ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2013 թվականի N 1512-Ն
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ ու 6-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 800-Ն որոշման N 1 հավելվածի 94-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2014 թվականի ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2014 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման N 2 հավելվածի 1-ին կետով, 2-րդ կետի 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ, 3-րդ կետի 3.3-րդ և 4-րդ կետի 4.2-րդ ենթակետերով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցով` համաֆինանսավորման սկզբունքով, վերջինիս հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 28 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1512-Ն որոշման |
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ
I. ՆԱԽԱԲԱՆ
1. 2012 թվականին համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերությունը պատմական ցուցանիշ է արձանագրել: Միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը հատել է մեկ միլիարդի սահմանագիծը:
2. Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ ԶՀԿ) տվյալներով`
1) 2012 թվականին միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է մեկ միլիարդ 35 միլիոն` 4 տոկոսով ավելի, քան 2011 թվականին էր.
2) 2013 թվականի վեց ամսվա տվյալներով միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է շուրջ 500 մլն զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5 տոկոսով.
3) վերջին տարիներին համաշխարհային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 4-4.5 տոկոս.
4) 2012 թվականին ներքին զբոսաշրջային այցելությունները համաշխարհային մակարդակով կազմել են մոտավորապես 5-6 միլիարդ:
3. Զբոսաշրջությունը Հայաստանում նույնպես արձանագրում է դրական զարգացումներ` գրանցելով թե´ ներգնա և թե´ ներքին զբոսաշրջային այցելություների թվի կայուն և դինամիկ աճ:
4. Վիճակագրական տվյալներով`
1) 2012 թվականին Հայաստան է ժամանել 843330 միջազգային զբոսաշրջիկ` 11.3 տոկոսով ավելի, քան` 2011 թվականի նույն ժամանակաշրջանի ընթացքում.
2) 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետություն է ժամանել 677906 զբոսաշրջիկ` 12.4 տոկոսով ավելի, քան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ընթացքում.
3) 2012 թվականին ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 514771. 2011 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 5.2 տոկոս.
4) 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 587307. 2012 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 38.2 տոկոս:
5. 2000-2012 թվականների ընթացքում Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 18 անգամ:
II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
6. Ծրագրի մշակման համար հիմք են`
1) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
2) 2008 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը:
III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
7. Ծրագրի հիմնական նպատակն է նպաստելը`
1) միջազգային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանը.
2) դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացմանը (շուրջ 10 տոկոս).
3) համայնքներում զբոսաշրջության զարգացմանը.
4) ներքին զբոսաշրջության զարգացմանը.
5) համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերությանը Հայաստանի ինտեգրմանը:
IV. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Ծրագրի նպատակների իրականացման համար ծրագրային միջոցառումներն ուղղված են հետևյալ խնդիրների լուծմանը`
1) միջազգային շուկայում Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ամրապնդում.
2) հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում.
3) զբոսաշրջային ենթակառուցվածքների և մարդկային ռեսուրսների զարգացում.
4) համայնքներում զբոսաշրջային ներուժի բացահայտում և ներքին ու միջազգային զբոսաշրջային շուկայում այն ներկայացնելը.
5) զբոսաշրջության ապակենտրոնացում դեպի հանրապետության մարզեր և համայնքներ.
6) ակտիվ և արդյունավետ միջազգային համագործակցության իրականացում:
V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
9. 2014 թվականին շարունակվելու է հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման, ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացման, համայնքներում զբոսաշրջության զարգացման ու արդյունավետ միջազգային համագործակցության ապահովման միջոցառումների իրականացումը:
10. Մարքեթինգային քաղաքականության իրականացման շրջանակներում նախատեսվում է ավելացնել հեղինակավոր միջազգային ցուցահանդեսների թիվը, որոնց` Հայաստանը կմասնակցի պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ: Նախատեսվում է նաև ընդլայնել ճանաչողական այցերի կազմակերպման աշխարհագրությունը, ավելացնել գովազդային-տեղեկատվական նյութերի քանակն ու տեսականին:
11. 2014 թվականին կշարունակվի պետական աջակցությունը փառատոների և տոնակատարությունների կազմակերպմանը` ավելացնելով դրանց թիվը և ընդլայնելով դրանց կազմակերպման աշխարհագրությունն ու տևողությունը: Փառատոների կազմակերպումը նպաստում է համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, ներգնա ու ներքին զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:
12. Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի ու 10-րդ հոդվածի պահանջների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված ընթացակարգի՝ 2014 թվականին կշարունակվի հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման և պարբերական գնահատման գործընթացը Երևանում և Հայաստանի Հանրապետո»թյան մարզերում՝ ի նպաստ հյուրանոցային ծառայությունների որակի ապահովման:
13. Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների գործունեության ապահովումն էական նշանակություն ունի հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման գործընթացում: 2014 թվականին պետական աջակցություն կցուցաբերվի Գառնիում, Դիլիջանում և Գորիսում տեղական համայնքների հետ համագործակցությամբ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների գործունեությանը:
14. 2014 թվականին պետական աջակցություն կցուցաբերվի Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) հետ համագործակցության շրջանակներում Երևանում Զբոսավարների միջազգային կրթական կենտրոնի հիմնադրմանն ու գործունեության ապահովմանը: Կենտրոնի գործունեությունը կնպաստի միջազգային չափանիշներին համապատասխանող, բարձրակարգ զբոսավարների պատրաստմանը և վերապատրաստմանը, միջազգային շուկայում Հայաստանի հեղինակության ու մրցունակության բարձրացմանը:
15. Ծրագրում ներառված են նաև միջոցառումներ` ուղղված զբոսաշրջային տների ցանցի ձևավորմանն ու զարգացմանը` ի նպաստ համայքներում զբոսաշրջության զարգացման և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման գործընթացի:
16. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետով զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովումը սահմանված է որպես պետական քաղաքականության հիմնական սկզբունք, իսկ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով միջազգային կապերի զարգացմանը և միջազգային ինտեգրմանը նպաստող համակարգի ստեղծումը` որպես պետական քաղաքականության հիմնական նպատակ: Միջազգային համագործակցության շրջանակներում 2014 թվականին միջոցառումները կուղղվեն զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ միջազգային համաձայնագրերի և գործնական ծրագրերի կատարմանը, ինչպես նաև ՄԱԿ ԶՀԿ, ԱՊՀ և այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում ծրագրերի և միջոցառումների իրականացմանը կամ դրանց մասնակցությանը:
VI. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ
17. Ծրագրի իրականացումը նախատեսվում է ապահովել շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ:
VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
18. «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2014 թվականի ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 75000.0 հազ. դրամի չափով, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին (մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի համաֆինանսավորմամբ):
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1512-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման |
Ակնկալվող արդյունքը |
Պատասխանատու կատարողները |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Զբոսաշրջության ոլորտի գովազդային-տեղեկատվական ապահովման համակարգի կատարելագործում |
միջազգային շուկայում Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի շարունակական ամրապնդում` համաձայն 2008 թվականին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի |
2014 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե | |
1.1. |
Հայաստանը ներկայացնող գովազդային-տեղեկատվական նյութերի մշակում, տպագրում և տարածում |
2014 թվականին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացված կլինեն պահանջարկի շուկաներում՝ բազմալեզու գովազդային-տեղեկատվական նյութերի, ինչպես նաև անընդհատ թարմացվող ինտերնետային կայքի միջոցով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե | |
1.1.1. |
Հայաստանը գովազդող և բնութագրող նյութերի տպագրում |
Հայաստանը գովազդող և բնութագրող նյութերի տպագրում` 3500 հատ |
2014 թ. ընթացքում |
||
1.1.2. |
www.armeniainfo.am կայքի լրացում և թարմացում |
www.armeniainfo.am մասնագիտացված կայքի մշտապես լրացում և թարմացում |
2014 թ. ընթացքում |
||
1.1.3. |
Պետական աջակցություն զբոսաշրջային- տեղեկատվական կենտրոնների գործունեությանը |
երեք զբոսաշրջային-տեղեկատվական կենտրոնների գործունեությանը պետական աջակցություն |
2014 թ. ընթացքում |
||
1.1.4. |
«Արարատից Եվրոպա» տեսաֆիլմի ձեռքբերում` |
2014 թ. ընթացքում |
|||
1.2. |
Մասնակցություն միջազգային ճանաչված զբոսաշրջային ցուցահանդեսներին և տոնավաճառներին |
2014 թվականին կապահովվի Հայաստանի մասնակցությունը միջազգային հեղինակավոր |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2014 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
1.3. |
Օտարերկրյա լրագրողների` Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպում |
2014 թվականին ճանաչողական այցերի կազմակերպման շրջանակներում Հայաստան կայցելի շուրջ 20 օտարերկրյա լրագրող` ապահովելով Հայաստանի զբոսաշրջային արդյունքը հանրահայտ լրատվամիջոցներով ներկայացնելը։ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2014 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
2. |
Ավանդական փառատոների և զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված տոնակատարության կազմակերպում |
Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ` 2014 թվականին նախատեսվում է 6 փառատոնի և մեկ տոնակատարության իրականացում: |
2014թ. |
ՀՀ պետական բյուջե | |
2.1. |
Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված տոնակատարություն |
Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված տոնակատարության կազմակերպում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ||
2.2. |
Պետական աջակցություն Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման հասարակական կազմակերպությանը` Հայոց ավանդական տոնածիսական ուտեստների փառատոնի կազմակերպման համար |
Հայոց ավանդական տոնածիսական ուտեստների փառատոնի պատշաճ կազմակերպում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ||
2.3. |
Պետական աջակցություն «Արենի» փառատոն» հիմնադրամին` Գինու փառատոնի կազմակերպման համար |
Գինու փառատոնի պատշաճ կազմակերպում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ||
2.4. |
Պետական աջակցություն «Արենի» փառատոն» հիմնադրամին` Գյումրիում արվեստների և արհեստների փառատոնի կազմակերպման համար |
Արվեստների և արհեստների փառատոնի պատշաճ կազմակերպում ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ||
2.5. |
Պետական աջակցություն Գորիս քաղաքում «Սյունյաց ավանդույթներ» ամենամյա փառատոնի կազմակերպմանը |
Գորիս քաղաքում «Սյունյաց ավանդույթներ» ամենամյա փառատոնի կազմակերպում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ||
2.6. |
Պետական աջակցություն «Օձունի գանձերը» փառատոնի կազմակերպմանը |
«Օձունի գանձերը» փառատոնի կազմակերպում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ||
2.7. |
Պետական աջակցություն «Մշակութային վերածնունդ» փառատոնի կազմակերպմանը |
«Մշակութային վերածնունդ» փառատոնի կազմակերպում ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ||
3. |
Զբոսաշրջության հիմնախնդիրների լուծման միջոցառումների իրականացում |
զբոսաշրջիկներին հայրենական զբոսաշրջային գրավչությունների մասին տեղեկատվությամբ ապահովմանը, ծառայությունների որակի բարձրացմանը, մարդկային ռեսուրսների և ենթակառուցվածքների զարգացմանը նպաստող միջոցառումների իրականացում |
2014 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե | |
3.1. |
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման և պարբերական գնահատման գործընթաց |
հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման և պարբերական գնահատման գործընթացի իրականացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ||
3.2. |
Պետական աջակցություն Երևանում զբոսավարների տարածաշրջանային ուսումնական կենտրոնի հիմնադրմանն ու գործունեությանը |
զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի հետ համագործակցության շրջանակներում Երևանում զբոսավարների տարածաշրջանային ուսումնական կենտրոնի հիմնում և գործունեության ապահովում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ||
3.3. |
Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի ստեղծմանը պետական աջակցություն |
մեկ տեղեկատվական կենտրոնի հիմնում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ||
3.4. |
Հուշանվերների և տեղական այլ արտադրանքի վաճառքի համար օրինակելի տաղավարի ստեղծմանը պետական աջակցություն |
հուշանվերների և տեղական այլ արտադրանքի վաճառքի համար օրինակելի տաղավարի հիմնում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ||
3.5. |
Զբոսաշրջային տների` Բեդ ընդ Բրեքֆասթ ( B&B) համակարգի ձևավորմանն ու զարգացմանը նպաստելու նպատակով հանրապետության մարզերում տեղի բնակիչների մասնակցությամբ սեմինարների կազմակերպում |
զբոսաշրջային տների` Բեդ ընդ Բրեքֆասթ ( B&B) համակարգի ձևավորմանն ու զարգացմանը նպաստելու նպատակով երկու մարզում սեմինարների կազմակերպում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ||
4. |
Զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության ծավալում |
Զբոսաշրջության ոլորտում իրավապայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու, ինչպես նաև միջազգային համագործակցությունն առավել ակտիվացնելու նպատակով 2014 թվականին նախատեսվում է իրականացնել համագործակցության զարգացման միջոցառումներ, որոնք բխում են համագործակցության համաձայնագրերից և գործնական ծրագրերից: |
ՀՀ պետական բյուջե | ||
4.1. |
ՄԱԿ ԶՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող ծրագրերին ու աշխատանքային հանդիպումներին մասնակցություն, զբոսաշրջության բնագավառի մասնագետների (պետական և մասնավոր հատվածների) վերապատրաստում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2014 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե | |
4.2. |
ԱՊՀ տարածաշրջանում «2014 թվականը զբոսաշրջության տարի» միջոցառման կազմակերպում և անցկացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2014 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |