ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2013 թվականի N 829-Ա
ՊԱՐՏՔԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի «04. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում նախարարների աշխատակազմերի մասով» ծախսային ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գործուղումների և շրջագայությունների ծախսեր» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին մարել 2012 թվականի արդյունքներով արտասահմանյան պաշտոնական գործուղումների գծով առաջացած պարտքը՝ 257600 դրամի չափով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. օգոստոսի 5 Երևան |