ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2014 թվականի N 705-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի «Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդ փոխանցվող երաշխիքային վճարների հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 580-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում, 1-ին կետում, 1-ին կետով հաստատված կարգի վերնագրում և 1-ին կետում «պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդ փոխանցվող երաշխիքային վճարների» բառերը փոխարինել «կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների համար (օգտին) կատարված կուտակային հատկացումների վերադարձելիությունը մասնակցին երաշխավորող` պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից երաշխիքային ֆոնդ վճարվող երաշխիքային վճարների» բառերով.
2) նախաբանում «51-րդ հոդվածի 5-րդ մասը» բառերը փոխարինել «46-րդ հոդվածի 5-րդ մասը» բառերով.
3) 1-ին կետով հաստատված կարգի 1-ին կետում «կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի շրջանակում» բառերը փոխարինել «կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի շրջանակում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 18 Երևան |