Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.02.20/11(601)
Ընդունող մարմին
ԱԺ վերահսկիչ պալատի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.12.2007
Ստորագրող մարմին
ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2007 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ կետի «ա» ենթակետի պահանջով` Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհուրդը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2008 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ վերահսկիչ պալատի

նախագահ

Ի. ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Հավելված
ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի
10.12.2007 թ. թիվ 3 որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Հ/հ Վերահսկողության թեման Վերահսկողության կատարման ժամկետը
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացություն Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի
87-րդ հոդվածի
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2007 թվականի տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացություն Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի
103-րդ հոդվածի
3. Պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացություն Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի
109-րդ հոդվածի
  4. Պետական պատվերի և ծրագրերի կատարման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման մասին  
4.1. ՀՀ առողջապահության նախարարություն II կիսամյակ
4.2. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն I կիսամյակ
4.3.  ՀՀ բնապահպանության նախարարություն II կիսամյակ
4.4. ՀՀ քաղաքաշինության նախարարություն I կիսամյակ
4.5. ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն I կիսամյակ
4.6. ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե և տարածքային ստորաբաժանումներ II կիսամյակ
4.7. ՀՀ Սյունիքի մարզպետարան I կիսամյակ
4.8. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան II կիսամյակ
4.9. ՀՀ Արարատի մարզպետարան II կիսամյակ
4.10. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն I կիսամյակ
4.11. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ II կիսամյակ
5. Ընդերքի օգտագործման տրամադրման օրինականության և ընդերքի օգտագործման մասին (ընտրանքային) Տարվա ընթացքում
6. Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործման, համայնքային բյուջեի մուտքերի ապահովման, ինչպես նաև համայնքային սեփականության կառավարման և օգտագործման մասին  
6.1. ՀՀ Սյունիքի մարզ (ընտրանքային) I կիսամյակ
6.2. ՀՀ Արարատի մարզ (ընտրանքային) II կիսամյակ
6.3. ՀՀ Գեղարքունիքի մարզ (ընտրանքային) II կիսամյակ
6.4. Երևան քաղաքի Կենտրոն համայնք II կիսամյակ
6.5. Երևան քաղաքի Դավթաշեն համայնք II կիսամյակ
6.6. Երևան քաղաքի Նոր Նորք համայնք II կիսամյակ
7. Երևանի քաղապետարանի կողմից անշարժ գույքի կառավարման և օգտագործման մասին, այդ թվում`

հողամասերի օտարում և անհատույց օգտագործման իրավունքով փոխանցում,

հողամասերի կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրում,

ինքնակամ կառույցների օրինականացում,

շենքերի, շինությունների և ոչ բնակելի տարածքների հետ կապված գործարքների իրականացում

II կիսամյակ
8. Պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների լուծարման գործընթացի մասին (ընտրանքային) Տարվա ընթացքում
9. «Սևան» ազգային պարկի հողերի օգտագործման տրամադրման, այդ հողերի օգտագործման, ինչպես նաև վարձավճարների գանձման մասին II կիսամյակ
10. ՀՀ պետական բյուջեներով նախատեսված հիմնական խմբին չդասվող այլ ծախսային ծրագրերով ՀՀ պետական այլ մարմիններին հատկացված միջոցների օգտագործման մասին II կիսամյակ
11. Օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկային միջոցների օգտագործման մասին  
11.1. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր II կիսամյակ
11.2. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր I կիսամյակ
11.3. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող` Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր I կիսամյակ
11.4. Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության հիմնադրամի և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող` Արտադրական ենթակառուցվածքների վերականգնման ծրագիր I կիսամյակ
11.5. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագիր II կիսամյակ
11.6.  Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Քաղաքային ջեռուցման ծրագիր I կիսամյակ
11.7. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Առողջապահության համակարգի արդիականացման ծրագիր II կիսամյակ
11.8. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Առողջապահության համակարգի արդիականացման երկրորդ ծրագիր II կիսամյակ
11.9. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Թռչնագրիպին հակազդելու ծրագիր I, II կիսամյակներ
11.10. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Պատվարների անվտանգության երկրորդ ծրագիր II կիսամյակ
11.11. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Կրթության որակի և համապատասխանության ծրագիր II կիսամյակ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան