Գլխավոր տեղեկություն
Համար
N 191-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.04.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.10.14/23 Հոդ.329
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2007 թվականի N 191-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2007-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի նիստի N 19 արձանագրային որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների 2007-2011 թվականների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների 2007-2011 թվականների ծրագրով նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցին անդրադառնալ տվյալ տարվա բյուջետային գործընթացների ժամանակ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 24
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 15-ի N 191-Ն որոշման

2 0 0 7 - 2 0 1 1  Թ Վ Ա Կ Ա Ն Ն Ե Ր Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ
Միջոցառման անվանումը Պատասխանատու
կատարողը
Համակատարողը Կատարման ժամկետը Անհրաժեշտ գումարը
(հազ. դրամ)
Ֆինանսավոր-
ման աղբյուրը
1 2 3 4 5 6 7
1. Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի օրենսդրանորմատիվային դաշտի կատարելագործում
1.1. «Բուսական աշխարհի մոնիթորինգի վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակելը և ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ բնապահպանության նախարարություն   2008 թ.
սեպտեմբերի 3-րդ
տասնօրյակ
- ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
1.2. «Կենդանական աշխարհի մոնիթորինգի վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակելը և ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ բնապահպանության նախարարություն   2008 թ.
հոկտեմբերի 2-րդ
տասնօրյակ
- ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
1.3. «Հողերի մոնիթորինգի վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակելը և ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
2008 թ.
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
- ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
1.4. Մակերևութային ջրերի ֆոնային աղտոտվածության ազդեցության հետևանքների գնահատման մեթոդիկայի մշակում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն 2007 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ - ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
1.5. Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի տվյալների և տեղեկատվության միջգերատեսչական փոխանակման կարգի մշակում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն 2008 թ. մայիսի 2-րդ տասնօրյակ - ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
1.6. Շրջակա միջավայրի վիճակի, նրա վրա ներգործության և պատասխան ազդեցության լիարժեք արտացոլման նպատակով շրջակա միջավայրի և բնական պաշարների մոնիթորինգի էկոլոգիական ինդիկատորների ցանկի մշակում ՀՀ բնապահպանության նախարարություն   2008 թ. հունվարի 3-րդ տասնօրյակ - ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
1.7. Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի տվյալների հավաքման և վերլուծության միասնական մեթոդների մշակում և ներդրում ՀՀ բնապահպանության նախարարություն   2008-2009 թթ. ընթացքում - ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
1.8. Հողերի քիմիական աղտոտվածության որոշման մեթոդիկայի մշակում ՀՀ բնապահպանության նախարարություն   2008 թ.  օգոստոսի 2-րդ տասնօրյակ - ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
2. Մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգ
2.1.

Օդի աղտոտվածության մոնիթորինգի դիտացանցի արդիականացում, մոնիթորինգային տվյալների ներկայացուցչության ապահովման`

● ծրագրային փաթեթի

   մշակում

● ծրագրի իրականացում

ՀՀ բնապահպանության նախարարություն   2007 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ
2009-2011 թթ.
-
*
ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
 այլ ֆինանսավոր-ման աղբյուրներ
2.2.

Օդի աղտոտվածության մոնիթորինգի դիտացանցի ընդլայնման` Երևան, Գյումրի, Կապան, Գավառ, Քաջարան, Ալավերդի, Հրազդան, Արարատ, Վանաձոր քաղաքներում օդային ավազանի աղտոտվածության մոնիթորինգի նոր դիտակայանների կառուցման և
մոնիթորինգի իրականացման`

● ծրագրային

   փաթեթի մշակում

 

● ծրագրի

   իրականացում

ՀՀ բնապահպանության նախարարություն     2007 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ 2009-2011 թթ. -
*
ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
 այլ ֆինանսավոր-
ման աղբյուրներ
2.3. Երևան քաղաքի տարածքում և մթնոլորտն աղտոտող խոշոր կազմակերպությունների աղբյուրների ջահի տակ պասիվ նմուշառիչների միջոցով հիմնական աղտոտիչների մոնիթորինգի իրականացման ծրագրի մշակում ՀՀ բնապահպանության նախարարություն   2007 թ. հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ - ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
2.4. Օդային ավազանի և ջրային օբյեկտների աղտոտվածության վիճակի մոնիթորինգի դիտացանցի վերազինման ծրագրի իրականացում ՀՀ բնապահպանության նախարարություն   2007-2008 թթ. ընթացքում 191450,0 ՀՀ պետական բյուջե ծրագրային ֆինանսա-
վորում
2.5.

Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային օդի անդրսահմանային աղտոտման բաղադրիչի բացահայտման ու գնահատման և «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի մարմիններին համապատասխան տվյալների ներկայացման նպատակով դիտարկումների 1-ին մակարդակի 1 կայանի ստեղծման`

● ծրագրային փաթեթի

  մշակում

 

● ծրագրի իրականացում

ՀՀ բնապահպանության նախարարություն   2007 թ. մարտի 2-րդ տասնօրյակ
2009-2011 թթ.
-
*
ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
ՀՀ պետական բյուջե միջազգային ֆինանսա-վորում**
2.6. Մթնոլորտի աղտոտման անբարենպաստ օդերևութաբանական պայմանների ազդարարման համակարգի ստեղծման ծրագրի մշակում ՀՀ բնապահպանության նախարարություն   2007 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ - ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
3. Մակերևութային ջրերի աղտոտվածության մոնիթորինգ
3.1. Մակերևութային ջրային ռեսուրսների (այդ թվում` անդրսահմանային), աղտոտվածության որոշման դիտակետերի ճշգրտման, գույքագրման և անձնագրավորման` պետական ջրային կադաստրը և մոնիթորինգի պետական ծրագիրն արդիականացնելու նպատակով մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի դիտացանցի արդիականացման, մոնիթորինգային տվյալների ներկայացուցչության ապահովման`

● ծրագրային փաթեթի

   մշակում

 

● ծրագրի իրականացում

ՀՀ բնապահպանության նախարարություն   2007 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ 2009-2011 թթ.    -
*
 ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր  այլ ֆինանսավոր-
ման աղբյուրներ
3.2. Բնական ջրահոսքերում (մակերևութային) բնապահպանական թողքերի նկատմամբ մոնիթորինգի կազմակերպման և ջրային էկոհամակարգերում ջրի որակի բնապահպանական հատկանիշների նկատմամբ մոնիթորինգի կազմակերպման ծրագրի մշակում ՀՀ բնապահպանության նախարարություն   2008 թ. հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ - ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
4. Մթնոլորտային տեղումների աղտոտվածության մոնիթորինգ
4.1. Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային տեղումների քիմիական աղտոտվածության մոնիթորինգի համակարգի ստեղծման ծրագրային փաթեթի մշակում ՀՀ բնապահպանության նախարարություն   2008 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ - ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
5. Հողերի մոնիթորինգ          
5.1.

Հայաստանի Հանրապետությունում հողերի քիմիական աղտոտվածության մոնիթորինգի համակարգի ստեղծման`

● ծրագրային փաթեթի

   մշակում

 

● ծրագրի իրականացում

   (շարունակական)

ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
ՀՀ առողջապահության նախարարություն





2007 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ


2009-2011 թթ.

-

*

ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
 այլ ֆինանսա-
վորման աղբյուրներ
5.2

Հողերի մոնիթորինգի իրականացման ծրագրային փաթեթի մշակում (ըստ առաջնայնության` հողերի նպատակային նշանակության համապատասխան`

● գյուղատնտեսական

   նշանակության

   հողամասերի

   մոնիթորինգի

   իրականացում

   յուրաքանչյուր 5 տարին

   մեկ անգամ

● ոչ գյուղատնտեսական

   նշանակության

   հողամասերի

   մոնիթորինգի

   իրականացում

   յուրաքանչյուր 10 տարին

   մեկ անգամ

● մոնիթորինգի

   իրականացման առաջ-

   նային ինդիկատորների

   որոշում և գնահատման

   սանդղակի մշակում

● տեղեկատվական բանկի

   ձևավորում

● գյուղատնտեսական

   նշանակության հողերի

   դեգրադացիայի

   աստիճանի որոշում

● հողամասերն օտարելիս

   մոնիթորինգի պարտադիր

   իրականացում)

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ քաղաքաշինության
նախարարություն
ՀՀ կառավարությանն
առընթեր անշարժ
գույքի կադաստրի
պետական կոմիտե

2008 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

-

ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր

6. Կենսաբազմազանության մոնիթորինգ
6.1. Կենսաբազմազանության մոնիթորինգի համար չափորոշիչների որոշում`
ա) բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) և դրանց պահպանական գոտու
բ) վտանգված և խոցելի տեսակների և էկոհամակարգերի
գ) արդյունագործական գյուղատնտեսական և սոցիալական նշանակություն ունեցող կենսառեսուրսների
ՀՀ բնապահպանության նախարարություն
 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Երևանի պետական համալսարան

ՀՀ գիտությունների
ազգային ակադեմիա

Հայաստանի ագրարային պետական համալսարան համաձայնությամբ)

2008-2010 թթ. ընթացքում * միջազգային ֆինանսա-վորում**
6.2. Կենսաբազմազանության մոնիթորինգի տվյալների բազայի ստեղծում` երկրատեղեկատվական համակարգի ներդրմամբ ՀՀ բնապահպանության նախարարություն   2010-2011 թթ.  ընթացքում * միջազգային ֆինանսա-վորում**
6.3. ԲՀՊՏ-ներում և դենդրոպարկերում`
ա) ցամաքային և ջրային բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների հաշվառում և գույքագրում
 բ) կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի ներդրում
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

Երևանի պետական
համալսարան
(համաձայնությամբ)

2008-2011 թթ. ընթացքում * միջազգային ֆինանսա-վորում**
6.4. Անտառներում (ԲՀՊՏ-ներից
դուրս)`
ա) անտառային կենսաբազմազանության հաշվառում և գույքագրում
բ) անտառային կողմնարդյունքի պաշարների հաշվառում
գ) որսակենդանիների պաշարների հաշվառում
դ) կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի ներդրում
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ գիտությունների
ազգային ակադեմիա

Երևանի պետական
համալսարան

Հայաստանի ագրարային
պետական
համալսարան
(համաձայնությամբ)

2010-2011 թթ. ընթացքում * միջազգային ֆինանսա-վորում**
6.5. Արոտավայրերում և խոտհարքներում`
ա) բուսական համակեցությունների տեսակային կազմի և պաշարների հաշվառում
բ) լայն կիրառում ունեցող բուսական տեսակների պաշարների հաշվառում
գ) որսակենդանիների պաշարների հաշվառում
դ) կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի ներդրում
ՀՀ բնապահպանության նախարարություն
 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ գիտությունների
ազգային ակադեմիա

Երևանի պետական
համալսարան

Հայաստանի ագրարային
պետական համալսարան
(համաձայնությամբ)

2007-2010 թթ.
ընթացքում
* միջազգային ֆինանսա-վորում**
6.6.

Ջրային տարածքներում (ԲՀՊՏ–ներից դուրս)`
ա) ջրային կենսաբազմազանության հաշվառում
բ) արդյունագործական նշանակության կենդանատեսակների հաշվառում
գ) կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի ներդրում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների
ազգային ակադեմիա

Երևանի պետական համալսարան
(համաձայնությամբ)

2007-2010 թթ ընթացքում * միջազգային ֆինանսա-վորում**
6.7. Կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման համար հզորությունների ստեղծում`
ա) համապատասխան կառույցների կադրերով համալրում
բ) անհրաժեշտ նյութատեխնիկական բազաների համալրում, այդ թվում` համակարգչային տեխնիկա, ամենագնաց փոխադրամիջոցներ, հեռադիտակներ, լուսանկարչական և տեսանկարչական ապարատներ, գլոբալ տեղանշման համակարգ, ռետինե նավակներ, որսագործիքներ և այլն
գ) մոնիթորինգի կազմակերպման և իրականացման համար կադրերի պատրաստում և վերապատրաստում (դասընթացների կազմակերպում)

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

Երևանի պետական համալսարան

Հայաստանի ագրարային պետական համալսարան(համաձայնությամբ)

  2010-2011թթ. ընթացքում * միջազգային ֆինանսա-վորում**
6.8. Հայաստանի Հանրապետության գետերի ձկնային կենսաբազմազանության գույքագրում և իրավիճակի գնահատում`

● ծրագրի մշակում

● ծրագրի իրականացում

ՀՀ բնապահպանության նախարարություն   2007 թ. մարտի 2-րդ տասնօրյակ
2009-2011 թթ.
  -
*            
ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
այլ ֆինանսա-
վորման
աղբյուրներ
7. Թափոնների հեռացման վայրերում շրջակա միջավայրի (օդ, հող, ջուր) մոնիթորինգ  
7.1. Թափոնների հեռացման վայրերում շրջակա միջավայրի օբյեկտներում (օդ, հող, ջուր) վտանգավոր նյութերի` ծանր մետաղների, քլորօրգանական թունաքիմիկատների, պոլիքլորացված բիֆենիլների մնացորդային քանակությունների մոնիթորինգի իրականացման ծրագրային փաթեթի մշակում ՀՀ բնապահպանության նախարարություն   2008 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ - ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
8. Ընդերքի մոնիթորինգի իրականացում. Էնդոգեն պրոցեսների մոնիթորինգ
8.1.

● ՄԱԿ-ի UNOOSA

  կազմակերպության

  աջակցությամբ

  տիեզերական

  մոնիթորինգի կենտրոնի

  ստեղծում` տարերային

  աղետների

  կառավարման, ինչպես

  նաև քարտեզագրման

  միջոցով զանազան

  բնապահպանական

  կիրառական խնդիրներ

   լուծելու նպատակով

 ● տիեզերական մոնիթորինգի

  տվյալների օգտագործում

  Հայաստանի

  Հանրապետության և

  հարակից տարածքների

  երկրաբանական ակտիվ

  բեկվածքների, ինչպես նաև

  երկրորդային սեյսմիկ

  վտանգ ներկայացնող

  երևույթների (սողանք,

  սելավ, քարաթափ)

  քարտեզագրման համար`

  երկրաշարժերի

  երկարաժամկետ

  կանխատեսման և սեյսմիկ

  վտանգի նվազեցման

  նպատակով

● երկրաֆիզիկական դաշտային

  աշխատանքների

  կազմակերպում ՀՀ

  տարածքի երկրաբանական

  հիմնական ակտիվ

  բեկվածքների մանրակրկիտ

  քարտեզագրման համար

● ինֆրաձայնային

   մոնիթորինգի

   կազմակերպում

   երկրաշարժերի

   կարճաժամկետ

   նախանշաններն

   անջատելու նպատակով

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն   2007-2011թթ. ընթացքում * միջազգային ֆինանսա-վորում**
9. Ընդերքի մոնիթորինգի իրականացում. Ստորերկրյա ջրերի մոնիթորինգ
9.1. Հայաստանի Հանրապետության տարածքում ստորերկրյա ջրերի ու էկզոգեն (արտածին) երկրաբանական պրոցեսների մոնիթորինգի ծրագրի մշակում` ջրային ռեսուրսների (ստորերկրյա ջրերի մասով) պետական հաշվառման, պահպանության, կառավարման, դրանց վրա բացասական ներգործության կանխման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարություն   2007 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ - ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
9.2. (կետն ուժը կորցրել է 30.08.07 N 985-Ն)
10. Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի աշխատանքների համակարգում և կանոնակարգում
10.1. Պետական մոնիթորինգի աշխատանքների համակարգման, պետական միասնական քաղաքականության մշակման, պետական տարեկան, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի և պետական պատվերի մշակման աշխատանքներին մասնակցելու համար միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն(համաձայնությամբ)

2007 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ - ՀՀ պետական բյուջե  պահպանման ծախսեր
10.2. Շրջակա միջավայրի և նրա բաղադրիչների վրա աղտոտվածության ներգործության գնահատման` ժամանակակից մեթոդների ուսումնասիրման, մոնիթորինգային տվյալների շարքերի վերլուծության, արխիվների թվայնացման, աղտոտիչների ցրման և էքսպոզիցիաների մոդելավորման, ազդեցության էֆեկտների գնահատման, աղտոտման հետևանքների ֆինանսատնտեսական գնահատման ծրագրի մշակում ՀՀ բնապահպանության նախարարություն   2008 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ - ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
10.3. Արարատյան դաշտում շրջակա միջավայրի (այդ թվում` հողերի, ջրի, տեղումների, օդի) աղտոտվածության ռեժիմային դիտարկումների իրականացում` մոնիթորինգի ստացիոնար կայանի հիմնում, գյուղատնտեսական մշակաբույսերի վրա վնասակար ներգործության հետևանքների բացահայտում և գնահատում` ծրագրային փաթեթի մշակում ծրագրի իրականացում ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2007 թ. փետրվարի 1-ին տասնօրյակ

2009-2011 թթ.

-

*

ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
այլ ֆինանսավոր-ման աղբյուրներ
10.4. Անտառների և անտառային հողերի վիճակի և դրանց վրա բացասական ներգործությունների ու հետևանքների մոնիթորինգի իրականացման, մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության հիման վրա ծրագրի մշակում ՀՀ գյուղատնտեսության նախարարության

ՀՀ բնապահպանության նախարարություն

2009 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ - ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
11. Շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգի չափագիտական ապահովվածություն
11.1.

● Շրջակա միջավայրի

 մոնիթորինգի համակարգի

 չափագիտական

 վերազինում

● Շրջակա միջավայրի

 մոնիթորինգի համակարգի

 դիտակետերում ու

 լաբորատորիաներում

 օգտագործվող չափման

 միջոցների ստուգաչա-

 փում և վկայագրում

● Շրջակա միջավայրի

 մոնիթորինգի

 համակարգում ներդրվող

 չափողական տեխնիկայի,

 այդ թվում` չափման

 միջոցների, սարքավո-

 րումների տեսակի

 հաստատում և ՀՀ չափման

 միջոցների պետական

 գրանցամատյանում

 գրանցում` համաձայն

 գործող օրենսդրության

● Շրջակա միջավայրի

 մոնիթորինգի

 համակարգում կիրառվող

 չափումների կատարման

 մեթոդիկաների

 չափագիտական

 վկայագրում`

 Չափագիտության ազգա-

 յին ինստիտուտի կողմից

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

 

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

 

 

 

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

 

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

 

 

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

 

 

2007-2011 թթ. (շարունակական)   ֆինանսավոր-ման առկայության դեպքում
12. Հասարակության իրազեկության բարձրացում
12.1.

● Հասարակության

  իրազեկում շրջակա

  միջավայրի վերաբերյալ

  պետական նշանակության

  տեղեկատվությամբ`

● ազգային,

  նախարարական

 զեկույցների

● ԶԼՄ-ների

● տարբեր

 մակարդակներում`

 դպրոցական,

 ուսանողական,

 վերապատրաստման

 ուսուցողական

 դասընթացների միջոցով

● կրթության տարբեր

 մակարդակներում

 ուսուցողական, այդ

 թվում` նաև

 վերապատրաստման

 դասընթացների

 կազմակերպման միջոցով

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն
(համաձայնությամբ)

2007-2011 թթ. (շարունակական)    
12.2.

Շրջակա միջավայրի
պետական մոնիթորինգի
տեղեկատվության
ինտերնետային կայքի
ստեղծման ծրագրի`

● մշակում

 

● իրականացում

ՀՀ բնապահպանության նախարարություն  



2008 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

 

2009 թ.

-





*

ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր
այլ ֆինանսավոր-ման աղբյուրներ

*Միջոցառումների ծրագրի 2.1-ին, 2.2-րդ, 2.5-րդ, 3.1-ին, 5.1-ին, 6.1-6.8-րդ, 8.1-ին, 10.3-րդ, 11.1-ին և 12.2-րդ միջոցառումների կատարման պայմանները (ժամկետները և ֆինանսավորման գնահատականները) լրացուցիչ կքննարկվեն ֆինանսական միջոցների առկայության պայմաններում:

** Միջազգային ֆինանսավորմամբ իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման հարցը լրացուցիչ կքննարկվի այդ ծրագրերի սահմաններում:

(հավելվածը փոփ. 30.08.07 N 985-Ն, 07.02.08 N 128-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.02.2008, N 128-Ն 03.04.2008, N 191-Ն
30.08.2007, N 985-Ն 20.09.2007, N 191-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան