Գլխավոր տեղեկություն
Համար
N 638-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.12.15/42(316) Հոդ.380
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
21.11.2008
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 նոյեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 60008359

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

21 նոյեմբերի 2008 թ.

ք. Երևան

N 638-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N 207-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2009 թվականի դեկտեմբերի 1-ը էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացող ընկերությունների` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N 207-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի», 1-ին կետում նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի համար սահմանել`

1) բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 17,127 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

2) ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 11,417 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

3) խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 7,613 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

4) հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 31,387 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

5) կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 32,803 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից։

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան