ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2014 թվականի N 71-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Վրաստանի կրթության և գիտության նախարարի հրավերով` կրթության ոլորտում համագործակցության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով 2014 թվականի հունվարի 30-ից մինչև փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 6 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. փետրվարի 6-ի N 71-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության կրթության ԵՎ գիտության նախարարության պատվիրակության
Ա. Աշոտյան
- ՀՀ կրթության և գիտության նախարար (պատվիրակության ղեկավար)
Կ. Հարությունյան
- ՀՀ կրթության և գիտության նախարարի օգնական
Ա. Բաղդասարյան
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ
Ն. Վարդանյան
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |