ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2013 թվականի N 799-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 941-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 29-ի «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 941-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման N 1 հավելվածում`
ա. «Վ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարար» բառերը փոխարինել «Դ. Սարգսյան - ՀՀ ֆինանսների նախարար» բառերով.
բ. հավելվածը «Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար» բառերից հետո լրացնել «Վ. Գաբրիելյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետում «եռամսյակը» բառը փոխարինել «կիսամյակը» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2013 թ. սեպտեմբերի 10 Երևան |