«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006395
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 նոյեմբերի 2006 թ. ք. Երևան |
N 283-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի «ԱրմենԹել»ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը հաստատելու մասին» N 1465-Ն որոշմամբ հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի 6.Բ.3 կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 7-ի «Սակագներ հաստատելու մասին» N 404-Ն հրամանով հաստատված սակագները գործում են մինչև 2007 թվականի հոկտեմբերի 1-ը` որպես անցումային սակագներ:
(1-ին կետը փոփ. 19.02.2007 N-54-Ն, 27.07.07 N 318-Ն)
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամանակահատվածում «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը կարող է ներկայացնել սակագների ճշգրտումների վերաբերյալ նոր առաջարկություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |