ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2013 թվականի N 818-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1554-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 469-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների սպայական, ենթասպայական և կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնային դրույքաչափերը (նվազագույն և առավելագույն) սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1554-Ն որոշման N 1.1 հավելվածի 2-րդ բաժնի 2-րդ «Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ» տողի 3-րդ սյունակում «121,788» թիվը փոխարինել «125,224» թվով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների ծառայողների ու զինվորական կոչում չունեցող աշխատողների լրավճարների, հավելավճարների և պարգևավճարների չափերը սահմանելու մասին» N 469-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր | |
Գլխավոր խմբի պաշտոններ | |
Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ |
176,260 |
Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ |
161,530 |
Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ |
127,680 |
Ինքնուրույն բաժնի պետ |
119,560 |
Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ |
118,760 |
Բաժնի պետ (տարածքային) և նրան հավասարեցված պաշտոններ |
148,920 |
Բաժնի պետ (վարչության) և նրան հավասարեցված պաշտոններ |
144,170 |
Ավագ խմբի պաշտոններ | |
Ինքնուրույն բաժնի պետի տեղակալ |
135,080 |
Վարչության կազմում բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ |
164,750 |
Վարչության, տարածքային բաժնի առանձնացված բաժանմունքի պետ և նրանց հավասարեցված պաշտոններ |
163,370 |
Բաժնի կազմում բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ |
148,510 |
Միջին խմբի պաշտոններ | |
Բաժանմունքի պետի տեղակալ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ |
122,420 |
Վաշտի հրամանատար |
108,300 |
Ավագ` օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ |
73,900 |
Օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ |
67,440 |
Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ |
77,190 |
Ավագ տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ |
74,380 |
Տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ |
76,340 |
Կրտսեր խմբի պաշտոններ | |
Կրտսեր տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ |
53,660 |
Դասակի հրամանատարի օգնական և նրան հավասարեցված պաշտոններ |
47,890 |
Ավագ ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ |
51,310 |
Ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ |
48,700 |
2) 3-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Քննչական գլխավոր վարչություն | |
Գլխավոր խմբի պաշտոններ | |
Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ |
1,400 |
Գլխավոր վարչության պետի տեղակալ |
1,400 |
Վարչության պետ |
1,500 |
Վարչության պետի տեղակալ |
1,500 |
Բաժնի պետ |
4,450 |
Ավագ խմբի պաշտոններ | |
Բաժնի պետի տեղակալ |
4,450 |
Բաժանմունքի պետ |
4,450 |
Միջին խմբի պաշտոններ | |
Գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության քննչական խմբի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ |
1,400 |
Վարչության կազմում բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ |
4,450 |
Ավագ քննիչ |
4,450 |
Քննիչ |
4,450 |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. օգոստոսի 5 Երևան |