ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2007 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ կետի «ա» ենթակետի պահանջով` Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհուրդը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2008 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը` համաձայն հավելվածի:
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ |
Ի. ԶԱՔԱՐՅԱՆ |
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Հ/հ | Վերահսկողության թեման | Վերահսկողության կատարման ժամկետը |
1. | «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացություն | Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի |
2. | Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2007 թվականի տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացություն | Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 103-րդ հոդվածի |
3. | Պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացություն | Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 109-րդ հոդվածի |
4. | Պետական պատվերի և ծրագրերի կատարման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման մասին | |
4.1. | ՀՀ առողջապահության նախարարություն | II կիսամյակ |
4.2. | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | I կիսամյակ |
4.3. | ՀՀ բնապահպանության նախարարություն | II կիսամյակ |
4.4. | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | I կիսամյակ |
4.5. | ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն | I կիսամյակ |
4.6. | ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե և տարածքային ստորաբաժանումներ | II կիսամյակ |
4.7. | ՀՀ Սյունիքի մարզպետարան | I կիսամյակ |
4.8. | ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան | II կիսամյակ |
4.9. | ՀՀ Արարատի մարզպետարան | II կիսամյակ |
4.10. | ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն | I կիսամյակ |
4.11. | «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ | II կիսամյակ |
5. | Ընդերքի օգտագործման տրամադրման օրինականության և ընդերքի օգտագործման մասին (ընտրանքային) | Տարվա ընթացքում |
6. | Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործման, համայնքային բյուջեի մուտքերի ապահովման, ինչպես նաև համայնքային սեփականության կառավարման և օգտագործման մասին | |
6.1. | ՀՀ Սյունիքի մարզ (ընտրանքային) | I կիսամյակ |
6.2. | ՀՀ Արարատի մարզ (ընտրանքային) | II կիսամյակ |
6.3. | ՀՀ Գեղարքունիքի մարզ (ընտրանքային) | II կիսամյակ |
6.4. | Երևան քաղաքի Կենտրոն համայնք | II կիսամյակ |
6.5. | Երևան քաղաքի Դավթաշեն համայնք | II կիսամյակ |
6.6. | Երևան քաղաքի Նոր Նորք համայնք | II կիսամյակ |
7. | Երևանի քաղապետարանի կողմից անշարժ գույքի կառավարման և օգտագործման մասին, այդ թվում` ● հողամասերի օտարում և անհատույց օգտագործման իրավունքով փոխանցում, ● հողամասերի կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրում, ● ինքնակամ կառույցների օրինականացում, ● շենքերի, շինությունների և ոչ բնակելի տարածքների հետ կապված գործարքների իրականացում |
II կիսամյակ |
8. | Պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների լուծարման գործընթացի մասին (ընտրանքային) | Տարվա ընթացքում |
9. | «Սևան» ազգային պարկի հողերի օգտագործման տրամադրման, այդ հողերի օգտագործման, ինչպես նաև վարձավճարների գանձման մասին | II կիսամյակ |
10. | ՀՀ պետական բյուջեներով նախատեսված հիմնական խմբին չդասվող այլ ծախսային ծրագրերով ՀՀ պետական այլ մարմիններին հատկացված միջոցների օգտագործման մասին | II կիսամյակ |
11. | Օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկային միջոցների օգտագործման մասին | |
11.1. | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր | II կիսամյակ |
11.2. | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր | I կիսամյակ |
11.3. | Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող` Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր | I կիսամյակ |
11.4. | Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության հիմնադրամի և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող` Արտադրական ենթակառուցվածքների վերականգնման ծրագիր | I կիսամյակ |
11.5. | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագիր | II կիսամյակ |
11.6. | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Քաղաքային ջեռուցման ծրագիր | I կիսամյակ |
11.7. | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Առողջապահության համակարգի արդիականացման ծրագիր | II կիսամյակ |
11.8. | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Առողջապահության համակարգի արդիականացման երկրորդ ծրագիր | II կիսամյակ |
11.9. | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Թռչնագրիպին հակազդելու ծրագիր | I, II կիսամյակներ |
11.10. | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Պատվարների անվտանգության երկրորդ ծրագիր | II կիսամյակ |
11.11. | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Կրթության որակի և համապատասխանության ծրագիր | II կիսամյակ |