով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 70, 83, 104, 170, 5, 6, 10, 11, 17, 18, 19, 23, 24, 25, 31, 34, 39, 40, 45, 47, 48, 49, 71, 72, 73, 75, 84, 85, 86, 87, 88, 94, 95, 96, 99, 100, 105, 138, 143, 148, 151, 155, 158, 161, 163, 164, 165, 176, 180, 183, 108, 109, 110, 118, 119, 122, 123, 124, 129, 139, 141, 142, 169, 174, 172, 179 և 182 պաշտոնների անձնագրերի (ծածկագրեր՝ 02-2.1-5-02-1.2-7, 02-2.1-19, 02-2.2-1-02-2.2-4, 02-2.2-7-02-2.2-13, 02-2.2-16, 02-2.2-18-02-2.2-19, 02-2.2-21, 02-2.2-23-02-2.2-25, 02-2.2-33-02-2.2-35, 02-2.2-37, 02-2.2-39-02-2.2-43, 02-2.2-45-02-2.2-50, 02-2.2-5, 02-2.2-53, 02-2.2-55-02-2.2-56, 02-2.3-1-02-2.3-9, 02-2.3-12-02.2.3-19) «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժնի «կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ» բառերը փոխարինել «կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ» բառերով.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 7, 13, 20, 21, 26-29, 35, 36, 43, 50, 52, 76, 77, 80, 81, 90, 92, 97, 101, 102, 106, 145, 149, 152, 153, 156, 159, 162, 166, 167, 177, 178, 181, 111-114, 120, 125-127, 140, 146, 175 և 8 պաշտոնների անձնագրերի (ծածկագրեր՝ 02-3.1.1, 02-3.1-3-02-3.1-11, 02-3.1-13-02-3.1-14, 02-3.1-16, 02-3.1-22-02-3.1-26, 02-3.1-28-02-3.1-32, 02-3.1-35-02-3.1-46, 02-3.2-1-02-3.2-8, 02-3.2-10-02-3.2-12, 02-3.3-1) «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժնի «առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում» բառերը փոխարինել «առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում» բառերով, իսկ «կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2015» բառերը փոխարինել «կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 26 |