ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2008 թվականի N 277-Ա
«ԷՅ ՋԻ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և «Էյ Ջի Դիվելըփմենթ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2007 թվականի սեպտեմբերի 20-ին կնքված համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր) ամրագրված դրույթներին համապատասխան «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Արգիշտի փողոցի 7/6 հասցեում գտնվող` 1546.7 քառ. մետր մակերեսով շինությունները (այսուհետ` գույք) և դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 3025.41 քառ. մետր մակերեսով հողատարածքը (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1682657) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Էյ Ջի Դիվելըփմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ):
2. Սահմանել, որ`
1) օտարվող գույքի վաճառքի գինը կազմում է 1 000 000 դրամ.
2) գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 3025.41 քառ. մետր հողատարածքը` կադաստրային արժեքով.
3) գնորդը, համաձայն համաձայնագրի 2-րդ կետի, պարտավորվում է գույքի օտարման պայմանագրի կնքումից հետո 20-ամսյա ժամկետում կառուցել 1546.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինություններ և դրանք սեփականության իրավունքով անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորամասի տարածքում փաստացի բնակվող (կամ փաստացի հաշվառված) անձանց, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված ցուցակի` համաձայն հավելվածի, Երևան քաղաքի վարչական սահմաններում ապահովել սեփականության իրավունքով ամրագրված բնակարաններով:
3. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին`
1) ապահովել սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի կատարման նկատմամբ վերահսկողությունը.
2) գնորդի հետ կնքել շենք-շինությունների կառուցման և տարածքի բարեկարգման մասին պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից հաստատված նախագծահաշվարկային փաստաթղթերի։
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի եռակողմ պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`
1) կատարել սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված պարտավորությունները.
2) իր միջոցների հաշվին վճարել պատվիրված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից հաստատված նախագծահաշվային փաստաթղթերի վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎՈՂ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ
Փաստացի բնակվող կամ հաշվառված անձինք
(ըստ համարակալված բնակարանների)
N 1 բնակարան
1. Քերոբյան Հովհաննես Մնացականի 1969 թ.
Մկրտչյան Դոնարա Հրաչի 1976 թ.
Քերոբյան Զվարթ Հովհաննեսի 1994 թ.
Քերոբյան Մնացական Հովհաննեսի 1996 թ.
Քերոբյան Մելինե Հովհաննեսի 1996 թ.
N 2 բնակարան
2. Համբարձումյան Եկատերինա Ալեքսանդրի 1930 թ.
N 3 բնակարան
3. Ղազարյան Հակոբ Սերգեյի 1952 թ.
Ղազարյան Հռիփսիմե Հակոբի 1977 թ.
Գևորգյան Ռիմա Սերգեյի 1959 թ.
N 4 բնակարան
4. Քոչարով Վալերի Սերգեյի 1963 թ.
Քոչարով Արտակ Վալերիկի 1997 թ.
Քոչարով Արման Վալերիկի 1993 թ.
Քոչարովա Թամարա Աստվածատուրի 1974 թ.
N 5 բնակարան
5. Թոխունց Հենրիկ Նիկոլայի 1932 թ.
Թոխունց Սվետլանա Գրիգորի 1940 թ.
N 6 բնակարան
6. Գրիգորյան Բելլա Տիգրանի 1949 թ.
Ոսկանյան Աննա Գարիկի 1977 թ.
N 7 բնակարան
7. Ենկոյան Բորիս Քրիստափորի 1946 թ.
Ենկոյան Նինա Գրիգորի 1950 թ.
Ենկոյան Կոնստանտին Բորիսի 1980 թ.
Ենկոյան Տատյանա Բորիսի 1986 թ.
N 8 բնակարան
8. Հայրապետյան Տատյանա Գրիգորի 1963 թ.
Հայրապետյան Սիլվա Գարեգինի 1988 թ.
Հայրապետյան Սերգեյ Գարեգինի 1986 թ.
Ղարիբյան Արման Սամվելի 2007 թ.
N 9 բնակարան
9. Բագիրովա Ֆլորա Ստեփանի 1940 թ.
N 10 բնակարան
10. Մխիթարյան Լյուդմիլա Գրիգորի 1953 թ.
N 11 բնակարան
11. Մարգարյան Ռուբեն Անդրանիկի 1940 թ.
Մարգարյան Ջուլետա Հայկի 1947 թ.
N 12 բնակարան
12. Մարդանյան Սիրվարդ Արշավիրի 1961 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |