ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
1. ա) «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին |
Կառավարություն 20.01.2009 | Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին | Կառավարություն 30.01.2009 | Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով |
3. Հայաստանի Հանրապետության նոր միջուկային էներգաբլոկի (ների) կառուցման մասին | Կառավարություն 12.01.2009 | Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
4. ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
5. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին | ԱԺ պատգամավորներ Ռ. Պետրոսյան Մ. Մնացականյան Վ. Բոստանջյան Ա. Սաֆարյան Վ. Բադալյան Ա. Ավագյան 16.01.2009 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
6. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն 25.12.2008 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
7. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին | Կառավարություն 23.01.2009 | Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
8. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին | Կառավարություն 30.01.2009 | Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. ա) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին բ) «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին գ) ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 24.02.2009 |
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով |
2. ա) «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին բ) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 04.03.2009 |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
3. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն 13.03.2009 |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
4. ա) «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 13.03.2009 |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
5. ա) «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 13.03.2009 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
6. «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 12.03.2009 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ 16 մարտի 2009 թվականի, քաղ. Երևան Ն-128-4
Հ. Աբրահամյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|