Գլխավոր տեղեկություն
Номер
N 1522-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (06.02.2014-01.05.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.11.09/60(863) Հոդ.1524
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.10.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.11.2011
Дата вступления в силу
10.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2011 թվականի N 1522-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-91-Ն կարգադրության 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 1
Երևան

 

  

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1522-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

1

2

3

4

5

6

7

Գործողությունները, քաղաքականության հիմնական ուղղությունները

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու կատարողները և համակատարողները

Ժամկետը

Ֆինանսավոր-
ման աղբյուրը

Ֆինանսա-վորումը
(հազ. դրամ)

1. Սննդամթերքի տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացում

1.1. Ընտանեկան նպաստի չափի բարձրացում

Ընտանեկան նպաստի բարձրացված չափի շնորհիվ կարիքավոր ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2012-2014 թթ. առաջին եռամսյակ-ներում

ՀՀ պետական բյուջե

Բյուջետային հատկացումների հաշվին` պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատված չափաքանակ-ներով

1.2. (ենթակետն ուժը կորցրել է 10.10.12 N 1278-Ն)

2. Գյուղատնտեսու-թյունում արտա-դրողականության և մրցունակության բարձրացում, սննդամթերքի ֆիզիկական մատչելիության ապահովման և գնաճի զսպման համար նախադրյալների ստեղծում

2.1. Սերմնաբուծության զարգացման ծրագրի իրականացում

Բուսաբուծության ճյուղի ինտենսիվացման պայմանների ստեղծում, անհայտ ծագման սերմերի օգտագործման բացառում, մշակաբույսերի բերքատվության բարձրացում, բուսաբուծական մթերքների արտադրության ծավալների ավելացում

Բերքատվության բարձրացման շնորհիվ բուսաբուծության ճյուղի արդյունավետության բարձրացում, սերմնանյութի և բուսաբուծական մթերքների որակի բարելավում, բուսաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2012-2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված այլ միջոցներ

1 650 000

2.2. Տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացում

Գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացում, անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող աջակցության ընդլայնում, ճյուղի արդյունավետության և ինտենսիվացման մակարդակի բարձրացում։ Կենդանական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքների (հումքի) ինքնաբավության մակարդակի բարձրացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 

2.3. Սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման ծրագրի իրականացում

Կոնդիցիոն սերմերի վերարտադրության ծավալների ավելացում

Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացում, ճյուղի ինտենսիվացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

160391.3

 

2.4. Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման ծրագրի իրականացում

Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացում, գյուղատնտեսական նշանակության հողերի վիճակի բարելավում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

151834.8

 

2.5. Օրգանական գյուղատնտեսության խթանման ծրագրի իրականացում

Օրգանական գյուղատնտեսական բարձրարժեք արտադրանքի արտադրության ծավալների և գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացում, սննդամթերքի արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի բարելավում, գյուղատնտեսության ոլորտի մրցունակության մակարդակի բարձրացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 

2.6. Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումների իրականացում (սերմնավորման միջոցների ձեռքբերում, պահպանում և կենդանիների սերմնավորում)

Տոհմային կենդանիների գենետիկական ֆոնդի պահպանում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված այլ միջոցներ

135 000, որից` ՀՀ պետական բյուջե` 15312

2.7. Հանքային պարարտանյութերի ներմուծման և իրացման միջոցառումների իրականացում

Ագրոտեխնիկայի պահանջների կատարման մակարդակի բարձրացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 

2.8. Գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի աստիճանաբար նորացման միջոցառումների իրակա-նացում` կոոպերացման սկզբունքով գործող արտադրատեխնիկական ծառայությունների խթանում

Մեքենայացման մակարդակի բարձրացում, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծախսերի կրճատում, գյուղատնտեսությունում ձեռքի աշխատանքի տեսակարար կշռի նվազեցում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 
 

2.9. Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրերի իրականացում

Փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտների կայուն զարգացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված չափաքանակ-ներով

 

2.10. Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի իրականացում (վարկային ծրագիր)

Համայնքային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, անասնապահության արդյունավետության բարձրացում, անասնապահական տնտեսությունների եկամուտների ավելացում

Ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ կառույցների ստեղծում

Նոր տեխնոլոգիաների և նորամուծությունների ներդրում և տարածում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

4 500 000

 

2.11. Հանրապետությունում առաջնային սերմնաբուծության զարգացման և բարձր վերարտադրության սերմերով ինքնաբավության մակարդակի ապահովման նպատակով առաջնային սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների ձևավորմանն աջակցության ծրագրի իրականացում

Բուսաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացում

Սերմնաբուծության բնագավառում երկրի պարենային անկախության մակարդակի բարձրացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 
 

2.12. Գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացում

Գյուղատնտեսության արդյունավետության և գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների մրցունակության բարձրացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

 
 

2.13. «Գյուղացիական տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Գյուղացիական տնտեսությունների կարգավիճակի, դրանց օպտիմալացման ու աջակցման մեխանիզմների սահմանում: Օրենքում կներառվեն ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգի հիմնադրույթները և հայեցակարգային մոտեցումները

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2013 թ.

Ֆինանսավո-րում չի պահանջվում:

 
 

2.14. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման և գործունեության իրականացման խթանում

Բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում, տնտեսավարողների գործունեության պայմանների բարելավում, գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացում

ՀՀ գյուղատնտեության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 

3. Սպառողների առողջության համար սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացում, սանիտարիայի և բուսասանիտարիայի վիճակի բարելավում

 3.1. Գյուղատնտեսական մշակաբույսերի բուսասանիտարական մոնիթորինգի միջոցառումների ծրագրի իրականացում

Վնասատուների և հիվանդություններին դեմ պայքարի արդյունավետ ձևերի և մեթոդների կիրառում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

228292

 3.2. Բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագրի իրականացում

Վնասատու օրգանիզմներին հասցված վնասի տարածման արեալի կրճատում, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

450 000

 

3.3. Պատվաստուկների և հակահամաճարակային այլ միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերման ծրագրի իրականացում

Կենդանիների և մարդկանց համար առավել վտանգավոր 8 հիվանդության դեմ պատվաստումների և հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ նյութերի ապահովում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

1 470 000

3.4. Գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների ծրագրի իրականացում` համայնքային անասնաբույժների մասնակցությամբ

Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների կրճատում,

Անասնահամաճարակային իրավիճակի կայունացում, գյուղատնտեսական կենդանիների մթերատվության մակարդակի բարձրացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2012-2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

1 632 000

3.5. Գենետիկորեն ձևափոխված բուսական և կենդանական ծագման սննդամթերքի նկատմամբ ներկայացվող պահանջների մշակում` միջազգային չափանիշներին ներդաշնակ

Գենետիկորեն ձևափոխված բուսական և կենդանական ծագման սննդամթերքի ռիսկերի գնահատման իրականացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ստանդարտների ազգային ինստիտուտ (համաձայնությամբ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012-2013 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 

3.6. Սննդային հավելումների փորձարկման և սննդամթերքում դրանց քանակների որոշման մեթոդներ սահմանող ստանդարտների մշակում` միջազգային մեթոդներին համապատասխան

Ազգային ստանդարտների ներդաշնակեցում միջազգայնորեն ընդունված չափանիշներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ստանդարտների ազգային ինստիտուտ (համաձայնությամբ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012-2013 թթ.

ՀՀ օրենսդրու-

թյամբ չարգելված միջոցներ

 
 

3.7. Հանրապետությունում փոքրածավալ սպանդանոցների ստեղծմանն ու գործունեությանն աջակցություն

Մորթից մինչև սպառողներ միսն իրացնելու ապրանքային շղթայի անվտանգության պայմանների բարելավում: Նոր սպանդանոցների ստեղծման աշխատանքներին աջակցության ցուցաբերում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 

3.8. Բուսասանիտարական բնագավառում մեթոդաբանության և վերապատրաստման ծառայություններ

Սննդամթերքի անվտանգության ուսուցման կատարելագործում, որը կիրականացվի տնային տնտեսություն-մատակարարող-արտադրող շղթայի բոլոր օղակներում

Սննդամթերքի անվտանգության և սննդի հիգիենայի հետ կապված միջոցառումների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2012-2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված այլ միջոցներ

17 400

3.9. Կարանտինային սահմանափակումների իրականացում

Կարանտին հիվանդությունների տարածման կանխարգելում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

128 500

3.10. Սննդամթերքի անվտանգության փորձաքննության լաբորատորիաների համակարգի հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացում

Սննդամթերքի անվտանգության վերահսկելիության մակարդակի բարձրացում։ Օժանդակություն կցուցաբերվի գործող լաբորատորիաների հզորությունների զարգացմանը` պահանջվող սարքավորումների, նյութերի և անհրաժեշտ ուսուցման, ինչպես նաև կիրառվող մեթոդների բարելավման միջոցով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 
 

3.11. Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման միջոցառումների ծրագրի իրականացում

Հաշվառման համակարգի և տվյալների շտեմարանի ստեղծում, տոհմային և անասնաբուժական միջոցառումների առավել արդյունավետ կազմակերպում, որը կնպաստի երկրի պարենային անկախության մակարդակի բարձրացմանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2014 թ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 
 

3.12. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագրով նախատեսված օրենսդրության կատարելագործում, ինստիտուցիոնալ կառույցների ամրապնդման, կադրերի ուսուցման, փորձաքննության լաբորատորիաների տեխնիկական վերազինման և այլ գործողությունների իրականացում

Սպառողների առողջության համար սննդամթերքի ազգային համակարգի աստիճանական մոտարկում (ներդաշնակեցում) Եվրամիության չափանիշներին

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 

4. Պարենային անկախության մակարդակի բարձրացում

4.1. Կենսապես կարևորագույն սննդամթերքի տեղական արտադրության խթանում, ինքնաբավության մակարդակի բարձրացում

Ազգային պարենային հաշվեկշռում ընդգրկված սննդամթերքի ինքնաբավության մակարդակն էներգետիկ արժեքով հաշվարկված՝ 2012 թ. կկազմի 60 տոկոս, 2013 թ.` 64 տոկոս և 2014 թ.՝ 70 տոկոս

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 
 

4.2. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների, բազմամյա տնկարկների տարածքների, գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի ավելացում

Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները և բազմամյա տնկարկների տարածքները կկազմեն`
հացահատիկային մշակաբույսեր.
2012 թ.` 178.0 հազ. հա,
2013 թ.` 182.0 հազ. հա,
2014 թ.` 186.0 հազ. հա,
կարտոֆիլ.
2012 թ.` 30.9 հազ. հա,
2013 թ.` 30.6 հազ. հա,
2014 թ.` 30.3 հազ. հա,
բանջարեղեն.
2012 թ.` 24.4 հազ. հա,
2013 թ.` 24.6 հազ. հա,
2014 թ.` 24.8 հազ. հա,
բազմամյա տնկարկներ.
2012 թ.` 62.0 հազ. հա,
2013 թ.` 65.4 հազ. հա,
2014 թ.` 69.0 հազ. հա:
Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը (տարեվերջին)`
խոշոր եղջերավորներ
2012 թ.` 603.5 հազ. գլուխ,
2013 թ.` 608.5 հազ. գլուխ,
2014 թ.` 615.8 հազ. գլուխ,
ոչխարներ և այծեր.
2012 թ.` 661.6 հազ. գլուխ,
2013 թ.` 725.6 հազ. գլուխ,
2014 թ.` 805.6 հազ. գլուխ,
խոզեր.
2012 թ.` 121.4 հազ. գլուխ,
2013 թ.` 127.0 հազ. գլուխ,
2014 թ.` 134.0 հազ. գլուխ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 
 

4.3. Բուսական և կենդանական ծագման գյուղատնտեսական մթերքների (հումքի) արտադրության ծավալների ավելացում

Բուսաբուծական և անասնապահական մթերքների համախառն արտադրանքը կկազմի`
Հացահատիկային մշակաբույսեր.
2012 թ.` 457.5 հազ. տոննա,
2013 թ.` 478.0 հազ. տոննա,
2014 թ.` 505.0 հազ. տոննա,
կարտոֆիլ.
2012 թ.` 628.0 հազ. տոննա,
2013 թ.` 637.0 հազ. տոննա,
2014 թ.` 648.0 հազ. տոննա,
բանջարեղեն.
2012 թ.` 927.0 հազ. տոննա,
2013 թ.` 956.0 հազ. տոննա,
2014 թ.` 990.0 հազ. տոննա,
պտուղ.
2012 թ.` 348.0 հազ. տոննա,
2013 թ.` 386.0 հազ. տոննա,
2014 թ.` 423.0 հազ. տոննա:
Ընդամենը մսի իրացում (կենդանի քաշով)`
2012 թ.` 133.3 հազ. տոննա,
2013 թ.` 137.6.0 հազ. տտոննա,
2014 թ.` 143.1 հազ. տոննա, կաթ.
2012 թ.` 691.6 հազ. տոննա,
2013 թ.` 716.6 հազ. տոննա,
2014 թ.` 748.1 հազ. տոննա, ձու.
2012 թ.` 681.5 մլն հատ,
2013 թ.` 691.5 մլն հատ,
2014 թ.` 704.0 մլն հատ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 
 

4.4. Ագրովերամշակման ոլորտում գործող ընկերությունների կողմից պտուղ-բանջարեղենի և խաղողի գնումների կանխատեսվող ծավալների և տեսականու մոնիթորինգի իրականացում: Գյուղատնտեսական հումքի գնումների ընթացքում օպերատիվ տեղեկատվության պարբերաբար հավաքագրում և ամփոփում

Պտուղ-բանջարեղենի և խաղողի կանխատեսվող ծավալներով գնումների ապահովմանը խոչընդոտող գործոնների և առկա խնդիրների բացահայտում և հնարավորինս աջակցություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012-2014 թթ.

Ֆինանսավո-րում չի պահանջվում:

 

4.5. Սննդամթերքի արտադրության, արտահանման և ներմուծման տեսականու և ծավալների մոնիթորինգի իրականացում

Ըստ տեսականու՝ սննդամթերքի ինքնաբավության մակարդակի բացահայտում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012-2014 թթ.

Ֆինանսավո-րում չի պահանջվում:

 

4.6. Պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունների կողմից գյուղացիական տնտեսու-թյունների հետ հումքի գնման պայմանագրերի կնքման ընթացքի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության հավաքագրում

Գյուղատնտեսական մթերքի երաշխավորված իրացման և բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի թողարկման ապահովում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012-2014 թթ.

Ֆինանսավո-րում չի պահանջվում:

 

5. Գյուղատնտեսու-թյան ոլորտի ենթա-կառուցվածքների գործունեության բարելավում

5.1. Գյուղատնտեսական մթերքների իրացման համակարգի (լոգիստիկ ենթակառուցվածքի) զարգացմանն աջակցություն

Գյուղատնտեսական մթերքների իրացման արդյունավետ մեխանիզմների ներդրում

Գյուղատնտեսական մթերքների ապրանքայնության մակարդակի և գյուղատնտեսությունում եկամուտների բարձրացում

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելացում և ճյուղի արդյունավետության բարձրացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 
 

5.2. Հակակարկտային ծառայության վերականգնման միջոցառումների իրականացում

Բերքի կորստի նվազում, բնակչության եկամուտների ավելացում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 

6. Տարածքային համաչափ զարգացմանն ուղղված` խմելու և ոռոգման ջրի մատակարարման բարելավում ու կառավարման կատարելագործում

6.1. Մատակարարվող խմելու ջրի և մատուցվող ծառայությունների որակի բարելավում, ջրի կորուստների կրճատում, իսկ հեռանկարում` խմելու ջրի շուրջօրյա ջրամատակարարում

6.2. Ջրամատակարարման համակարգի անվտանգ շահագործում, օրվա կարգավորիչ ջրավազանների վերականգնում և նորերի կառուցում

6.3. Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում

6.4. Գյուղական բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքների իրականացման ուղղությամբ առաջարկությունների մշակում

6.5. Նոր ներդրումային ծրագրերի համար դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների վարում և ծրագրերի իրագործում

Ասիական զարգացման բանկի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության զարգացման վարկերի բանկի, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող` Ջրամատակարարման և ջրահեռացման {սեկտորի} ծրագրի, «Լոռու (Վանաձոր) և Շիրակի (Գյումրի) մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում» ծրագրի (I և II փուլ), Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի (լրացուցիչ ֆինանսավորում) իրականացման ապահովում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող Սևանա լճի բնապահպանական ծրագրի շրջանակներում Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցում, ինչպես նաև Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքների կոյուղու ցանցերի վերանորոգում

Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային ու դրամաշնորհային ծրագրերի ներգրավման և իրագործման ուղղությամբ միջոցառումների իրականացում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

2012-2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված այլ միջոցներ

Վարկային և դրամաշնոր-հային համաձայնա-գրերով նախատեսված չափաքանակ-ներով, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեով նախատեսված

ՀՀ կառավա-րության համաֆինան-սավորմամբ

 

6.6. Ջրային տնտեսության ոլորտի կազմակերպությունների և ջրային համակարգերի կառավարման բարեփոխումների շարունակականություն

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում մասնավոր կառավարման գործընթացի շարունակության ապահովում

«Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններում մասնավոր կառավարիչների հետ կնքված պայմանագրերով նախատեսված ցուցանիշների կատարման ապահովում

Ոռոգման համակարգերի մասնակցային կառավարման ամրապնդում, ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում

Ջրամատակարար ընկերությունների սպասարկման դաշտից դուրս գտնվող գյուղական բնակավայրերում ջրամատակարարման կառավարման բարելավմանն ուղղված ուսումնասիրությունների իրականացում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

2012-2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

Համաշխար-հային բանկ

Գերմանական վերակառուց-ման և զարգացման բանկի (ԳՎԶԲ-KfW) վարկեր

Վարկային և դրամաշնոր-հային համաձայ-նագրերով նախատեսված չափաքանակնե-րով, ինչպես նաև ՀՀ կառավա-րության համաֆինան-սավորմամբ

 

6.7. ՋՕԸ-ների ֆինանսական վիճակի բարելավում՝ ամրապնդելով ընթացիկ ծախսածածկման հնարավորինս բարձր մակարդակի ապահովումը

Ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացում, ջրօգտա-գործողների ընկերությունների ֆինանսական վիճակի բարելավում ու ինստիտուցիոնալ կարողությունների հետագա հզորացում

ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 30-ի N 1291-Ն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարների չափով` հիմքում դնելով բյուջետային չափաքանակ-ները

 

6.8. Ոռոգման ծառայու-թյունների մատչելիության մակարդակի բարձրացում, մատուցման շարունակա-կանության ապահովում և արդյունավետության բարձրացում.

ոռոգման ոլորտի կազմա-կերպությունների ֆինան-սական կենսունակության բարելավում, ոռոգման համակարգերի և ենթակա-ռուցվածքի պահպանում, բարելավում և արդիակա-նացում, ՀՀ կառավարու-թյան 2010 թվականի սեպտեմբերի 30-ի N 1291-Ն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացում

 Ոռոգման ջրի մատչելիության մակարդակի բարձրացում, անխափան ջրամատակարարման ապահովում, ինքնարժեքի իջեցում, համակարգի շահագործման հուսալիության բարձրացում

 ՀՀ կառավարության և Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելների վերականգնման վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված թունելի որոշ հատվածների վերականգնում, վերանորոգում և շինարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

2012-2014 թթ.

Համաշխար-հային բանկ

Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամ

ՀՀ պետական բյուջե

 

7. Արարատյան հարթավայրի գերխոնավ հողերի մելիորատիվ վիճակի բարելավում

7.1. Կոլեկտորադրենաժա-յին ցանցերի մաքրման և նորոգման, պահպանման և շահագործման աշխատանքների իրականացում

Կոլեկտորադրենաժային ցանցերի վիճակի բարելավում, պատշաճ պահպանում և արդյունավետ շահագործում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

2012-2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

Տվյալ տարվա

ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարներին համապատաս-խան

8. Բնակչության սանիտարահամա-ճարակային անվտանգության ապահովում

8.1. Բնակչության շրջանում առողջ և անվտանգ սնուցման սկզբունքների քարոզչություն, հիգիենիկ գիտելիքների տարածում

Սննդային գործոնով պայմանավորված՝ հիվանդությունների ու սննդային թունավորումների կանխարգելում

ՀՀ առողջապահության նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 

9. Բնակչության պարենային անվտանգության բնագավառում սնուցման լիարժեքության ապահովմանն ուղղված քաղաքականության իրականացում

9.1. «Նվազագույն պարենային զամբյուղի կազմի, կառուցվածքի և էներգետիկ արժեքի որոշման մեթոդաբա-նությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառա-վարության որոշման նախագիծը ՀՀ կառավա-րություն ներկայացնելը

Բնակչության լիարժեք սնուցման նպաստում

ՀՀ առողջապահության նախարարություն

2013 թ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 
 

9.2. Սննդում յոդի անբավարարության հիմնախնդրի և դրա կանխարգելման վերաբերյալ քարոզչություն, հիգիենիկ գիտելիքների տարածում

Յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների նվազեցում և կանխարգելում

ՀՀ առողջապահության նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 

9.3. Կերակրի աղում յոդի պարունակության շարունակական մոնիթորինգի իրականացում

Յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների նվազեցում և կանխարգելում

ՀՀ առողջապահության նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 

9.4. Սննդում միկրոտարրերի և վիտամինների անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իրականացում

Միկրոտարրերի և վիտամինների անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների նվազում և կանխարգելում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

«ՅՈՒՆԻՍԵՖ» մանկական հիմնադրամ

170000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

9.5. Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության վերաբերյալ ազգային օրենսդրության մշակում

Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջ և անվտանգ սնուցմանը նպաստումը` կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության կարգավորման միջոցով

ՀՀ առողջապահության նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 

9.6. Վաղ հասակի երեխաների սնուցման բարելավման հայեցակարգի և իրականացման գործողությունների ծրագրի մշակում և ներդրում

Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջ և անվտանգ սնուցմանը նպաստում` բժշկական անձնակազմի գիտելիքների և գործելակերպի բարելավման միջոցով

ՀՀ առողջապահության նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 

10. Կենսապաշարների ապօրինի օգտագործման բացառում, էկոհամակարգերի վրա բացասական ներգործության մեղմացում

10.1. Կենսապաշարների պահպանության ոլորտում բնապահպանական տեսչական աշխատանքների իրականացում

Պետական վերահսկողության ուժեղացման և արդյունավետության բարձրացման արդյունքում կենսապաշարների ապօրինի օգտագործման դեպքերի կանխարգելում (նվազեցում), դրանց նպատակային օգտագործման նպաստում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012-2014 թթ.

Ֆինանսավո-րում չի պահանջվում:

 
 

10.2. Ըստ հանրապետության մարզերի` կենսաբանական ռեսուրսների հաշվառում, առավել օգտագործվող օգտակար բուսատեսակների և որսակենդանիների բացահայտում, առավել կարևոր բուսական (կենդանական) տեսակների պաշարների գնահատում, դրանց հավաքի/որսի չափաքանակների որոշում

Պարենային նշանակություն ունեցող արժեքավոր կենսառեսուրսների հաշվառման, պաշարների գնահատման և օգտագործման ենթակա քվոտաների սահմանման արդյունքում կենսապաշարների օգտագործման նորմավորման և դրա միջոցով` պահպանության ապահովմանը նպաստում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

 (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

2013-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 

10.3. Ագրոկենսաբազմազա-նության, մասնավորապես` պարենի արտադրության և գյուղատնտեսության վարման համար օգտագործվող գենետիկական ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցության գնահատում, դրանց պահպանությանը և վերականգնմանն ուղղված հարմարվողականության (ադապտացիոն) միջոցառումների մշակում ու իրականացում

Գենետիկական ռեսուրսների վրա կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով կլիմայի փոփոխության հնարավոր վտանգի կանխորոշում և կանխարգելում` հասանելի լավագույն հարմարվողական (ադապտացիոն) տեխնոլոգիաների ներմուծմամբ և ներդրմամբ

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 

11. Սևանա լճի պարենային նշանակություն ունեցող ձկների արդյունագործական պաշարների վրա բացասական ներգործության կանխում (մեղմում)

11.1. Սևանա լճում ձկների և խեցգետնի արդյունագործական պաշարների ուսումնասիրություն

Սևանա լճի ձկների և խեցգետնի կենսաբանական չափանիշների որոշում և տարեկան արդյունագործական պաշարների գնահատում

ՀՀ բնապահպանության
նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2012-2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

22578

11.2. Ձկան պաշարների համալրում

Արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների պաշարների համալրում

ՀՀ բնապահպանության
նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2012-2014 թթ.

ՀՀ պետական բյուջե

տարեկան ոչ պակաս՝ 60000.0

12. Բնական ռեսուրսների (հողային, ջրային) կառավարման արդյունավետության բարձրացում

12.1. Հողերի պահպանության ոլորտում բնապահպանական տեսչական աշխատանքների իրականացում

Պետական վերահսկողության ուժեղացումը կնպաստի հողերի աղտոտման և դեգրադացիայի կանխար-գելմանը (նվազեցմանը) և հողերի նպատակային օգտագործմանը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012-2014 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 

12.2. Հայաստանում ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի իրականացման մասին 4-րդ ազգային զեկույցի 2-րդ փուլի իրականացում

2010-2011 թթ. ժամանակահատվածում Հայաստանում ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի իրականացման մասին տեղեկատվության և իրականացված աշխատանքների վերաբերյալ հանրությանն իրազեկում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2012 թ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 

12.3. Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի վերանայում/ համապատասխանեցում ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի 10-ամյա ռազմավարության հետ

Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն հողերի կայուն կառավարման, արդյունավետ օգտագործման ու պահպանության համապատասխան հիմքեր, ինչպես նաև տեղեկատվական բազա, որը կապահովի Հայաստանի Հանրապետության կողմից կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը: Արդյունքում նախադրյալներ կստեղծվեն հողերի կայուն կառավարման գործուն համակարգի՝ ներառյալ մոնիթորինգի համակարգի բարելավման, ինչպես նաև համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման համար

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012-2013 թթ.

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ

 
 

12.4. Ջրային ռեսուրսների, այդ թվում` Սևանա լճի ջրահավաք ավազանի պահպանության և կայուն օգտագործման ոլորտում պետական վերահսկողության ուժեղացում` բնապահպանական տեսչության տարեկան աշխատանքային ծրագրերին համապատասխան

Պետական վերահսկողության ուժեղացման արդյունքում ջրային ռեսուրսների աղտոտման կանխարգելում (նվազեցում), ջրային ռեսուրսների նպատակային օգտագործման նպաստում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012-2014 թթ.

Ֆինանսավո-րում չի պահանջվում:

 

12.5. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության համակարգի ամրապնդման և հզորացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Բնապահպանական պետական վերահսկողության կատարելագործված համակարգի առկայության շնորհիվ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացման ապահովում՝ դրանով իսկ կանխարգելելով, մասնավորապես, ջրային և ձկնային պաշարների ապօրինի օգտագործումը:

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012-2014 թթ.

Արտաքին աղբյուրների հաշվին

ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված այլ միջոցներ

 

13. Արտակարգ իրավիճակներում հնարավոր պարենային ճգնաժամերի առաջացման կանխարգելում

13.1. Արտակարգ իրավիճակներում բնակչության կենսաապահովման պլանավորման գործընթացները կանոնակարգող նորմատիվ-մեթոդական փաստաթղթի մշակում և տեղայնացում

Արտակարգ իրավիճակներում պարենային անվտանգության ապահովման խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովում` մեթոդաբանական ուղեցույցի միջոցով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Մինչև 2014 թ.

Ֆինանսավո-րում չի պահանջվում:

 

14. Սննդամթերքի պետական պահուստ-ների ստեղծում և թարմացում: Մարդասիրական օգնություն ցուցա-բերելու, արտակարգ իրավիճակները կանխելու կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանք-ները նվազեցնելու ու վերացնելու, փրկարարական ու անհետաձգելի վթարավերա-կանգնողական աշխատանքներ և քաղաքացիական միջոցառումներ իրականացնելու համար պետական պահուստի կազմում, օպերատիվ ֆոնդի ստեղծում

 14.1. «Պետական նյութա-կան պահուստի մասին»
ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 «Պետական նյութական պահուստի օպերատիվ ֆոնդի անվանացանկը և կուտակման նորմաները հաստատելու մասին» և «Պետական նյութական պահուստի օպերատիվ ֆոնդի պահպանման, բացթողման, բաշխման և օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Պարենային անվտանգության ապահովում և մակարդակի բարձրացում

Արտակարգ իրավիճակներում տուժած բնակչության կենսաապահովում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6-ամսյա ժամկետում

Ֆինանսավո-րում չի պահանջվում:

 

15. Պարենային ճգնաժամի դեպքում շուկայի կարգավո-րում` ինտերվենցիոն միջամտությամբ

15.1. «Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքային ինտերվենցիաների իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Պարենային ճգնաժամի դեպքում շուկայի կարգավորում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ.

Ֆինանսավո-րում չի պահանջվում:

 

16. (կետն ուժը կորցրել է 29.08.13 N 919-Ն)

(հավելվածը փոփ. 10.10.12 N 1278-Ն, 28.02.13 N 175-Ն, 29.08.13 N 919-Ն, 23.01.14 N 48-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան