«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 սեպտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007340
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 սեպտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 362-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մարտի 30-ի «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի կարգավորման քաղաքականությունը հաստատելու մասին» N 138-Լ որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի կարգավորման քաղաքականության» 2-րդ գլխի 2.1 կետի 1) ենթակետը, որով նախատեսվում է լիցենզավորման (ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման) ընթացակարգերի պարզեցում` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 28-Ն որոշմամբ հաստատված «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի» N 1 հավելվածով հաստատված «Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվությունների տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի» 2-րդ և 3-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |