040.1192.01.12.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2001 թվականի N 1192
քաղ. Երևան
«ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6, 11, 12 և 17-րդ հոդվածների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչությանը` մինչև 2002 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել`
ա) զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը,
բ) սպառազինության և տեխնիկայի, կարևորագույն քաղաքացիական արտադրանքների, բնակչության կենսաապահովման համակարգերի, առավելագույն վտանգ ու ազգային արժեքներ ներկայացնող օբյեկտների փաստաթղթերի ապահովագրական ֆոնդի ստեղծման և պահպանման կարգը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության հետ` մինչև 2002 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրագործման հետ կապված կազմակերպություններին ու քաղաքացիներին պատճառված վնասների փոխհատուցման կարգը.
բ) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հետ մինչև 2002 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչությանը` մինչև 2002 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական պահուստի, նյութական արժեքների չնվազեցվող պաշարների ստեղծման, կուտակման, թարմացման և օգտագործման կարգը:
(3-րդ կետը փոփ. 13.02.02 N 133)
4. Քաղաքացիների ամրագրման կազմակերպման և իրականացման կարգն ու ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետի գլխավորությամբ, դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության ներկայացուցիչներին:
5. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել`
ա) քաղաքացիների ամրագրման կազմակերպման և իրականացման կարգը,
բ) ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.12.2003, N 1592-Ն | 31.12.2003, N 1192 | |
13.02.2002, N 133 | 13.02.2002, N 1192 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|