ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի հունիսի 7-ին
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մարտի 3-ի ՀՕ-203 օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. | Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարի դրույքաչափերը |
1. Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը գանձվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով.
1) միջպետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 10000 դրամ.
2) հանրապետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 7500 դրամ.
3) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակին սոցիալական գովազդ տեղադրելու դեպքում՝ 0 դրամ:
2. Միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրվող դատարկ գովազդային վահանակների մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց գանձվում է սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ կետով սահմանված վճարի 25 %-ի չափով:
3. Եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը, ապա յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց գանձվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճարի 10 %-ի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. հունիսի 22 Երևան ՀՕ-97-Ն |