ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «բարձրաստիճան պաշտոնատար անձանց և» բառերը հանել.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:».
3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում հանրային ծառայողները և բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման: Հանրային ծառայողները և բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրավունք ունեն հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ։».
2) 3-րդ մասը «կարող են» բառերից հետո լրացնել «, ի լրումն սույն հոդվածով սահմանված սահմանափակումների,» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող է լինել նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացին կամ ոչ առևտրային կազմակերպությունը:»:
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.
«7. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի պարտականությունները գերակա են նրանց կողմից իրականացվող գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքի կամ օրենքով չարգելված այլ աշխատանքային գործունեության նկատմամբ:
8. Հանրային ծառայողին կամ բարձրաստիճան պաշտոնատար անձին գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց համապատասխանաբար հանրային ծառայող կամ բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող անձը կարող էր հավակնել:»:
Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
2) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
3) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
4) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը:»:
Հոդված 5. Օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասում «հանցակազմի» բառը փոխարինել «հանցագործության» բառով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 16 Երևան ՀՕ-112-Ն |