ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2014 թվականի N 811-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 217-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի մարտի 19-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 217-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման 2-րդ կետում «մինչև 2014 թվականի մարտի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 28 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. օգոստոսի 28-ի N 811-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. մարտի 19-ի N 217-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Դ. Հարությունյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) |
Հ. Դավթյան |
- ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
Ա. Մկրտչյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ա. Առաքելյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Ա. Մարկոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ |
Ա. Գաբրիելյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետ»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |