ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2013 թվականի N 706-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի դպրոցի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վարդաշեն գյուղի դպրոցի կառուցման աշխատանքների և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի 9 կիսակառույց բազմաբնակարան շենքի ավարտման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգի կիրառման միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի N 706-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Անվանումը |
Գնման ձևը |
Չափի միավորը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |||
քանակը |
գումարը | |||||
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
- | |||||
Բաժին N 09 |
Խումբ N 06 |
Դաս N 01 |
Կրթությանը տրամադրվող |
- | ||
1. Կրթական օբյեկտների հիմնանորոգում |
- | |||||
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
- | |||||
Բնակելի և ոչ բնակելի շենքերի հիմնական նորոգում |
ԲԸ |
դրամ |
(305.0) | |||
ՀՀ Վայոց ձորի մարզի գ. Ելփինի դպրոցի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություն |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
305.0 | ||
2. Կրթական օբյեկտների շինարարություն |
- | |||||
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
- | |||||
Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն |
ԲԸ |
դրամ |
(953.0) | |||
ՀՀ Արարատի մարզի գ. Վարդաշենի դպրոցի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություն |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
953.0 | ||
Բաժին N 10 |
Խումբ N 06 |
Դաս N 01 |
Բնակարանային ապահովում |
- | ||
1. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների |
- | |||||
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
- | |||||
Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն |
ԲԸ |
դրամ |
(3,500.0) | |||
ՀՀ Շիրակի մարզի ք. Մարալիկի 9 կիսակառույց բազմաբնակարան շենքի ավարտման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություն |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
3,500.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |